Էրքեջ
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Էրքեջ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնք | Գերանբոյի շրջան և Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ) | |
Այլ անվանումներ | Արքաչ | |
Բնակչություն | 220 մարդ (2009) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png/300px-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png)
Էրքեջ, գյուղ նախկին Գյուլիստանի մելիքության տարածքում, իսկ ապա գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։ Էրքեջ գյուղը գտնվում է Մռավ և Քյափազ լեռնագագաթներից մոտ 30 կմ դեպի հյուսիս։ Գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի արևմտյան մասում։
Աշխարհագրություն
Գտնվում էր խորը ձորակի մեջ։
Պատմություն
Առաջին հիշատակումները գյուղի մասին ներառում է XII-XIII դարերը։ «Չիքին Տակ» կոչվող տարածքում կա բուժիչ աղբյուր, նույն տարածքում անտառի մեջ կա անհիշելի ժամանակներից ավերված բնակավայր, որտեղի ժողովուրդը հետագայում բնակություն են հաստատել Էրքեջում։
Բնակիչները մեկ անգամ գաղթել են Բոլնիս, ապա նորի վերադարձել։
Նույն անվանումով ներառված է եղել Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ[3]։
Բնակչություն
XX դարի սկզբին ուներ 80 տուն՝ 750 հայ բնակչով։
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղում գործել է Սուրբ Սարգիս եկեղեցին, որի վրա կա արձանագրություններ։ Ամենահին արձանագրությունը վերաբերվում է 1450 թվականին[4]։
Ծանոթագրություններ
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 515, Արքաչ
Տես նաև
|