Թխկի մանրատերև
Թխկի մանրատերև | |
![]() Թխկի մանրատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
Ենթաընտանիք | Hippocastanoideae |
Ցեղ | Թխկի (Acer) |
Տեսակ | A. pictum |
Ենթատեսակ | Թխկի մանրատերև (A. p. mono) |
Միջազգային անվանում | |
Acer pictum mono H.Ohashi, 1993
|
Թխկի գեղեցիկ (լատին․՝ Acer mono Maxim), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։
Նկարագրություն
Ծառ է մինչև 15 մ բարձրությամբ, կարճ բնով, որի տրամագիծը հասնում է մինչև 50 սմ- ի և ծածկված է մոխրավուն կեղևով։ Երիտասարդ ընձյուղները մազմզուկապատ են, հազվադեպ մերկ, բաց գույնի, դեղնավուն կամ մոխրավուն։ Կարճացած ընձյուղների վրա տերևները միշտ 5 բլթականի են' 6- 11 սմ երկարությամբ և 9- 12 սմ լայնությամբ, մերկ, կլորավուն, սրտանման կամ սեպաձև հիմքով։ Բլթակները եռանկյունի են կամ օվալ-եռանկյունի, ամբողջաեզր։ Ծաղկաբույլերը վահանանման հուրաններ են, կազմված 15- 30 ծաղիկներից, որոնք բաց դեղնավուն են, սև ծիրանագույն սկավառակով։ Թևապտուղները միմյանցից հեռանում են համարյա ուղիղ անկյան տակ։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Գեղեցիկ պարկային ծառ է, որը ուշադրության է արժանի։
Տարածվածություն
Տարածված է ճեռավոր Արևելքում, Կորեայում, հյուսիսարևելյան Չինաստանում։ Աճում է լայնատերև և խառը անտառներում, անտառաեզրերում։ Հանդիսանում է ասեղնալայնատերև անտառների բնորոշ տեսակներից մեկը։ Հայաստանում մշակվում է Երևանում, Վանաձորում, Սևանում։ Ամենուրեք լավ է աճում, բայց Երևանում որոշ չափով տուժում է օդի չորությունից, և սովորաբար ամռան երկրորդ կեսին տերևները արևային այրվածքներ են ստանում[1]։
Ծանոթագրություններ
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի մանրատերև» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի մանրատերև» հոդվածին։ |
|