Թո պալատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ֆր.՝ Palais du Tau | |
![]() | |
Ժամանակակից կարգավիճակ` | թանգարան |
---|---|
Երկիր` | ![]() |
Ճարտարապետական ոճ` | բարոկկո |
Թո պալատ (ֆր.՝ Palais du Tau), պալատ Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում, Ռեյմսի արքեպիսկոպոսության պատմական նստավայրը։ Պալատի պատմությունը անխզելիորեն կապված է ֆրանսիական միապետության հետ, քանի որ շատ թագավորներ թագադրվել են պալատին կից Ռեյմսի տաճարում։
Պալատի տեղում արդեն մ. թ. ա. 6-7-րդ դարերում գոյություն է ունեցել հռոմեա-գալլական ոճի վիլլա, որ հետագայում անցել է Կարոլինգների արքայատոհմին։ Պալատի մասին թվագրված առաջին տեղեկությունը վերաբերում է 1131 թվականին, որից պարզվում է, որ պալատը ձևով հիշեցնում է T տառը (հունարեն` թաու), ինչից էլ ծագել է պալատի անվանումը։ Վաղ շրջանի կառույցներից շատերը չեն պահպանվել. պահպանված ամենահին կառույցը 1207 թվականին վերածվել է մատուռի։ 1498-1509 թվականների միջև ընկած ժամանակահատվածում այն վերակառուցվել է գոթիկայի ոճով, իսկ բարոկկո ոճով ներկայիս տեսքն ստացել է 1671-1710 թվականների ընթացքում Ժյուլ Արդիեն-Մանսարի և Ռոբերտ դե Կոտայի ջանքերով։ Պալատը 1914 թվականի սեպտեմբերի 19-ին վնասվել է հրդեհից և չի վերականգնվել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Salle_du_Couronnement_de_la_Vierge%2C_Palais_du_Tau%2C_Reims_20140306_3.jpg/200px-Salle_du_Couronnement_de_la_Vierge%2C_Palais_du_Tau%2C_Reims_20140306_3.jpg)
Պալատում կանգ են առել Ֆրանսիայի ապագա արքաները թագադրման արարողությունից առաջ։ Թագադրումից հետո պալատում սովորաբար կազմակերպվել է խնջույք։ Այդպիսի խնջույքի առաջին հիշատակումը վերաբերում է 990 թվականին, իսկ վերջինը` 1825 թվականին։
1972 թվականից պալատում գործում է Եկեղեցական խորանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են տաճարից քանդակներ, գոբելեններ, մասունքներ և այլ առարկաներ, որոնք կապված են եղել Ֆրանսիայի միապետների թագադրության հետ։
Թո պալատը Ռեյմսի տաճարի և Սեն Ռեմի աբբայության հետ 1991 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Տարեկան պալատ է այցելում մոտ 100.000 այցելու։
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թո պալատ» հոդվածին։ |