Թոմաս Ման (դերասան)
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Պորտլենդ |
Կրթություն | Պլանո-Իսթ ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Թոմաս Ռենդալ Ման կրտսեր (անգլ.՝ Thomas Randall Mann, Jr., սեպտեմբերի 27, 1991[1], Պորտլենդ), ամերիկացի դերասան։ Հայտնիություն է ձեռք բերել 2012 թվականին՝ «Նախագիծ X» կատակերգական ֆիլմի թողարկումից հետո[2]։
Վաղ տարիներ
Թոմասը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ի հյուսարևմտյան մասում գտնվող Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, սակայն երբ լրացել է նրա 2 տարին, ընտանիքը տեղափոխվել է Տեխաս նահանգի Դալաս քաղաք, որտեղ անցկացրել է իր ողջ մանկությունն ու երիտասարդությունը[3]։
Կարիերա
2007 թվականին Թոմասը Nickelodeon ալիքի «ԱյԿառլի» հեռուստասերիալի եթերաշրջաններից մեկում կատարել է ոչ մեծ դեր[4]։ Առաջին «լուսարձակումից» հետո Թոմասին առաջարկել են միջակ դեր «Լինում է և ավելի վատ» կատակերգական հեռուստասերիալում, ինչը, անկասկած, երիտասարդ դերասանի կարիերայում տվել է էական մեկնարկ։
2010 թվականին Թոմասը «Սա շատ զվարճալի պատմություն է» ֆիլմում ստացել է դերի հրավեր[5] (ռեժիսորներ՝ Աննա Բոդեն և Ռայան Ֆլեք), որը բավականին լավ ճանաչում է ձեռք բերել համաշխարհային վարձույթում և ստացել քննադատների դրական արձագանքներ[6]։
Նույն թվականին Թոմասին առաջարկել են ունկնդրել «Նախագիծ X» ֆիլմի գլխավոր դերերից մեկը[7], բայց Թոմասը ձախողել է քաթինգը և շուտով գրանցվել ևս մեկում, սակայն այդ փորձը ևս անհաջող էր։ Միայն յոթերորդ ունկնդրումից հետո ռեժիսորը Թոմասին նշանակել է Թոմաս Կաբայի դերում, որը հետագայում մեծ ազդեցություն է ունեցել դերասանի ապագա կարիերայի վրա։ Թոմաս Մանը «Նախագիծ X» ֆիլմում ցնցող հաջողությունից հետո դարձել է շատ սիրված ինչպես հոլիվուդյան առաջատար ռեժիսորների, այնպես էլ ընդարձակ լսարանի համար[8]։
2011 թվականի վերջին Թոմասը նշանակվում է Ռիչարդ Լագրավենեզեի «Հրաշալի էակներ» ֆիլմի Ուեսլի Լինքոլնի դերում։ Միևնույն ժամանակ Թոմի Վիրկոլայի «Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը» պատկերում խաղացել է Բենի դերը։ Նա նաև ավարտել է նկարահանումները «Կարճահասակ» կատակերգությունում[9], որտեղ խաղացել է գլխավոր դերերից մեկը[10]։
2013 թվականին Թոմասը մասնակցել է այնպիսի կինոպատկերների նկարահանումներին, ինչպիսիք են «Թույն ինչպես ես», որի թողարկումը կայացել է 2013 թվականին, և «Դորք թագավոր» ֆիլմը[11], որում Թոմասը խաղացել է գլխավոր դերը։ Վերջինիս թողարկումը կայացել է 2014 թվականին[12]։
Ֆիլմագրություն
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009 | ս | ԱյԿառլի | iCarly | Ջեֆրի Նիկոլս |
2009 | ս | Լինում է և ավելի վատ | The Middle | Բրենդան |
2010 | ֆ | Սա շատ զվարճալի պատմություն է | It’s Kind of a Funny Story | Ահարոն Ֆիցկարալդո |
2012 | ֆ | Նախագիծ X | Project X | Թոմաս Կաբ |
2012 | ֆ | Կարճահասակ | Fun Size | Ռուզվելտ Լերու |
2013 | ֆ | Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը | Hansel & Gretel: Witch Hunters | Բեն |
2013 | ֆ | Հրաշալի էակներ | Beautiful Creatures | Ուեսլի Լինքոլն |
