Թոմ Հիդելսթոն
Թոմ Հիդելսթոն անգլ.՝ Tom Hiddleston | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Վեստմինստեր, Լոնդոն |
Կրթություն | Իթըն քոլեջ, Քեմբրիջի համալսարան, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2002)[2], Պեմբրոկ քոլեջ, Դրագոն սքուլ և Windlesham House School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, կատակերգու, երաժիշտ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան |
Ծնողներ | հայր՝ Ջեյմս Նորման Հիդլսթոն[3], մայր՝ Դայանա Պատրիսիա Սերվաես[3] |
Ամուսին(ներ) | Զավե Էշթոն |
Համատեղ ապրող(ներ) | Թեյլոր Սվիֆթ[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Թոման Ուիլյամ Հիդելսոթոն (անգլ.` Thomas William Hiddleston, փետրվարի 9, 1981[1], Վեստմինստեր, Լոնդոն), բրիտանացի կինոյի, թատրոնի և հնչյունավորման դերասան։ Ավելի հայտնի է «Թոր» (2011)[5], «Կեսգիշերը Փարիզում» (2011), «Վրիժառուները» (2012), «Թոր։ Խավարի թագավորությունը» (2013) ֆիլմերի շնորհիվ։
Կենսագրություն
Թոմ Հիդելսթոնը ծնվել է 1982 թվականի փետրվարի 9-ին Վեստմինստրում (Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա)։ Նա սովորել է 2 մասնավոր դպրոցում՝ Օքսֆորդի «Դրակոն» դպրոցում և Բերշիրի Իթոն քաղաքի (Վինձորի մոտակայքում) Իթոնյան դպրոցում, որտեղ ապրել է Դուրֆորդ տանը։ Քեմբրիջում՝ որտեղ նա նույնպես կրթություն է ստացել, Հիդելսթոնը մասնակցել է «Ցանկություն տրամվայը» բեմակատարությանը։ Դրանից հետո՝ 2005 թվականին, ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան (անգլ.՝ Royal Academy of Dramatic Art (RADA))։
Կարիերա
Իր առաջին դերը Հիդելսթոնը խաղացել է «Նիկոլաս Նիքլբիի կյանքը և արկածները» (2001) ֆիլմում։ Իր հաջորդ դերերը՝ «Դավադրություն» (2001), «Չերչիլ» (2002), «Շեքսպիրի սոնետների գաղտնիքը», այլ ֆիլմեր և հեռուստասերիալներ նույնպես եղել են հեռուստատեսությունում։ Իր առաջին խոշոր դերը նա ստանում է «Ջեյն Օսթինի սիրային անհաջողությունները» ֆիլմում (2008)։ 2008 թվականին 2 անգամ նոմինացվել է լավագույն դեբյուտ անվանակարգում՝ «Ցիմբիլին» և «Օթելլո» (որտեղ տարել է Կասսիոյի դերը) թատերական ներկայացումների համար[6]։ Ի վերջո շահում է մրցանակը՝ «Ցիմբիլինի» իր դերի համար։ Այդ նույն տարում Թոմը հաղթում է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ Կասսիոյի («Օթելլո») և «Լվովի» (Անտոն Չեխովի ստեղծագործության) դերերի շնորհիվ։
Իր համար իսկական առաջխաղացում էր «Marvel Studio»-ի[7] հետ 2 ֆիլմերի՝ «Թորի» և «Վրիժառուների» համար պայմանագիր կնքելը (այստեղ նա տանում է Լոքիի դերը[8])։ 2011 թվականին նա խաղում է նախորդ դարի կերպարների դերեր «Կեսգիշերը Փարիզում» և «Մարտական ձի» ֆիլմերում, որոնց գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին։ Հիմա Հիդելսթոնը նորից աշխատում է «BBC» ընկերության հետ՝ նկարահանվելով «Հենրիխ 4-րդ» պատմական ֆիլմում, որտեղ սկզբում տարել է արքայազն Հեյլի, իսկ այնուհետև՝ Հենրիխ 4-րդ թագավորի դեր։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.thesun.co.uk/tvandshowbiz/1748180/taylor-swift-boyfriend-list-who-dated-joe-alwyn/
- ↑ «Tom Hiddleston Interview THOR». Collider (ամերիկյան անգլերեն). https://plus.google.com/104101817592325028893. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
{cite web}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Tom Hiddleston declared 2008's Best Newcomer in a Play». www.officiallondontheatre.co.uk. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Marvel Studios Update: Loki Officially Cast in 2011 Thor Movie | Thor | News | Marvel.com». www.marvel.com. https://plus.google.com/108523337373444601877/posts. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
{cite web}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Droege, CB. «Loki and Thor are here to stay | TG Daily». TG Daily. https://plus.google.com/109099617272000206503. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
{cite web}
: External link in
(օգնություն)|publisher=
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Հիդելսթոն» հոդվածին։ |
|