Թրիեր
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Թրիեր | |||||
գերմ.՝ Trier | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Ռայնլանդ Պֆալց | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 16 թ. | ||||
Մակերես | 117,07 կմ² | ||||
ԲԾՄ | 141 մետր | ||||
Բնակչություն | ▲112 737 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 651 | ||||
Փոստային դասիչ | 54290, 54292, 54293, 54294, 54295 և 54296 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TR | ||||
Պաշտոնական կայք | trier.de(գերմ.) | ||||
| |||||
Թրիեր (գերմ.՝ Trier, լատին․՝ Augusta Treverorum, ֆր.՝ Trèves, լյուքս.՝ Tréier), գերմանական քաղաք, որը գտնվում է Ռայնլանդ Պֆալց հողի վրա։ «Հյուսիսային Հռոմ», Գերմանիայի ամենահին քաղաքն է[2]։
Տեսարժան վայրեր
Լեգենդար Սև Դարպաս (Porta Nigra), որի քարերը թեթև քամու և վատ եղանակի ժամանակ խավարում են։ Դարպասի լայնությունը կազմում է 36 մետր, բարձրությունը՝ 30, իսկ խորությունը՝ 21,5։ Դա ամենամեծն է, և լավ պահպանված է Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Դրսի կողմից ճակատը բաժանված է կիսաթանկարժեք սյուներով, իսկ ներսի պատերը՝ քառանկյուն, հարթ որմնասյուներով։ Porta Nigra պալատը հանդիսացել է մաքսատուն։
Թրիերի տաճարը բնութագրվում է իր առանձնահատուկ դեկորատիվ ձևավորմամբ։ 1986 թվականին այն մտցվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկ։ Տաճարը ավերածությունից փրկելու համար տարիներ առաջ լուրջ միջոցներ են ձեռնարկվել։ Վերջնական շենքում ներգրավված որոշ մասեր նույնպես պատկանում են անտիկ ժամանակներին։ Մայր տաճարը հիմնադրվել է 320 թվականին։ Վերջին պեղումները ցույց է տվել, որ Ելենան՝ Կոնստանտինի մայրը, կարևոր դեր է խաղացել շինարարության ոլորտում։ Տաճարի ինտերիերը ձևավորված է ռոմանական, գոթիկական, բարոկկո ճարտարապետական ոճերով։ Սյուների հսկա չափերը, գմբեթների մաքրությունը և ներդաշնակությունը Գերմանիայի այս հնագույն տաճարը դարձնում են հռոմեական արվեստի հրաշքներից մեկը։
XII դարից այս շենքը եպիսկոպոսի պալատն էր։ Ընտրողի ամրոցը ամբողջովին կառուցվել է XVII դարում, 1846-1856 թվականներին Պրուսիայի թագավորի Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի որոշմամբ հսկայական դահլիճը վերածվեց ավետարանական եկեղեցու։ Բացառությամբ փայտով ծածկված առաստաղից, բազիլիկան (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով) ամբողջությամբ զուրկ է զարդերից։
Հռոմեական կամուրջ, որն այսօր դարձել է ճանապարհ։
Քաղաքի պատմական հուշարձանները պաշտպանված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Հայտնի մարդիկ

- Թրիերը հայտնի է որպես Կառլ Մարքսի ծննդավայր։
- Մինչև 2010 թվականը Ադոլֆ Հիտլերը համարվել է Թրիերի պատվավոր քաղաքացի[3]։
- Կվատ Ֆրինց՝ գերմանացի նկարիչ, փորագրող, դիզայներ։
Քաղաքի վարչական բաժանում
Ժամանակակից Թրիերը ստորաբաժանվում է 19 վարչական շրջանների՝
|
|
|
Քույր քաղաքներ
Միացյալ Թագավորություն Գլոստեր (անգլ.՝ Gloucester), Անգլիա, Մեծ Բրիտանիա
Խորվաթիա Պուլա (խորվ.՝ Pula), Խորվաթիա
ԱՄՆ Ֆորտ-Ուերտ (անգլ.՝ Fort Worth), Տեխաս, ԱՄՆ
Իտալիա Ասկոլի Պիչենո (իտալ.՝ Ascoli Piceno), Իտալիա
Ֆրանսիա Մեց (ֆր.՝ Metz), Ֆրանսիա
Գերմանիա Վայմար (գերմ.՝ Weimar), Գերմանիա
Ճապոնիա Նագաոկա (ճապ.՝ 長岡市), Ճապոնիա
Նիդերլանդներ Հերթոգենբոս (հոլ.՝ 's-Hertogenbosch), Նիդերլանդներ
Ծանոթագրություններ
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ Rathaus der Stadt Trier. Stadt Trier - City of Trier - La Ville de Trèves | Website of the Municipality of Trier. web.archive.org. Проверено 26 августа 2015.
- ↑ Lenta.ru: Германия: Гитлера лишили звания почетного гражданина Трира
Արտաքին հղումներ
- Թրիերի պաշտոնական կայք
- Թրիերի լուսանկարներ Արխիվացված 2017-11-11 Wayback Machine
- Թրիերի պատմությունը բացիկներում Արխիվացված 2017-07-03 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրիեր» հոդվածին։ |
|