2013 | ֆ | Թույն ինչպես ես | As Cool As I Am | Քենի |
2014 | ֆ | Բարի գալուստ ինձ մոտ | Welcome to Me | Ռայներ |
2014 | ֆ | Հիշողություն | Memoria | Ալեքս |
2014 | ֆ | Դորք թագավոր | King Dork | Թոմ Հենդերսոն |
2014 | ֆ | Առանձնակի վտանգավոր | Barely Lethal | Ռոջեր Մարկուս |
2015 | ֆ | Ես, Էրլը և մահացած աղջիկը | Me and Earl and the Dying Girl | Գրեգ Գեյնս |
2016 | ֆ | Արյունակից հայրիկ | Blood Father | Ջեյսոն |
2016 | ֆ | Ուղեղը կրակում | Brain on Fire | Սթիվեն |
2017 | ս | Ֆարգո | Fargo | Թադուես Մոբլի |
2017 | ֆ | Ամիտիվիլլի սարսափը։ Զարթոնք | Amityville: The Awakening | Թերենս |
2017 | ֆ | Քոնգ։ Գանգի կղզի | Kong: Skull Island | Ռեգ Սլիվկո |
2018 | ս | Հարբած պատմություն | Drunk History | Ուիլյամ Պատրիկ Հիտլեր |
2018 | ֆ | Մեն[13] | Maine | Լեյք |
2018 | ֆ | Մեր տունը | Our House | Իթան |
2019 | ֆ | Նրանք, ովքեր հետևում են | Them That Follow | Օգի |
2019 | ֆ | Հետապնդում Բոնիի և Քլայդի համար | The Highwaymen | շերիֆի օգնական Թեդ Հինթոն |
2019 | ֆ | Լեդին և Թափառականը | Lady and the Tramp | Ջիմ Դիր |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1043073337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Project X» Premiere in Los Angeles. United Press International. Проверено 17 декабря 2013.
- ↑ Brief Biography of the Actor Thomas Mann Արխիվացված 2013-10-18 Wayback Machine. Teen.com. Проверено 17 декабря 2013.
- ↑ Harris, Scott (22 апреля 2011). Watch Out for Thomas Mann, Who Just Might Be the Man Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. NextMovie. Проверено 17 декабря 2013.
- ↑ Scott, A. O. (7 октября 2010). It’s Kind of a Funny Story. The New York Times. Проверено 17 декабря 2013.
- ↑ Это очень забавная история. Отзывы, рейтинги и многое другое. Metacritic. Проверено 17 декабря 2013.
- ↑ Fleming, Mike. Todd Phillips, Joel Silver Plan to Tap Unknowns for Mystery Laugher Project X. Deadline.com. Проверено 17 декабря 2013.
- ↑ Project X (2012). Box Office Mojo. Проверено 17 декабря 2013.
- ↑ Thomas Mann to Star Alongside Victoria Justice in «Fun Size» | Nickelodeon News. Nickutopia.com. Проверено 17 декабря 2013.
- ↑ Dee, Jake (26 июля 2011). Paramount Sets Josh Schwartz’s Halloween Comedy Fun Size for October 2012 — Horror Movie News | Arrow in the Head. Joblo.com. Проверено 17 декабря 2013.
- ↑ Adams, Nathan (25 марта 2012). Thomas Mann Going from ‘Project X’ to ‘King Dork’ Արխիվացված 2013-10-29 Wayback Machine. Film School Rejects. Проверено 17 декабря 2013.
- ↑ King Dork Movie Adaptation Status Update, Release Date for Follow Up. Проверено 17 декабря 2013.
- ↑ Ehrlich, David; Ehrlich, David (2018 թ․ ապրիլի 25). «'Maine' Review: Laia Costa and Thomas Mann Are Lost in the Woods in a Tender Micro-Budget Romance — Tribeca».
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ման (դերասան)» հոդվածին։ |
|