Ծնվել է Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում, մանկությունն անցկացրել է Մատարոյում[2][3]։ 16 տարեկան հասակում Սաբորիտը հեռացել է «Էսպանյոլ» ակումբի երիտասարդական թիմի կազմից և տեղափոխվել Վիտորիա Գաստեյ, որտեղ ապրում էր նրա մայրը[2][4]։ Որոշ ժամանակ անց Էնրիկեն դարձել է «Ատլետիկ Բիլբաո» ակումբի երիտասարդական թիմի խաղացող[5]։ Սա երկրպագուների շրջանում տարաձայնություններ է առաջացրել, թե համապատասխանում է արդյոք նրա հետ կնքված պայմանագիրը ակումբի քաղաքականության չափանիշներին[3][4]։ Այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը փորձ էր հավաքել և ավարտել կրթությունը երիտասարդական թիմում, նրան տեղափոխել են «Ատլետիկո Բիլբաոյի» երկրորդ կազմ, որը հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում։ 2012/13 մրցաշրջանում անցկացրել է 36 խաղ, ներառյալ փլեյ-օֆֆը Սեգունդայում հանդես գալու իրավունքի համար։
2013 թվականի օգոստոսի 25-ին Էնրիկ Սաբորիտն իր նորամուտն է կատարել Լա Լիգայի շրջանակներում թիմի հիմնական կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 90 րոպե. «Ատլետիկոյի» և «Օսասունայի» հանդիպումը «Անոետա» մարզադաշտում ավարտվել է տանտերերի հաղթանակով (2:0)[6]։ 2014 թվականի հուլիսի 9-ին խաղային պրակտիկայի բացակայության պատճառով նա վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Մալյորկա» ակումբի կազմ, որը հանդես էր գալիս Սեգունդայում[7]։ Վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Ատլետիկի Բիլբաո» ակումբի կազմ, որը պայքարում էր 2015/16 մրցաշրջանում Սեգունդայում մնալու համար։ Սակայն թիմը չի կարողացել պահպանել իր տեղը և անցել է Սեգունդա Բ։
Առաջին անգամ Էնրիկեն խաղացել է Եվրագավաթներում 2015/2016 մրցաշրջանի շրջանակներում ընդդեմ «Ալկմար Զանստրեկի», որի ընթացքում նա կատարել է գոլային փոխանցում Կիկե Սոլային[8]։ Պաշտպանի ջանքերը աննկատ չեն անցել։ 2016/2017 մրցաշրջանից առաջ նա մարզվել է բասկերի թիմի հիմնական կազմի հետ և դիտարկվել է որպես Միկել Բալենսիագային փոխարինող[9]։ Ակումբի կազմում առաջին գոլը Սաբորիտը խփել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ին՝ 2016/2017 մրցաշրջանի խմբային փուլի ընթացքում։ Այդ գնդակի շնորհիվ խաղն ավարտվել է ոչ-ոքի[10]։
↑ 2,02,1«De Mataró a Bilbao» [From Mataró to Bilbao]. El Correo (Spanish). 26 февраля 2008. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.{cite news}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)