Թասակ (սանրվածք)
Թասակ սանրվածք, պարզ սանրվածք, որտեղ առջևի մազերը կտրվում են ուղիղ ծոպերով, իսկ մնացած մազերը թողնում են ավելի երկար, նույն երկարությամբ ամբողջ գլխի շուրջ կամ կողքի հատվածներն ու հետևը կտրվում են նույն՝ կարճ երկարությամբ[1]։ Այն այսպես է անվանվել, քանի որ միջնադարում, երբ այն տարածված էր Եվրոպայում, թասը կամ թասակը դնում էին մարդու գլխին, որն օգտագործվում էր որպես կտրվածքի կաղապար՝ մազերը կտրելու համար[1]։
Պատմություն
Պատմականորեն, թասակ սանրվածքը տարածված էր միջին վիճակագրական եվրոպացի և ասիացի տղամարդկանց շրջանակներում, լինելով հեշտ և կոկիկ կտրվածք, որն արվում էր ոչ պրոֆեսիոնալների կողմից: Եվ իսկապես, այն ստանալու համար պարզապես հարկավոր էր հարմար չափի թասակ դնել ականջների մակարդակին և եզրից ներքև գտնվող բոլոր մազերը կտրել կամ սափրել[2]։ Որոշ մշակույթներում սա սովորական սանրվածքի տեսակ էր։ Այլ մշակույթներում թասակ սանրվածքը դիտվում էր որպես աղքատության հատկանիշ, ինչը նշանակում էր, որ կրողը չի կարող իրեն թույլ տալ այցելել վարսավիրի[1]:
Միացյալ Նահանգներում թասակ սանրվածքը երբեք առանձնապես հայտնի չի եղել: Ավելին՝ 1980-ականներին սանրվածքը ծաղրի է ենթարկվել շատերի կողմից: Տվյալ սանրվածքը նաև հաճախ ծաղրում են ինտերնետ մեմերի միջոցով[3][4][5]։
2015 թվականին թասակ սանրվածքն այնքան հազվադեպ էր հանդիպում, որ զանգվածային մարդասպան Դիլան Ռուֆի կողմից դրա օգտագործումը համարվում էր ուշադրության արժանի: Հակազրպարտության լիգան փաստագրել էր սպիտակամորթ երիտասարդների կողմից դրա միասնական օգտագործումը, քանի որ այդ թվում այն ներկայացնում է Ռուֆին և նրա հանցագործությունները, մասնավորապես, և ընդհանրապես՝ սպիտակամորթների գերակայության գաղափարախոսությունը[6]: Օրինակ, նեոնացիստական խմբի անդամներն իրենց անվանում էին «թասակի պարեկներ» (Bowl Patrol)՝ ի պատիվ Ռուֆի թասակ սանրվածքի։ Այդ խումբն ակտիվ էր մինչև 2020 թվականի հուլիսին «HuffPost»-ում հրապարակված բացահայտումը՝ Ռուֆի Չարլսթոնի եկեղեցում հրաձգությունից հինգ տարի անց[7]:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 «Bowl Haircut». FashionEncyclopedia.com. Վերցված է May 6, 2013-ին.
- ↑ Hill, Daniel Delis (January 13, 2022). History of World Dress and Fashion, Second Edition. GeminiDragon Publishing. էջ 311. ISBN 9780986425493.
- ↑ Deabler, Alexandra (September 4, 2019). «Charlize Theron among celebs bringing back the bowl cut». Fox News.
- ↑ Singh-Kurtz, Sangeeta (September 25, 2019). «Charlize Theron's Bowl Cut Speaks». The Cut.
- ↑ «The Bowl Cut Your Mom Gave You Is Back». InStyle. Արխիվացված է օրիգինալից July 27, 2021-ին. Վերցված է July 27, 2021-ին.
- ↑ «Bowlcut/Dylann Roof». Anti-Defamation League (անգլերեն). Վերցված է August 18, 2022-ին.
- ↑ Murdock, Sebastian; Mathias, Christopher (July 24, 2020). «Exclusive: Leader Of Dylann Roof-Worshipping Neo-Nazi Group Exposed». Huffington Post. Վերցված է July 24, 2020-ին.