Թենիա
Բնակավայր | ||
---|---|---|
Թենիա | ||
արաբ․՝ الثنية، ثنية بني عائشة تيزي نايث عيشة | ||
Երկիր | Ալժիր | |
Համայնք | Thénia District? | |
Հիմնադրված է | 1872 թ. | |
ԲԾՄ | 301±1 մետր | |
Բնակչություն | 21 439 մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 35005 | |
Ավտոմոբիլային կոդ | DZ | |
Պաշտոնական կայք | thenia.net | |
| ||
Թենիա (արաբ․՝ الثنية, ֆր.՝ Thénia, երբեմն Thenia), համայնք Ալժիրի հյուսիսում՝ Բումերդես վիլայեթի տարածքում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնը։
Աշխարհագրական դիրք
Համայնքը գտնվում է վիլայեթի հյուսիսային մասում։ Ծովի մակարդակից ունի 161 մետր բարձրություն[1]։
Համայնքը գտնվում է Ալժիրի մայրաքաղաքից մոտ 49 կմ դեպի արևելք[2] և վիլայեթի վարչական կենտրոնից՝ Բումերդեսից, 7 կմ դեպի արևելք[3]։
Ժողովրդագրություն
Բնակչությունը՝ 21 439 մարդ (2008)[4]։
Համայնքի բնակչության դինամիկան ըստ տարիների[4]․
1977 | 1987 | 1998 | 2008 |
---|---|---|---|
13 228 | 18 826 | 19 078 | 21 439 |
Պատմություն
Ժամանակակից Թենիայի տարածքում գտնվող մարդկային բնակավայրերը գոյություն են ունեցել հնագույն ժամանակներից։ 4-րդ դարում ժամանակակից քաղաքի տեղում Մավրիտանիայի (Բերբերների) արքայազն Նուբելը հիմնադրել է Սումա (արաբ․՝ صومعة) կոչվող ամրոցը։ Հնարավոր է, որ Սուման եղել է Նուբելի որդու՝ ուզուրպատոր Ֆիրմայի ծննդավայրը։ Հետագայում այդ ամրոցը հայտնի էր բերբերյան Թիզի-Նատ-Այշա (Tizi Nat Aïcha) անվամբ, ինչպես նաև արաբական Թենիա կամ Թնիա անուններով։ Ամրոցի մնացորդները գոյություն են ունեցել մինչև 19-րդ դարի կեսերը։ 1830-ական թվականներին՝ Ալժիրի ֆրանսիական նվաճումից հետո, հին ամրոցի կողքին հայտնվել է ռազմական ճամբար, որը ժամանակի ընթացքում վերածվել է եվրոպական բնակավայրի։ 1877 թվականին ի պատիվ Ալժիրի դատարանի առաջին նախագահ Լուի Պենսոն Դե Մեներվիլի՝ արաբական անվանումը փոխարինվել է ֆրանսիական Մեներվիլ անունով (ֆր.՝ Menerville[5][6])։ 1962 թվականին՝ անկախություն ձեռք բերելուց հետո, քաղաքը ստացել է իր պատմական անվանումը[7]։
2003 թվականի մայիսի 21-ին՝ տեղական ժամանակով 17:44-ին, 6,8 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թենիայի մոտ։ Այդ երկրաշարժի հետևանքով զոհվել է 2268 մարդ, 10 147 մարդ վիրավորվել է, շուրջ 200 հազար մարդ անօթևան է մնացել[8]։
Ծանոթագրություններ
- ↑ «Ville de Thenia» (ֆրանսերեն). Annuaire Mairie. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Alger–Thénia». Google Maps. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Boumerdès–Thénia». Google Maps. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Recensement Génaral de la Population et de l'Habitat» (ֆրանսերեն). Wilaya de Boumerdes. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Mohellebi, Aomar (2010 թ․ հունվարի 10). «Younès Adli, écrivain : «Le patrimoine berbéro-musulman me captive»». L'Expression (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Thenia ou Menerville» (ֆրանսերեն). VitamineDZ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Décret n°65-24b». Journal officiel de la République Algérienne (ֆրանսերեն). 1965 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ Lee Allyn Davis Natural Disasters. — Infobase Publishing, 2010. — P. 38. — ISBN 978-0-8160-7000-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենիա» հոդվածին։ |
|