Էրիկ Քլոուզը ծնվել է Սթաթեն Այլենդում՝ Նյու Յորքում՝ վիրաբույժ-օրթոպեդի ընտանիքում։ 1989 թվականին արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը և շուտով առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությամբ։ 1992 թվականին ստացել է առաջին նշանակալի դերը հեռուստատեսությունում՝ ցերեկային «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում։ Ավելի ուշ ճանաչման է հասել փրայմ-թայմում՝ «Մակքեննա» (1994-1995), «Խավար երկինք» (1996-1997), «Հիանալի յոթնյակ» (1998-1999) և «Հիմա և կրկին» (1999-2000) սերիալներում ունեցած դերերի շնորհիվ։ 2002 թվականին նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Առևանգվածները» մինի սերիալում։ Երկու անգամ առաջադրվել է «Սատուրն» մրցանակի՝ «Խավար երկինք» և «Հիմա և կրկին» սերիալներում խաղացած դերերի համար։
Քլոուզը մեծ համբավ է ձեռք բերել «Առանց հետքերի» հեռուստասերիալում ՀԴԲ գործակալ Մարտին Ֆիցջերալդի դերով։ Հեռուստասերիալում խաղացել է 2002 թվականից 2009 թվականներին։ 2011 թվականին գլխավոր դեր է խաղացել «Քաոս» սերիալում, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո, իսկ հետո հայտնվել է «Suits», «Ամերիկյան սարսափ պատմություն» և « Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» սերիալներում։ 2012 թվականին Քոննի Բրիթոնի և Հեյդեն Փեյնթիերի հետ գլխավոր դեր է ստացել «Նեշվիլ» հեռուստասերիալում՝ խաղալով Թեդի Քոնրադի դերը։
Ֆիլմագրություն
Ֆիլմեր
Տարի
Անվանում
Բնօրինակ անուն
Դեր
1992
Ես ամերիկացի եմ
American Me
Juvie Hall Attacker
1993
Ազատության ձեռքբերում
Taking Liberty
2001
Երկինքը ոտքերի տակ
The Sky is Falling
Մայք
2003
Ալվարես և Քրուզ
Չարլի
Հեռուստատեսություն
Տարի
Անվանում
Դեր
Ծանոթագրություններ
1992-1993
Սանտա-Բարբարա / Santa Barbara
Sawyer Walker
25 էպիզոդ, «Սերիալների ներկայացման» մրցանակ լավագույն առաջնաելույթի համար
1994
Հերակլը և լքված թագավորությունը/ Hercules and the Lost Kingdom
Թելամոն
Հեռուստասերիալ
1994
Առանց համաձայնության / Without Consent
Դևիդ Միլս
Հեռուստասերիալ
1994
Մակքենննա
Բրիք Մակքենա
1995
Մակքենննա
Բրիք Մակքենա
Էպիզոդ «Մրցավազք փողոցներով»
1995
Long Island Fever
Սքոթ Փարքս
Հեռուստասերիալ
1995
Մոտ անծանոթը / The Stranger Beside Me
Քրիս Քալագեր
Հեռուստասերիալ
1995-1996
Քույրեր / Sisters
Վիլյիամ՝ Բիլի Գրիֆին
12 էպիզոդ
1996-1997
Խավար երկինք / Dark Skies
Ջոն Լենգարդ
19 էպիզոդ։ Անվանակարգ՝ «Սատուրն» մրցանակ լավագույն հեռուստադերասան
1997
Հերակլեսի զարմանահրաշ ճամփորդությունները / Hercules: The Legendary Journeys
Թելամոն
Էպիզոդ՝ «Կորած քաղաքը»
1998-2000
Հիանալի յոթնյակ / The Magnificent Seven
Վին Թեներ
22 էպիզոդ
1999-2000
Հիմա և կրկին / Now and Again
Մայքլ Վայզման
22 էպիզոդ «Սատուրն» մրցանակ լավագույն հեռուստադերասանին
2002
Առևանգվածները/ Taken
Ջոն
Հեռուստատեսային մինի սերիալ
2002-2009
Առանց հետքերի / Without a Trace
Մարտին Ֆիցջերալդ
160 էպիզոդ, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ անվանակարգում
2010
Յոթ մահացու մեղք/ Seven Deadly Sins
Ջեք Փովել
Lifetime հեռուստաալիքի ֆիլմ
2010
Մտածել ինչպես հանցագործ /Criminal Minds
Դետ. Մարկ Սփայսեր
Էպիզոդ «Our Darkest Hour»
2011
Քաոս / Chaos
Մայքլ Դորսեթ
13 էպիզոդ
2011-2015
Ֆորս-մաժոր / Suits
Թրևիս Թեներ
7 էպիզոդ
2011
Ամերիկյան սարսափ պատմություն / American Horror Story
Հյուգո
Էպիզոդ՝ «Murder House» Էպիզոդ՝ «Rubber Man»
2012
Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս / Law & Order: Special Victims Unit