Թավրիզ[3] (պարսկերեն تبریز Թաբրիզ, և ադրբեջաներեն՝ Թեբրիզ), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևելյան Ադրբեջան օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲1 558 693 մարդ (2016)[1][2]։ Տեղադրված է Աջիչայ գետի հովտում, ծովի մակարդակից 1364 մ բարձրության վրա։
Բնակչություն
Թավրիզը բնակչությամբ Իրանի օսթանի վեցերորդ ամենախոշոր քաղաքն է Թեհրանից, Մաշհադից, Սպահանից, Քարաջից և Շիրազից հետո։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Թավրիզը հիմնադրել են Սասանյանները 3-4 դարերում։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հին պարսկերենթեբրիզ «տենդը վանող» բառից (նկատի են ունեցել տեղանքի առողջարար կլիման)։
Հայ մատենագրության մեջ առաջին հիշատակությունը պահպանվել է Փավստոս Բուզանդի մոտ (5-րդ դար)։ Հայ մատենագրության մեջ հիշատակվում է Թաւրէզ, Թաւրէժ, Թավրէժ և այլ ձևերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 143)։