Ժան Շապլեն
Ժան Շապլեն ֆր.՝ Jean Chapelain | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1595[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Վախճանվել է | փետրվարի 22, 1674[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական քննադատ, գրող և փիլիսոփա |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5], Ակադեմիա դելա Կրուսկա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6] |
Jean Chapelain Վիքիպահեստում |
ժան Շապլեն (ֆր.՝ Jean Chapelain, դեկտեմբերի 4, 1595[1][2][3][…], Փարիզ[4] - փետրվարի 22, 1674[1][2][3][…], Փարիզ), XVII դարի ֆրանսիացի գրող և գրաքննադատ։
Կենսագրություն և գրաքննադատական աշխատություններ
Ծնվել է Փարիզում՝ նոտարի ընտանիքում։ Պատանի տարիներին սովորել է լատիներեն և հունարեն, իսկ հետո իտալերեն և իսպաներեն։ Լայն ճանաչման և կարդինալ Ռիշելիեի համակրանքին է արժանացել իտալացի բանաստեղծ, բարոկկո ուղղության ներկայացուցիչ Ջամբատիստա Մարինոյի «Ադոնիս» պոեմի փարիզյան առաջին հրատարակության (1623) համար իր գրած ներածական հոդվածի շնորհիվ։ Հետագայում, հաստատուն կանգնելով կլասիցիզմի դիրքերում, ջանացել է հրաժարվել այդ առաջաբանից, քանի որ այնտեղ փորձել էր կոմպրոմիսային լուծում գտնել արվեստում հաճելիի և օգտակարի հիմնախնդրի համար։
Եղել է մարքիզուհի մադամ Ռամբույեի համբավավոր գրական սալոնի այցելուներից, ընկերական հարաբերություններ պահպանել Մոնտոզեի, Ռեցոմի, Մադամ դե Սևինյեի հետ։ Կարդինալի մահից հետո մոտ հարաբերության մեջ էր Կելբերիի հետ, ում տվեց ֆրանսիական և օտարազգի գրողների ցուցակը, ովքեր արժանի են թագավորական թոշակի։ 1634 թվականին ընտրվելով Ֆրանսիական ակադեմիայի անդամ՝ եկավ այն մտքին, որ անհրաժեշտ է կազմել ֆրանսերեն լեզվի բառարան, կազմեց ակադեմիկական բառարանի պլան, որի կատարումը հռչակ կբերի ակադեմիային։
Շապլենի «Քսանչորս ժամվա կանոնի հիմնավորում» տրակտատ-նամակը (emonstration de la Regle du vingt-Quatre heures, 1630) կարևոր փուլ է դարձել նորմատիվ դասական էսթետիկայի ձևավորման համար։ Վալենտան Կոնարարի հանձնարարությամբ Ռիշելյեն ստեղծեց ակադեմիայի գրախոսություն՝ Սիդ Կորնելի մասին (Sentiments de l’Academie Francoise sur la trage-comedie «Le Cid», 1637)։ Այդ գրախոսության մեջ Շապլենը ձգտում էր տալ պիեսին հաշվեկշիռ գնահատակ (ինչը պահանջում էր Ռիշելյեն)՝ բարձր գնահատակ տալով դրամատուրգին։ Շապլենը համարվում է նաև «Հին ռոմանների ընթերցումը» (De la lecture des vieux romans) տրակտատի հեղինակը, որը լույս է տեսել 1870 թվականին, ինչպես նաև Մատեո Ալեմանի «Գուսմանը Ալֆարեչեից» պլուտովյան ռոմանի ֆրանսերեն լեզվով թարգմանության հեղինակը։
Բանաստեղծական ժառանգություն և նամականի
Շապլենի ներբողները (այդ թվում «Ներբող Ռիշելիեին»-ը, Ode a Richelieu, 1633), 1633), սոնետները և գովերգերը ունեցան նշանակալից հաջողություն։ Չափից ավելի գովերգերը (Շապլենին համեմատում էին Հոմերոսի և Վերգիլեսի հետ) ոգեշնչեցին գրողին, որպեսզի նա գրի մի նոր հերոսական դյուցազներգություն, որի գլխավոր հերոս նա ընտրեց Ժաննա դ'Արկին
Առաջին 12 երգերը հրատարակվեցին 1656 թվականին, իսկ մնացածը՝ 1882 թվականին։ Մի քանի ամսվա ընթացքում վեց հրատարակություն է բաժանվել, սակայն ընթերցողների հիասթափությունը հավասար էր նրանց սկզբնական անհամբերությանը, իսկ Բուալոյի, Ռասինի, Լաֆոնտենի և Մոլիերի թունավոր քննադատությունը հանգեցրեց դյուցազներգության վախճանին։ Շապլենի նմանակումը հեգնական ներածությամբ (հեգնական ելույթով, դիմելով երգչին՝ «այս հրաշագործ կույսի երգչին»), դարձել է Վոլտերի հանրահայտ "Օռլեանյան կույս" ֆրիվա-երգիծական նմանակումը։ Պուշկինը հիշատակեց Շապլենինին ուղիղ իմաստով, որպես կեղտոտ պոեզիայի սիմվոլ։ Անվանական արժեք իմաստով՝ որպես Շապլենի գրական կարծիքները պահպանվեց նրա նամակներում, այդ թվում նիդերլանդացի գրականագետ և դիվանագետ Նիկոլաս Գենզիուսի մասին։
Գրականություն
- «Շապլեն, Ժան». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Թալլեման դե Ռեո Շապլեն // Զվարճալի պատմություններ / թարգմ. с ֆր. Ա. Ա. Էնգելկե. — Լ: Գիտություն. Լենինգրադի բաժանմունք, 1974. — С. 164-173. — (Գրական հուշարձաններ).
- Շապլեն Ժ․ Քսանչորս ժամվա կանոնների հիմնավորումը և առարկությունների հերքումը Ֆրանսիական։ Ակադեմիայի կարծիքը «Սիդ» տրագիկոմեդիայի առումով։ Արևմտաեվրոպական դասականների գրական մանիֆեստները։ Մ․ ՄԳՈՒ- 1980 - 265—298.
- Collas J. Jean Chapelain, 1595—1674. Etude historique et littéraire d’après des documents inédits. — Paris: 1912; repr. Genève: 1970.
- Chapelain J. Les Lettres authentiques à Nicolas Heinsius, 1649—1672. — Paris: 2005.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Шаплен Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
Արտաքին հղումներ
- (ֆր.) Героическая поэма «Девственница, или Освобожденная Франция»
- (ֆր.) Трактат «О чтении старинных романов»(չաշխատող հղում)
- Б. В. Томашевский, Л. И. Вольперт. Жан Шаплен
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Շապլեն» հոդվածին։ |
|