Թեոդորետոս Կյուրացի (հուն․՝ Θεοδώρητος ο Κύρου; մոտ 393[1], Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Հին Հռոմ - 457 կամ ոչ վաղ քան 458 և ոչ ուշ քան 466, Կիր, Հալեպի մարզ, Սիրիա), հույն աստվածաբան, եկեղեցական հեղինակ, պատմիչ։ Անտիոքի աստվածաբանական դպրոցի երևելի ներկայացուցիչ։ Ասորիքի Կյուրոս քաղաքի եպիսկոպոս։ Նրա հեղինակած մի շարք երկեր դատապարտվել են 553 թվական Կոստանդնուպոլսի եկեղեցական ժողովի ժամանակ որպես հերետիկոսական, սակայն ինքն անձամբ դեռևս Քաղկեդոնի ժողովի կողմից արդարացվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է Նեստորի հայացքները պաշտպանելուց։
Մեզ հասած նրա աշխատություններից առավել հայտնի է «Եկեղեցական պատմությունը», որտեղ հեղինակը շարադրում է 310–ական թվականներից առ 429 թվական ընկած ժամանակաշրջանի եկեղեցական խնդիրներին վերաբերող պատմական անցքերը։ Երկը շարադրելիս օգտվել է Սոկրատ Սքոլաստիկոսի և Սոզոմենի համանուն աշխատություններից։