Էֆեմերներ (հուն․՝ ἐφημερίς – մեկօրյա), տափաստանային, կիսատափաստանային և մասամբ անապատային միամյա բույսեր, որոնց վեգետացիան սահմանափակվում է շատ կարճ ժամանակամիջոցում։
Հայաստանի պայմաններին բնորոշ են գարնանային էֆեմերներ, օրինակ՝ ծտապաշարը, գարնանախոտը, կուժկոտրուկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 102)։