Էստոնացիներ (էստ․՝ eestlased), ազգ, մերձբալթյան-ֆիննական էթնիկ խումբ, որոնց թվաքանակը աշխարհում 1,1 միլիոն է, այդ թվում Էստոնիայում՝ 925000։ Հիմնական լեզուն է - էստոներենը։
Նախքան 18-19–րդ դարերը՝ էստոնացիները իրենց անվանում էին «maarahvas», ինչը բառացիորեն նշանակում է «հողի ժողովուրդ», այսինքն՝ ժողովուրդ, որը զբաղվում է հողագործությամբ[12]։ «eestlane» բառը առաջացել է լատինական Այեստի բառից։
Մարդաբանական տեսանկյունից էստոնացիները կապված են արևելաբալթյան և ատլանտաբալթյան ռասային[13]։ Էստոնացիների գերակշիռ մասը աթեիստ են[14]։ Էստոնացիների շրջանում զգալի ազդեցություն ունի նաև լյութերականությունը և կաթոլիկությունը։
Էստոնացիները ձևավորվել են միմյանց հետ միաձուլված արևելքից I հազարամյակում մուտք գործած ֆիննա-ուգրական ցեղերից: Հետո, մի քանի հազարամյակների ընթացքում, տեղի է ունեցել էստոնական ազգության ձևավորման գործընթացը:
↑Ariste, Paul (1956). Maakeel ja eesti keel. Eesti NSV Teaduste Akadeemia Toimetised 5: 117-24; Beyer, Jürgen (2007). Ist maarahvas (‚Landvolk‘), die alte Selbstbezeichnung der Esten, eine Lehnübersetzung? Eine Studie zur Begriffsgeschichte des Ostseeraums. Zeitschrift für Ostmitteleuropa-Forschung 56: 566-593։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 83)։