Թու Յույու

Թու Յույու
չինարեն՝ 屠呦呦
Ծնվել էդեկտեմբերի 30, 1930(1930-12-30)[1][2][3] (94 տարեկան)
Նինբո, Չժեցզյան, Չինաստանի Հանրապետություն
Բնակության վայր(եր)Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Ազգությունհան
Մասնագիտությունքիմիկոս, դեղաբան, գյուտարար, համալսարանի դասախոս, դեղագործ և մալարիագետ
Գործունեության ոլորտդեղագիտություն և Չինական ավանդական բժշկություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերՊեկինի համալսարան (1955), Beijing University of Chinese Medicine?, Peking University Health Science Center?, Ningbo High School? (1951) և Xiaoshi Middle School?
Տիրապետում է լեզուներինWu Chinese?, դասական չինարեն և անգլերեն[4]
Պարգևներ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
ՀայրTu Liangui?
 Tu Youyou Վիքիպահեստում

Թու Յույու (չինարեն՝ 屠呦呦, դեկտեմբերի 30, 1930(1930-12-30)[1][2][3], Նինբո, Չժեցզյան, Չինաստանի Հանրապետություն), չինացի դեղագետ, ավանդական չինական բժշկության մասնագետ։ Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի (2015), ինչպես նաև Լասկերի մրցանակի (2011) դափնեկիր է։

Կենսագրություն

Ծնվել է 1930 թվականին Չժեցյան նահանգի Յինշյան գավառում (այժմ այն Նինբո քաղաքային շրջանի տարածքի մի մասն է)։ 1951 թվականին ընդունվել Է Պեկինի համալսարանի բժշկական ֆակուլտետ, 1952 թվականին Պեկինի համալսարանից առանձնացվել է Պեկինի առանձին բժշկական ինստիտուտ (2000 թվականին կրկին միաձուլվել է Պեկինի համալսարանի հետ), որի դեղագիտության ֆակուլտետը Թու Յույուն ավարտել է 1955 թվականին[12]։ Դրանից հետո նա երկուսուկես տարի սովորել է չինական ավանդական բժշկություն։

1955 թվականից Թու Յույուն սկսեց աշխատել ավանդական չինական բժշկության ինստիտուտում[12]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երկու դուստր[13]։

Научные достижения

1969 թվականից Թու Յույուն աշխատել է մալարիայի դեմ դեղամիջոցի վրա «նախագիծ 523»-ի շրջանակներում[12]։ Երեք տարվա ընթացքում նրա ղեկավարած խումբն ուսումնասիրել է ավելի քան 2000 հնագույն տրակտատներ, որոնց ստուգման ժամանակ պարզվել է որդանակի թուրմի բուժական ազդեցությունը։ Գիտնականները մեկուսացրել են կինհաոսուի ակտիվ նյութը (արևմտյան դեղագրքում հայտնի է որպես արտեմիսինին), որը սեսկվիտերպենային լակտոն է (տերպենների դասի օրգանական նյութ), այն սպանում է մալարիայի պլազմոդիան դրանց զարգացման վաղ փուլերում։ Հետագայում Յուու Թու խումբը սինթեզեց արտեմիսինինի ավելի արդյունավետ ածանցյալներ պլազմոդիումի մալարիայի դեմ՝ դիհիդրոարտեմիզինին (վերականգնված արտեմիսինին), արտեմետեր (ճարպով լուծվող արտեմիսինինի մեթիլ եթեր) և արտեսունատ (ջրի մեջ լուծվող հեմիսուկցինատ դիհիդրոարտեմիզինին)։ 1979 թվականին ավարտվեցին կլինիկական փորձարկումները, որոնք հաստատեցին դեղերի արդյունավետությունն ու անվտանգությունը։ Դրանք ներդրվել են կլինիկական պրակտիկայում, ինչը տարեկան փրկում է մոտ 2 միլիոն մարդու կյանք[14]։

Պարգևներ

  • Լասկերի մրցանակի դափնեկիր (2011)։
  • Բժշկության Նոբելյան մրցանակ (2015)
  • Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի բարձրագույն պետական մրցանակի դափնեկիր (2017)

Արտեմիսինինի վրա հիմնված դեղամիջոցների ստեղծման համար Տու Յույուն 2011 թվականին ստացել է Լասկերի մրցանակ[14]։

2015 թվականին Թու Յույուն դարձել է 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում՝ արտեմիսինինի հայտնաբերման համար։ Նա դարձել է առաջին էթնիկ չինուհին և Չինաստանի առաջին քաղաքացին, որն արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի[12].

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թու Յույու» հոդվածին։