Թոնի Ադամս
Թոնի Ադամս անգլ.՝ Tony Adams | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Էնթոնի Ալեքսանդր Ադամս | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Մականուն | Միստր Արսենալ | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 10, 1966[1] (57 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռոմֆորդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Հասակ | 191 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան և կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էնթոնի Ալեքսանդր (Թոնի) Ադամս (անգլ.՝ Anthony Alexander (Tony) Adams, հոկտեմբերի 10, 1966[1], Ռոմֆորդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան, հայտնի է անգլիայի ազգային հավաքականում և Լոնդոնի «Արսենալում» իր ելույթների շնորհիվ։ Ավելի ուշ՝ մարզիչ։ Իր ողջ կարիերան անցկացրել է «Արսենալում» և համարվում է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը[2]։ Մտնում է այն ֆուտբոլիստների ցուցակի մեջ, ովքեր 500-ից ավելի խաղ ենք անցկացրել որպես թիմի ավագ։ Դարձել է Անգլիայի չեմպիոն։ Իր ժամանակներում համարվել է Եվրոպայի կենտրոնական լավագույն պաշտպաններից մեկը։
Ակումբային կարիերա
Ադամսը «Արսենալ» ֆուտբոլային ակումբի շրջանավարտներից մեկն է։ 1980 թվականին Թոնին «զինագործների» հետ կնքում է դպրոցական համաձայնագիր։ 1983 թվականի նոյեմբերի 5-ին Անգլիայի առաջնությունում նշվում է Ադամսի դեբյուտը՝ «Սանդերլենդի» դեմ խաղում։ Երկու տարի անց Ադամսը դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 1986/87 մրցաշրջանում Թոնին արժանացավ իր առաջին գավաթին՝ հաղթելով «Լիվերպուլին» Գավաթի առաջնության եզրափակչում։
1988 թվականի հունվարի 1-ին 21 տարեկան հասակում ստացավ ավագի թևկապը՝ դառնալով «Արսենալի» ամենաեերիտասարդ ավագը[2]։ Ադամսը բաժանվել է նրա հետ մինչև 2002 թվականը՝ կարիերայի ավարտը։
Ավելի ուշ նա դարձավ դիմի առանցքային 4 պաշտպաններից մեկը։ Պաշտպաններն էին Դիկսոնը, Բոուլդայը, Ուինտերբերնը և Ադամսը։ Արսենալի պաշտպանությունը փայլում էր կարգապահությամբ, բարդ գործողություններում, արհեստական խաղից դուրս ստեղծելուց։ Հենց առանցքային այս պաշտպանության շնորհիվ Արսենալը 1988/89 և 1990/91 թվականներին դարձավ Անգլիայի չեմպիոն (1988 թվականի մրցաշրջանում զինագործների ակումբը ամբողջ առաջնություն ընդամենը 1 պարտություն ունեցավ)։ Հետագայում Արսենալի մոտ ոչինչ չստացվեց, չնայած որ պաշտպանությունը գործում էր անթերի, ի տարբերություն կիսապաշտպանության և հարձակման։ 1992/93 մրցաշրջանում Ադամսը թիմին օգնեց հաղթել Անգլիայի Գավաթը։ Մեկ տարի անց Թոնին հաղթեց իր առաջին եվրոպական գավաթը՝ Գավաթների գավաթը։
1996 թվականին թիմ եկավ Արսեն Վենգերը, բայց նա չանդրադարձավ պաշտպանությանը այլ փոփոխություններ կատարեց կիսապաշտպանոթւյան և հարձակման դիրքերում։ Նրա շնորհիվ Արսենալը կրկին դարձավ աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկը։ 1997/98 և 2001/02 մրցաշրջաններում Ադամսը արժանացավ «ոսկե դուբլ» մրցանակին։
2002 թվականի մայիսին Ադամսը Արսենալի համազգեստով անցկացրեց հրաժեշտի հանդիպումը։ «Սելտիկի» հետ այդ ընկերական հանդիպումը ավարտվեց 1։1 հաշվով։
Կարիերան ազգային հավաքականում
Ադամսը ազգային հավաքականում դեբյուտել է 1987 թվականին Իսպանիայի դեմ խաղում։ Նա մասնակցել է 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը և դարձել թիմի խփած երկու գնդակներից մեկի հեղինակը։
Սակայն նրա կարիերայում կապված ազգային հավաքականի հետ դժվարություններ սկսեցին։ Բոբի Ռոբսոնը անսպասելիորեն չընտրեց նրան 1990 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ 1992 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ նա վնասվծք ստացավ և ստիպված եղավ բաց թողնել այն։ Սակայն այդ ժամանակահատվածում նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ Լինեկրի հեռանալուց հետո Թոնին դարձավ ակումբի փախ ավագը։ 1996 թվականին Ադամսը դարձավ թիմի ավագը, քանի որ Պլատը կորցրեց իր տեղը հիմնական կազմում։ Այդ թվականին Անգլիան հասավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ զիջելով Գերմանիային։
