Էրոզիա (մետաղներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8f/Usure_par_abrasion_02.jpg/220px-Usure_par_abrasion_02.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4d/Rust_screw.jpg/180px-Rust_screw.jpg)
Մետաղների էրոզիան մետաղե շինվածքների մակերևույթի աստիճանական քայքայումն է գազի կամ հեղուկի հոսքում, ինչպես նաև մեխանիկական ներգործությունների կամ էլեկտրական լիցքերի ազդեցությամբ։ Մետաղների էրոզիան ֆիզիկական և ֆիզիկաքիմիական կոմպլեքս պրոցես է, որն ընթանում է շրջապատող միջավայրի, օքսիդացման, մակակոփման, ջերմաստիճանային ու մնացորդային լարումների, փխրուն և հոգնածային քայքայման ազդեցության հետևանքով։ Նրա նկատմամբ մետաղների դիմադրության բարձրացումը կարևոր խնդիր է տեխնիկայի բազմաթիվ բնագավառների համար և կատարվում է շատ կարծր, դժվարահալ ու բավականաչափ պլաստիկ մետաղների ընտրությամբ, ամրանավորմամբ և այլ եղանակներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 97)։ ![]() |