Թոմազո Ջովաննի Ալբինոնի (իտալ.՝ Tomaso Giovanni Albinoni, հունիսի 8, 1671(1671-06-08)[1][2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][3] - հունվարի 17, 1751(1751-01-17)[1][2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][3]), բարոկկո դարաշրջանի իտալացի երգահան։ Կյանքի ընթացքում առավելապես հայտնի էր որպես օպերաների հեղինակ, սակայն ներկայումս ճանաչված է նրա գործիքային երաժշտությունը։ Նրան վերագրվող Ադաջիոն (սոլ մինոր), որն իրականում Ալբինոնիի ստեղծագործությունների հիման վրա գրված ավելի ուշ ժամանակի գործ է, այսօր ամենահաճախ կատարվող ստեղծագործություններից է[4]։