Գլեն Հոդլի մարզիչ դառնալուց հետո պարզ դարձավ, որ նա թիմի ավագի թևկապը կվստահի Ադամսին։ Սակայն նա որոծեց թիմի ավագ դարձնել Ալան Շիրերին։ Այդ որոշումը Թոնին նեգատիվորեն մեկնաբանեց։
1998 թվականին Ադամսը վերջապես մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Անգլիան դուրս եկավ խմբային փուլից, սակայն 1/8 եզրափակչում պարտվեց Արգենտինայի ընտրանուն։
Ադամսի միջազգային վերջին առաջնությունը եղավ 2000 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Օգոստոսի 24-ին Շիրերը հայտարերց իր միջազգային կարիերայի ավարտը և Ադամսը դարձավ հավաքականի ավագ։ Սակայն 2001 թվականին Ադամսն ինքը որոշեց հեռանալ երկրի գլխավոր թիմից։ Թոնին դարձավ Անգլիայի հավաքականի վերջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ հին «Ուեմբլիում»։ Գոլը հեղինակեց 2000 թվականի մայիսի 31-ին Ուկրանիայի հավաքականի դեմ խաղում։ Ուեմբլի մարզադաշտում Ադամսը անցկացրել է 60 խաղ, որը ռեկորդային է։
Մարզչական կարիերա
Աստիճանաբար սովորելով մարզչական գործողությունները, Ադամսը 2003 թվականին դարձավ «Ուիկոմ Ուոնդերերս» ակումբի գլխավոր մարզիչ։ 2003/04 մրցաշրջանի արդյունքներով նրա ակումբը երրորդ դիվիզիոնում զբաղեցրեց վերջին հորիզոնականը։ 2004 թվականի նոյեմբերին անձնական պատճառներով Ադամսը որոշեց հեռանալ ակումբից[3]։
2006 թվականի հունիսին Ադամսը ստացավ երկար սպասված օգնականի պաշտոնը ֆուտբոլային «Պորտսմուտ» ակումբում։ Ռեդնապի հեռնալուց հետո՝ 208 թվականի հոկտեմբերին Թոնին դարձավ թիմի գլխավոր մարզիչ։ Սակայն աշխատեց մինչև 2009 թվականի փետրվարը։ Նա կորցրեց թիմի առանցքային ֆուտբոլիստներին և սա էլ հանգեցրեց թիմի ցուցադրած ցածր ցուցանիշին։ Վատ ցուցանիշները սպառնացին ոչ միայն թիմին այլ մարզիչին․ ակումբի ղեկավարությունը հրաժեշտ տվեց Ադամսին՝ գտնելով նոր գլխավոր մարզիչ։
2010 թվականի մայիսի 11-ին Թոնի Ադամսը գլխավորեց Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլային ակումբը՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ 2011 թվականի նոյեմբերին Թոնին լքեց Ադրբեջանը[4]։
6 տարվա դադարից հետո Ադամսը կրկին որոշում է վերադառնալ ֆուտբոլ։ Թոնին տեղափոխվում է Չինաստան, որտեղ աշխատում է, որպես սպորտային տնօրեն, սակայն 2017 ապրիլին տեղափոծվում է Իսպանիա՝ գլխավորելու «Գրանադա» ակումբը։ Մրցաշրջանը ավարտվում է, թիմը զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։
Ալկոհոլիզմ
Մի անգամ Թոնին հարբած ընկել է պողոտայում և ստացել ուղեղի ցնցում։
1991 թվականին Ադամսը 4 ամիս ապրեց ճաղերից այն կողմ։ 1996 թվականին խոստովանեց, որ ունի լուրջ կապվածությունի ալկոհոլից Այդ ժամանակ նա պատրաստվում էր ավարտել ֆուտբոլային կարիերան, սակայն նրան համոզեցին հակառակում և համոզեց մասնակցել «անանուն ալկոհոլիկներ» նստաշրջանին։
1998 թվականին թողարկվեց նրա գիրքը՝ «Կախվածություն» վերնագրով։ Այդ գրքում ֆուտբոլիստը պատմում էր թե ինչպես էր 20 տարեկանում տանջվում ալկոհոլից։
2000 թվականի սեպտեմբերին Ադամըս բացեց մի ժամանցային կենտրոն ալկոհոլից, նարկոտիկից և ազարտային խաղերից տառապողների համար։ Կենտրոնը բացվեց իր և մի քանի անանուն հովանավորների ջանքերով։
Մրցանակներ և պարգևներ
- Անգլիայի չեմպիոն (4)։ 1988/89, 1990/91, 1997/98, 2001/02
- Անգլիայի գավաթի հաղթող (3)։ 1993, 1998, 2002
- Ֆուտբոլային լիգայի գավաթի հաղթող (2)։ 1987, 1993
- Գավթների գավաթի հաղթող։ 1993/94
- Անգլիայի սուպերգավաթի հաղթող (3)։ 1991, 1998, 1999
Անձնական
- Ըստ ՊՖԱ-յի ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 1987
- Ընդգրկվել է Անգլիայի խորհրդանշական հավաքականում (3)։ 1994, 1996, 1997
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 2,0 2,1 Gunners' Greatest Players — 3. Tony Adams Archived 2008-12-12 at the Wayback Machine.
- ↑ Adams resigns as Wycombe manager
- ↑ «Тони Адамс: Я вынужден покинуть клуб «Габала» в связи с семейным положением | Vesti.az | Главные новости Азербайджана | Новости Азербайджана»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-28-ին։ Վերցված է 2018-08-21
|