Էվկլիդիս Ցակալոտոս
Էվկլիդիս Ցակալոտոս հուն․՝ Ευκλείδης Τσακαλώτος | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2015, սեպտեմբերի 23 | |||
Նախորդող | Յանիս Վարուֆակիս | ||
Կուսակցություն՝ | Սիրիզա | ||
Կրթություն՝ | Սուրբ Պողոսի դպրոց, Սասեքսի համալսարան, Թագավորական քոլեջ, Օքսֆորդի համալսարան և Իթըն քոլեջ | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փիլիսոփա | ||
Ազգություն | հույն | ||
Ծննդյան օր | հունիսի 19, 1960[1] (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ամուսին | Հիզեր Գիբսոն | ||
Էվկլիդիս Ցակալոտոս (հուն․՝ Ευκλείδης Τσακαλώτος, պաշտոնեապես՝ Ευκλείδης Στεφάνου Τσακαλώτος, հունիսի 19, 1960[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), ձախակողմյան հունական քաղաքական գործիչ և տնտեսագետ։ 2015 թվականի սեպտեմբերից նաև Հունաստանի ֆինանսների նախարար։
Ներկայումս Ցակալոտոսը Սիրիզա կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է։
Կենսագրություն
Վաղ տարիներ
Էվկլիդիս Ցակալոտոսը ծնվել է 1960 թվականին Նիդերլանդների թագավորության Ռոտերդամ քաղաքում։ Ցակալոտոսի հայրը՝ Ստեֆանոսը, աշխատել է նավաշինական ընկերությունում որպես արտադրագետ։ Նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ նրա տղան արդեն հինգ տարեկան էր։
1973-1978 թվականներին երկիտասարդ Էվկլիդիսը սովորել է Լոնդոնի Սուրբ Պողոսի դպրոցում։
Դրանից հետո նա իր կրթությունը ավարտում է Օքսֆորդի համալսարանին կից գործող ուսանողական քոլեջում, որտեղ նա սովորել է իմաստասիրություն, քաղաքականություն և տնտեսագիտություն։
Սասեքսի համալսարանում Էվկլիդիսը ստացել է մագիստրոսի աստիճան և վերադարձել Օքսֆորդ, որտեղ 1989 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ։
Գիտական գործունեություն
Հեղինակավոր այլ գիտնականների և գործընկերների հետ նա աշխատում է գրել գրքեր և հոդվածներ միջազգային տնտեսության և քաղաքականության բնագավառում՝ հունարեն և անգլերեն լեզուներով։
1989-1990 թվականներին Ցակալոտոսը զբաղեցրել է գիտական աշխատողի պաշտոն, ինչպես նաև 1993 թվականից դասախոսել է Կենտի համալսարանում։ 1994 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը նա աշխատել է Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում։
Էվկլիդիս Ցակալոտոսը համահունական համալսարանական դասախոսների ֆեդերացիայի անդամ է։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվկլիդիս Ցակալոտոս» հոդվածին։ |
|