Թոմաս Գոնզագա
Թոմաս Գոնզագա պորտ.՝ Tomás António Gonzaga | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1744[1][2][3] |
Ծննդավայր | Miragaia, Պորտու |
Վախճանվել է | մոտ 1810[4][1][3][…] |
Վախճանի վայր | Մոզամբիկ կղզի, Ilha de Moçambique District, Nampula Province, Portuguese Mozambique, Պորտուգալիա |
Գրական անուն | Dirceu |
Մասնագիտություն | բանաստեղծ, իրավաբան, քաղաքական ակտիվիստ և գրող |
Լեզու | պորտուգալերեն |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Կրթություն | Կոիմբրի համալսարան |
Գրական ուղղություններ | Q9627580? |
Ուշագրավ աշխատանքներ | Marília de Dirceu? և Cartas Chilenas? |
Tomás Antônio Gonzaga Վիքիպահեստում |
Թոմաս Գոնզագա (պորտ.՝ Tomás Antônio Gonzaga, օգոստոսի 11, 1744[1][2][3], Miragaia, Պորտու - մոտ 1810[4][1][3][…], Մոզամբիկ կղզի, Ilha de Moçambique District, Nampula Province, Portuguese Mozambique, Պորտուգալիա), բրազիլացի բանաստեղծ, փաստաբան և հասարակական գործիչ։
Մինաս Ժերայսի դավադրության ղեկավարներից մեկը (1789)։
Կենսագրություն
Թոմաս Գոնզագան ծնվել է Պորտուգալիայում, սակայն մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Բահիայում[5]։ Վերադառնալով Պորտուգալիա՝ Գոնազագան բարձրագույն կրթություն է ստացել Կոիմբրիի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որից հետո սկսել է զբաղվել իրավաբանական գործունեությամբ[6]։
1782 թվականին Գոնզագան տեղափոխվեց Բրազիլիա և նշանակվեց Վիլա-Ռիկա քաղաքի դատախազ[7]։ Բրազիլիայում Գոնզագան անդամակցում էր ազատ մտածող բանաստեղծների հանրությանը, որը շուտով վերածվեց գաղտնի քաղաքական կազմակերպության։ Այն հակապորտուգալական դավադրության ծրագիր էր նախապատրաստում, սակայն 1789 թվականի մայիսին դավադրությունը բացահայտվեց, իսկ նրա մասնակիցները ձերբակալվեցին։ 1792 թվականին Գոնզագան, ինչպես և մյուս դավադիրները, դատապարտվեց մահվան։ Հետագայում դատավճիռը փոխարինվեց ցմահ աքսորով Մոզամբիկում[8]։
Գոնզագան իր կյանքի մնացած մասն անցկացրեց Մոզամբիկ կղզում, որտեղ էլ 1810 թվականին մահացավ։
Ստեղծագործություն
Թոմաս Գոնզագայի պոեզիային բնորոշ են լուսավորչական ռեալիզմի և սենտիմենտալիզմի, իսկ ստեղծագործության վերջին շրջանին՝ նաև ռոմանտիզմի տարրերը[6]։ Այսպես, 1792 թվականին գրված «Դիրսեև Մարիլիա» բանաստեղծությունների ժողովածուի առաջին մասն առանձնանում է ձևի անմիջականությամբ և պարզությամբ, իսկ երկրորդ մասում, որն ավարտել է 1799 թվականին, զգացվում են նախառոմանտիզմի տարրերը[8]։
Գոնզագային է վերագրվում «Չիլիական նամակներ» (գրվել է 1788-1789 թվականներին, հրատարակվել՝ 1835 թվականին) անանուն երգիծական պոեմի հեղինակային իրավունքը։ Այն համարվում է լուսավորչական ռեալիզմի ակնառու օրինակը և 18-րդ դարի ամենակարևոր երգիծական ստեղծագործություններից մեկը[9]։
Հետաքրքիր փաստեր
1825 թվականին Ալեքսանդր Պուշկինը գրել է «Պորտուգալերենից» բանաստեղծությունը, որը Գոնզագայի «Դիրսեև Մարիլիա» հավաքածուի էլեգիաներից մեկի՝ «Հուշագրություններ»-ի (պորտ.՝ Recordações) ազատ թարգմանությունն է[7]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Tomás Antônio Gonzaga, o Dirceu de Marília Արխիվացված 2010-12-15 Wayback Machine(պորտ.)
- ↑ 6,0 6,1 «Памятные даты 2010». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 7,0 7,1 «Биография на сайте «Пушкинский дом»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 8,0 8,1 Гонзага Томас Антониу // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Гонзага Томас Антониу(չաշխատող հղում) в справочнике «Латинская Америка»