Էտրեպանյի
Բնակավայր | |||
---|---|---|---|
Էտրեպանյի | |||
ֆր.՝ Étrépagny[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | canton of Étrépagny?, Էր և Լեզ Անդելի | ||
Մակերես | 20,38 կմ² | ||
ԲԾՄ | 74 մետր, 134 մետր | ||
Բնակչություն | ▼3677 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 27150[3] | ||
Պաշտոնական կայք | etrepagny.fr(ֆր.) | ||
| |||
Էտրեպանյի (ֆր.՝ Étrépagny), համայնք Ֆրանսիայի հյուսիսային մասում՝ Նորմանդիա երկրամասի Էր դեպարտամենտում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 75, մարզկենտրոն Ռուանից 40, Էվրե քաղաքից՝ 50 կիլոմետր հեռավորության վրա[4]։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.834[5]:
Պատմություն
Քաղաքի ներկայիս տարածքում դեռևս հինհռոմեական ժամանակներում գոյություն է ունեցել Ստերպինակում (Sterpinacum) անվանումով բնակավայր։ Ֆրանկների Դագոբերտ I թագավորի օրոք այստեղ բերդ է կառուցվել։ 1870 թվականի ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակը քաղաքը մեծապես վնասվել է։
Մինչև 2015 թվականը համայնքը գտնվել է Վերին Նորմանդիա երկրամասի, 2016 թվականի հունիսի 1-ից՝ նորակազմ, միավորյալ Նորմանդիա երկրամասի կազմում[6]։
Էտրեպանյիում է ծնվել ֆրանսիացի անվանի նկարիչ և արվեստի տեսաբան Լուի Անկետենը (1861-1932), ով համարվում է կերպարվեստում սինթետիզմի հիմնադիրներից մեկը։
Տեսարժան վայրեր
- Համայնքապետարանի շենքը, որը կառուցվել է19-րդ դարում
- Եկեղեցին, որը կառուցվել է 14-ից 15-րդ դարերում
- Նախկին դոմինիկյան վանքը
- Միջնադարյան դղյակի ավերակները
Ժողովրդագրություն
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Տնտեսություն
2010 թվականին քաղաքի աշխատունակ (15-ից մինչև 64 տարեկան) 2435 բնակիչներից տնտեսական ակտիվություն են դրսևորել 1727-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 70,9%, այնքան, որքան եղել է 1999 թվականին)։ Աշխատունակ ակտիվ բնակչներից աշխատել են 1476-ը (781 տղամարդ և 695 կին), 251-ը գրանցված են եղել որպես գործազուրկ (117 տղամարդ և 134 կին)։ 708 աշխատունակ, բայց ոչ ակտիվ բնակիչներից 193-ը եղել են սովորողներ, 276—ը՝ թոշակառու, 239-ը չեն աշխատել այլ պատճառներով[7]։
2010 թվականին համայնքում հաշվվել է հարկման ենթակա 1533 տնային տնտեսություն՝ 3871 բնակչով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հարկատուի միջին եկամուտը կազմել է 17.478 եվրո[8]։
Քույր քաղաք
Էտրեպանյին բարեկամական ու գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել իռլանդական Թրիմ քաղաքի հետ, որտեղ միջնադարյան նորմանդական հարուստ ժառանգություն է պահպանվել։
Պատկերասրահ
-
Եկեղեցին
-
Նախկին դոմինիկյան վանքի մատուռը
Ծանոթագրություններ
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
- ↑ «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
- ↑ Виписка з протоколу Ради міністрів 18.06.2014 Національних зборів Франції(ֆր.)
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково) - ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտրեպանյի» հոդվածին։ |
|