Թրեյսի Մորգան
Ծնվել է նոյեմբերի 10 , 1968 (1968-11-10 ) [1] (55 տարեկան) Ծննդավայր Բրոնքս շրջան , Նյու Յորք , Նյու Յորք , ԱՄՆ Կրթություն ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց Քաղաքացիություն ԱՄՆ Մասնագիտություն կատակերգու , ինքնակենսագիր , կինոդերասան , հեռուստատեսային դերասան , հնչյունավորող և սցենարիստ Ընտրանի 30 Rock ? , Ռիո և Սկուբի-Դու (մուլտֆիլմ, 2020) Պարգևներ և մրցանակներ tracymorgan.net
Թրեյսի Ջամալ Մորգան (անգլ. ՝ Tracy Jamal Morgan , նոյեմբերի 10 , 1968 (1968-11-10 ) [1] , Բրոնքս շրջան , Նյու Յորք , Նյու Յորք , ԱՄՆ ), ամերիկացի դերասան և կոմիկ , որը հայտնի է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստահաղորդումում ունեցած մասնակցության և «Ստուդիա 30» սիթքոմում կատարած Թրեյսի Ջորդանի դերի շնորհիվ։
Կենսագրություն
Թրեյսի Մորգանը ծնվել է 1968 թվականին Նյու Յորքում ՝ Բրոնքսում [2] ։ Հայրը նրան Թրեյսի է անվանել ընկերոջ պատվին, որը զոհվել է Վիետնամի պատերազմի ժամանակ[3] ։ Նա Ջիմի և Ալիսիա Մորգանների երկրորդ երեխան է։
1987 թվականին ամուսնացել է իր ընկերուհու՝ Սաբրինայի հետ։ Զույգն ունի երեք որդի՝ Ջիտրիդը (1986), Մալկոլմը (1988) և Թրեյսի կրտսերը (1992)[4] ։ 2009 թվականի օգոստոսի 8-ին զույգը բաժանվել է։
2011 թվականին Մորգանը նշանադրվել է մոդել Մեգան Ուոլովերի հետ[5] ։ 2013 թվականի հուլիսի 2-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մեյվեն Սոնեյ Մորգանը[6] ։ Օգոստոսի 23-ին Մորգանը և Ուոլովերը ամուսնացել են[7] ։
Ընտրված ֆիլմագրություն
Տարի
Անվանում
Բնօրինակ անվանում
Դեր
1996
ֆ
Սիրո և ատելության միջև թափանցիկ գիծը
A Thin Line Between Love and Hate
բարմեն
1996-2006
ս
Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում
Saturday Night Live
տարբեր կերպարներ
2001
ֆ
Ջեյը և լռակյաց Բոբը հասցնում են պատասխան հարված
Jay and Silent Bob Strike Back
տղա փողոցում
2005
ֆ
Ամենաերկար յարդը
The Longest Yard
տիկին Թաքեր
2005
ֆ
Ինչ է, հասա՞նք
Are We There Yet?
Սաթչել Փեյջ
2006
ֆ
Փոքրիկ մարդը
Little Man
Փերսի
2006-2012
ս
Ստուդիա 30
30 Rock
Թրեյսի Ջորդան
2007
ֆ
Պինգվինների ֆարսը
Farce of the Penguins
Մարկուս, պինգվին
2008
ֆ
Առաջին կիրակի
First Sunday
Լիջոն
2008
ֆ
Սուպերհերոսական կինո
Superhero Movie
պրոֆեսոր Քսավյեր
2010
ֆ
Մահ թաղման ժամանակ
Death at a Funeral
Նորման
2010
ֆ
Ուրիշ տղաները
The Other Guys
ինքն իր դերում
2011
մֆ
Ռիո
Rio
Լուիս
2011
ֆ
Վտանգավոր թաղամասը
The Son of No One
Վինսենտ Քարթեր
2014
մֆ
Ռիո 2
Rio 2
Լուիս
2014
մֆ
Հրեշների ընտանիքը
The Boxtrolls
պարոն Փոդլզ
2015
ֆ
Սիրային արգելք
Accidental Love
2019
ս
Մթնշաղային գոտի
The Twilight Zone
Ջ․ Ք․ Ուիլեր
Մրցանակներ և անվանակարգեր
Տարի
Մրցանակ
Կատեգորիա
Աշխատանք
Արդյունք
2009
«Էմմի»
Կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան[8]
Ստուդիա 30
Առաջադրված
Ծանոթագրություններ
Ֆոտո, վիդեո և աուդիո Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd