Թաբուլե
![]() Թաբուլեի բաղադրիչները | |
![]() ![]() | |
Տեսակ | աղցան |
Ենթատեսակ | աղցան և բանջարեղենային ուտեստ |
Առաջացման երկիր | ![]() |
Բաղադրամասեր | |
Հիմնական | բլղուր, մաղադանոս |
Հնարավոր | թարխուն, լոլիկ, կանաչ սոխ, կիտրոնի հյութ, ձիթապտղի յուղ |
![]() |
Թաբուլե (արաբերեն՝ تبولة, եբրայերեն՝ טאבולה, հայերեն՝ Թապուլէ, Թաբուլե) արևելյան աղցան, նախուտեստ։ Հիմնական բաղադրամասերն են բլղուրն ու մանր կտրտած մաղադանոսը։ Ուրիշ կարող են լինել թարխունը, լոլիկը, կանաչ սոխը և ուրիշ կանաչիներ ու համեմունքներ։ Թաբուլեն համեմում են նաև կիտրոնի հյութով ու ձիթապտղի յուղով։ Այս կերակրատեսակի հայրենիք են հանդիսանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը ու Սիրիան, այնտեղ թաբուլեն մատուցվում է աղցանի տերևների վրա։ Բլղուրի փոխարեն օգտագործվում է ավելի փոքր հատիկներով ձավարեղեն՝ կուս-կուս։
Պատրաստում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b6/Fattoush.jpg/225px-Fattoush.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9b/%D4%B9%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5_1.jpg/220px-%D4%B9%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5_1.jpg)
Նախապես բլղուրի վրա (կամ կուս-կուսի) գոլ ջուր են լցնում, և թողնում են որոշ ժամանակ։ Մաղադանոսի տերևները ցողուններից առանձնացնում են և մանր կտրտում։ Մնացած բանջարեղենները (լոլիկ, կանաչ սոխ) ևս մանր կտրտվում են։ Բլղուրը համեմում են կիտրոնի հյութով ու ձիթապտղի յուղով, աղով, պղպեղով և այլ համեմունքներով, և նրան ավելացնում են մաղադանոսն ու բանջարեղենները։
Այլ տեղեկություններ
- Ամենամեծ թաբուլեն պատրաստել են 2006 թվականի հունիսի 9-ին Ռամալլա քաղաքում և կշռում էր 1.5 տ-ից ավել։ Այդ ռեկորդը գրանցվել է «Գինեսսի ռեկորդների գրքում»։
Աղբյուրներ
- gomideast — Tabouli article & recipe(անգլ.), рецепт и статья о табуле на сайте gomideast.com
- Табуле - вегетарианский, веганский рецепт