Թաթարական նեղուց (ռուս.՝ Татарский пролив), նեղուց մայրացամաքային Ասիայի և Սախալին կղզու միջև։ Միացնում է Ճապոնական և Օխոտի ծովերը։ Երկարությունը 663 կմ է, լայնությունը հարավում՝ մինչև 324 կմ, հյուսիսում՝ մինչև 40 կմ, ամենանեղ տեղում՝ Նևսկու նեղուցում, 7,3 կմ։ Նվազագույն խորությունը նավուղում 8 մ է։
Թաթարական նեղուցի հյուսիսային մասը կոչվում է Ամուրի լիման (այնտեղ է թափվում Ամուր գետը)։ Նավահանգիստներն են Վանինոն, Սախալինի Ալեքսանդրովսկը, Նևելսկը և Խոլմսկը։
Անվանում
Անվանումը ոչ մի կապ չունի թաթար ժողովրդի անվան հետ։ Անվանումը տվել են եվրոպացիներն այն ժամանակ, երբ սխալմամբ թաթարներ էին անվանում թյուրքական, մոնղոլական, տունգուս–մունջուրական բոլոր ժողովուրդներին[1]։
Ծանոթագրություններ
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 119)։