Էռնեստ Շեքլտոն
Էռնեստ Հենրի Շեքլտոն (անգլ. ՝ Ernest Henry Shackleton , փետրվարի 15 , 1874 (1874-02-15 ) [ 1] [ 2] [ 3] […] , Kilkea Castle , Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 5 , 1922 (1922-01-05 ) [ 1] [ 3] [ 4] […] , Grytviken , Բրիտանական անդրծովյան տարածքներ , Միացյալ Թագավորություն ), Անտարկտիդայի անգլիացի հետազոտող։ 1901-1903 թվականներին մասնակցել է Ռոբերտ Սկոտի արշավախմբին։ 1908-1909 թվականներին գլխավորել է «Նիմրոդ» նավի արշավախումբը, որը բաժանվել է երեք խմբի։ Մեկը Շեքլտոնի գլխավորությամբ ուղևորվել է Հարավային բևեռ , սակայն հասել մինչև 88°23' հարավային լայնությանը։ Ուղևորության ընթացքում հայտնագործել է Բիրդմորի սառցադաշտը։ Անտարկտիդա հասնելու նպատակով 1914-1917 թվականներին Շեքլտոնի արշավախումբը հետազոտեց Քոտսի երկրի ափերի մի մասը։ Քանի որ «Էնդյուրանս» նավը, սեղմվելով սառույցների մեջ, խորտակվեց, 1921 թվականին Շեքլտոնը «Քվեստ» նավով կրկին ուղևորվեց Անտարկտիդայի ափերը, սակայն ճանապարհին մահացավ։ Շեքլտոնի անունով են կոչվել ափ, շելֆային սառցադաշտ, նեղուց Անտարկտիդայում, երեք լեռ՝ Անտարկտիդայում, Կանադայում և Արևելյան Գրենլանդիայում ։
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 http://www.bbc.co.uk/history/historic_figures/shackleton_ernest.shtml
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
↑ 5,0 5,1 Kindred Britain
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 490 )։
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd