Թայլերը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում։ Թայլերի հայրը դերասան և գրող Ջոն Փուզին է։ Դերասանի կարիերան սկսել է դեռ փոքր տարիքից, սկզբում դա ուղղակի հետաքրքրություն էր դեպի այդ արվեստը։ Ապագա դերասանի հայրը միշտ փոքր Թայլերին իր հետ տանում էր թատրոն, այդպես Թայլեր Փուզին սկսեց իր կարիերան։ Ինը տարեկանից նա սկսեց նկարահանվել տարբեր ֆիլմերում, աշխատել տարբեր հեռուստաալիքներում։ Բացի դերասանի իր մասնագիտությունից, Թայլերը նաև երաժիշտ է, երգիչ և մի շարք երգերի հեղինակ։ Նա նաև լիդեր է «Սանտա Կարլիտա» երաժշտական խմբում։
Կարիերա
Թայլերը կինո ասպարեզում է արդեն տասը տարի։ Նաև նա «Lost In Kostko» խմբի մենակատարն է։ Նրա առաջին դերը եղել է «Մանհեթենի սպասուհին» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Ջենիֆեր Լոպեսի հետ։
Թայլերը խաղացել է նաև «Շատ վախենալու ֆիլմ 5» և «Սպիտակ գորտ» ֆիլմերում։
Փոուզիի ամենահայտնի դերը Սքոթ ՄաքՔոլն է «Պատանի գայլը» սերիալից։ Նա մարմնավորում է մի տղայի, ով ճակատագրի բերումով դարձել է մարդագայլ։
Անձնական կյանք
Թայլերի առաջին ընկերուհին Մայլի Սայրուսն է, ում հետ նա հանդիպել է երբ 9 տարեկան էր։ Նրանց հարաբերությունները տևել է 2 տարի[3]։
Թայլերը նշանված էր Շոնա Գորլիքի հետ, ում հետ ժամադրվում էր 12 տարեկանից, բայց 2014 թ. Հոկտեմբերին նրանք բաժանվել են։