Էսթեր Ժանսմա
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Էսթեր Ժանսմա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1958[1] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | հունվարի 23, 2025[2][3] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, հնագետ, գրող և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ամստերդամի համալսարան |
Աշխատավայր | Նիդեռլանդների մշակութային ժառանգության գործակալություն և Ուտրեխտի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Էսթեր Ժանսմա(հոլ.՝ Esther Jansma, դեկտեմբերի 24, 1958[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 23, 2025[2][3], Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի ակադեմիկոս, հնագետ և բանաստեղծ[4]։
Կենսագրություն
Էսթեր Ժանսմանը ծնվել է 1958 թվականին, քանդակագործ Ադամ Յանսմայի (1929–1965) ընտանիքում։ Ավարտել է Ամստերդամի համալսարանը, մասնագիտացել է դենդրոխրոնոլոգիայի և պալեոէկոլոգիայի ոլորտներում։ Նա աշխատել է Կրթության, մշակույթի և գիտության նախարարությանը կից Մշակութային ժառանգության հոլանդական գործակալությունում (Rijksdienst voor het Cultureel Erfgoed) և ղեկավարել է Նիդեռլանդների դենդրոխրոնոլոգիայի կենտրոնը։ Դասավանդել է Ուտրեխտի համալսարանում։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հրապարակումների։
Ժանսման 1988 թվականին հրատարակել է իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Իմ ձայնն անկողնու տակ» («Stem onder mijn bed»)։ Թարգմանել է Մարկ Ստրենդի բանաստեղծությունները, արժանացել է Ազգային մի քանի գրական մրցանակների, նրա բանաստեղծությունները տեղ են գտել խոշոր անթոլոգիաներում և թարգմանվել անգլերեն և ֆրանսերեն, վարել է գրականության վարպետության դասեր։
Ապրել է Ամերսֆորտում, մահացել է 2025 թվականի հունվարի 23-ին Ուտրեխտում, քաղցկեղից[5][6]։
Գրքեր
- 1988֊«Իմ ձայնն անկողնու տակ» (Stem onder mijn bed)
- 1990֊«Ծաղիկ, քար» («Bloem, steen»)
- 1993֊«Waaigat»
- 1997֊«Picknick op de wenteltrap» (проза)
- 1998֊«Hier is de tijd»
- 2000֊«Dakruiters»
- 2005֊«Ամեն ինչ նոր է» (Alles is nieuw (Յան Կամպերտի մրցանակ, Աննա Բեյնսի գրական մրցանակի անվանակարգ)
- 2006֊Altijd vandaag (ընտրված պոեզիա և արձակ 1988֊2005)
- 2008֊«What it is»
- 2010֊«Eerst»
- 2011֊«Mag ik Orpheus zijn?» (էսսե)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Dichter Esther Jansma (66) overleden — 2025.
- ↑ 3,0 3,1 3,2 NWS V. Esther Jansma (66) overleden, een van bekendste dichters van Nederland en Vlaanderen — 2025.
- ↑ Esther Jansma
- ↑ «Esther Jansma (66) overleden, een van bekendste dichters van Nederland en Vlaanderen». vrt.be (հոլանդերեն). Վերցված է 2025-01-24-ին.
- ↑ «Dichter Esther Jansma (66) overleden». NOS (հոլանդերեն). Վերցված է 2025-01-24-ին.
Արտաքին հղումներ
- На сайте Национальной библиотеки Нидерландов(նիդեր.)
- Биография, библиография в Дигитальной библиотеке нидерландской литературы(նիդեր.)
- Биография, фото(չաշխատող հղում)(անգլ.)
- Биография(չաշխատող հղում)(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Ժանսմա» հոդվածին։ |
|