Ըմբշամարտը2016 թվականի օլիմպիական խաղերում անցկացվելու է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական ուսումնական կենտրոնի երրորդ դահլիճում և տեղի է ունենալու 2016 թվականի օգոստոսի 14-ից 21-ը։ Նույն վայրում տեղի են ունենալու, Ազատ ոճի[1] և Հունահռոմեական ըմբշամարտի մրցույթներ[2], որոնք բաժանված են տարբեր քաշային կարգերի մրցույթների։ Տղամարդիկ մրցելու են երկու ոճերում, իսկ կանայք միայն ազատ ոճի մրցույթներում։ Խաղարկվելու է 18 մեդալային հավաքածու։ Ըմբշամարտը մերատված է եղել բոլոր ժամանակակից Ամառային օլիմպիական խաղերում, բացառությամբ 1900 թվականին Փարիզում կայացած օլիմպիական խաղերի։
Մոտ 344 մարզիկ պետք է մրցեն 18 մրցույթներում։
Մրցույթի ձևաչափ
Ամեն քաշային կարգում մասնակցում են 19 տղամարդ կամ 18 կին, գումարած 6 մարզիկ որոնց ներկայացնում է ընդունող երկրիրը կամ երրորդ կազմակերպություն, որը ձևավորվել է նախքան օլիմպիադան։ Ըմբիշները վիճակահանության արդյունքում կամ սկսում են որակավորման փուլից կամ 1/16 եզրափակչից, այնուհետև ամեն պարտվող դուրս է մնում պայքարից մինչև պայքարում կմնան երկու մարզիկ, որոնք պետք է վիճարկեն հաղթողի կոչումը։ Եզրափակչի մասնակիցներին պարտված մարզիկները շարունակում են սփոփիչ ելույթները բրոնզե մեդալի համար[1][2]։