Ցողունն ուղղաձիգ է կամ փաթաթվող, բարձրությունը՝ 20-180 սմ։ Տերևները պարզ են, հակադիր, ամբողջաեզր, ձվաձև կամ ձվանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանաձև է, տերևանութային կամ գագաթնային։ Ծաղիկները դեղնականաչավուն են կամ սպիտակ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը՝ մեկ, հազվադեպ երկու տերևապտուղ Է։ Սերմերը փուփուլավոր են։
Կիրառում
Որոշ տեսակներ պարունակում են կաուչուկ, գլիկոզիդներ և այլն։ Մեղրատու է։
Տեսակներ
Germplasm Resources Information Network (GRIN) կայքում բերված են թունաթափ 12 տեսակները[1]։
Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։