Թեոդոր վան Գոգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան Գոգ (այլ կիրառումներ)
Թեոդոր (Թեո) վան Գոգ Theodoor (Theo) van Gogh (nl) | |
---|---|
![]() Թեո վան Գոգը 1984 թվականին | |
Ծնվել է | հուլիսի 23, 1957[1][2][3] |
Ծննդավայր | Հաագա, Նիդերլանդներ |
Մահացել է | նոյեմբերի 2, 2004[4][1][2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | նիդերլանդացի |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ամստերդամի համալսարան և Մոնտեսորիի ճեմարան Ամստերդամում |
Երկեր | Submission? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, հեռուստապրոդյուսեր, հրատարակիչ և դերասան |
Գործունեություն | 1982—2004 |
Ծնողներ | հայր՝ Յոհան վան Գոգ[6], մայր՝ Աննեկե վան Գոգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Lieuwe van Gogh? |
Կայք | theovangogh.nl |
![]() |
Թեոդոր (Թեո) վան Գոգ (հոլ.՝ Theodoor (Theo) van Gogh, հուլիսի 23, 1957[1][2][3], Հաագա, Նիդերլանդներ - նոյեմբերի 2, 2004[4][1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ[5]), նիդերլանդացի կինոռեժիսոր, հեռուստապրոդյուսեր, հրատարակիչ և դերասան։
Վինսենթ վան Գոգի եղբոր ծոռը (նկարչի եղբոր՝ Թեո վան Գոգի ծոռը)։ Սպանվել է իսլամիստ ծայրահեղական Մոհամմեդ Բույերիի կողմից, 2004 թվականին։
Կենսագրություն
Քաղաքականություն
Վան Գոգը նիդերլանդական Republikeins Genootschap հանրապետական կուսակցության անդամ էր, որը պաշտպանում էր միապետության մերժման գաղափարը։ Թեոն 2002 թվականին սպանված պատգամավոր Պիմ Ֆորտյոյնի ընկերն էր։
«Submission» ֆիլմ
Օգտագործելով Այաան Հարսի Ալիի կողմից գրված սցենարը՝ Վան Գոգը նկարահանել է 10 րոպեանոց «Submission» ֆիլմը։ Այն բացահայտում և քննադատում էր իսլամական աշխարհում կանանց դեմ բռնությունները։ «Submission»-ը «հնազանդություն» բառի անգլերեն թարգմանությունն է։
Վան Գոգին սպանողը զոհի մարմնին փակցված գրության մեջ բացատրել է, որ սպանությունը կատարել է «Submission» ֆիլմից վրեժ լուծելու մտադրությամբ։
Վան Գոգի սպանությունը
Վան Գոգն սպանվել է 2004 թվականի նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան, Ամստերդամում, ռեժիսորի հեծանվով աշխատավայր ուղևորվելու ժամանակ՝ Ամստերդամում ծնված ջիհադիստ Մուհամմեդ Բույերիի կողմից։ Կրակելով նրա վրա 8 անգամ՝ նա կտրել է զոհի կոկորդը և հասցրել ծակած վերքեր կրծքավանդակին։
Ոստիկանությունը մարդասպանին ձերբակալել է այն բանից հետո, երբ հետապնդման ժամանակ ստիպված է եղել վիրավորել նրա ոտքը։ Մարդասպանը 26- ամյա քաղաքացի և Նիդերլանդներում ծնված ազգությամբ մարոկկացի Մոհամմեդ Նույերին էր, ով կասկածվում էր Dutch Hofstad Network ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Նա նաև մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ մահափորձ անելու և Այաան Հիսրիի սպանության մեջ։ 2005 թվականի հուլիսի 26-ին դատապարտվել է ցմահ բանտարկության՝ առանց վաղաժամկետ ազատման։
Ստեղծագործություն
Հրատարակումներ
- Engel («Angel», 1990)
- Er gebeurt nooit iets («Nothing Ever Happens», 1993)
- Sla ik mijn vrouw wel hard genoeg? («Do I Beat My Wife Hard Enough?», 1996)
- De gezonde roker («The healthy smoker», 2000)
- Allah weet het beter («Allah Knows Best», 2003)
- De tranen van Mabel («The tears of Mabel», 2004)
Ֆիլմագրություն
- Luger (1982)
- Een dagje naar het strand («A Day at the Beach», 1984)
- Charley (1986)
- Terug naar Oegstgeest («Back to Oegstgeest», 1987)
- Loos («Wild», 1989)
- Vals licht («Fake Light», 1993)
- Ilse verandert de geschiedenis («Ilse Changes History», 1993)
- 06 (1994)
- Reunie («Reunion», 1994)
- Eva (1994)
- Een galerij: De wanhoop van de sirene («A Gallery: The Despair of the Siren», 1994)
- De Eenzame Oorlog Van Koos Tak («Koos Tak’s Lonely War», 1995)
- Blind Date (1996)
- Hoe ik mijn moeder vermoordde («How I Killed My Mother», 1996)
- In het belang van de staat («In the Interest of the State», 1997)
- Au («Ouch», 1997)
- De Pijnbank («The Rack», 1998)
- Baby Blue (2001)
- De nacht van Aalbers («Aalbers’s Night», 2001)
- Najib en Julia (2002)
- Interview (2003)
- Zien («Seeing», 2004)
- Submission (2004)
- Cool (2004)
- 06/05 (2004)
- Medea (2005)
Անավարտ ֆիլմեր
- Bad (A «lesbian road movie»). Թողարկումը պլանավորված էր 2005 թվականին։
- Duizend en één Dag («Thousand and One Days»). Դրամա երկու մուսուլմանների մասին, ովքեր պայքարում են կրոնի ազատության համար։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/film/3975211.stm
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #129658545 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 Bailey M. The astonishing life of Johan van Gogh: Vincent's great-nephew dies aged 96 // The Art Newspaper — 2019. — ISSN 0960-6556
Գրականություն
- Белов Е., Шкуренко О. 10 ссор неверных с исламом // Огонёк. — 17.05.2010. — № 19. — С. 25.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր վան Գոգ» հոդվածին։ |
|