Ժան Ռոբինե
Ծնվել է | հունիսի 23, 1735[1][2] Ռեն |
---|---|
Մահացել է | մարտի 24, 1820[1] (84 տարեկան) Ռեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | փիլիսոփա, բնագետ, թարգմանիչ և հանրագիտական |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[3] |
Ազդվել է | Ռենե Դեկարտ Իսահակ Նյուտոն Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից Ջոն Լոք Էտիեն Բոննոդը Կոնդիլյակ |
Ազդել է | Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել Ֆրիդրիխ Շելինգ |
Jean-Baptiste-René Robinet Վիքիպահեստում |
ժան Բատիստ Ռընե Ոոբինե (ֆր.՝ Jean-Baptiste-René Robinet, հունիսի 23, 1735[1][2], Ռեն - մարտի 24, 1820[1], Ռեն)[4], մատերիալիստ-փիլիսոփա[5]։
Ծնվել է տպագրիչի ընտանիքում, սովորել է ճիզվիտական քոլեջում[6]։ Ողջունել է ֆրանսիական հեղափոխությունը, որի սկզբնական շրջանում եռանդուն մասնակցել է քաղաքական պայքարին։ Մահից առաջ եկեղեցու պնդմամբ հրաժարվել է իր հայացքներից։ Ռոբինեի փիլիսոփայական հայացքները բնորոշելու համար էական նշանակություն ունի նրա երիտասարդ տարիների գործունեությունը, երբ, խզելով հարաբերությունները ճիզվիտների հետ, անանուն հրատարակել է «Բնության մասին» (1761—1766 թվականներին) հայտնի աշխատությունը[7]։
Նրա հայացքների հիմնական գաղափարական ակունքները Ջոն Լոկի, Լայբնիցի և է․ Կոնդիլյակի ուսմունքներն են։ Ռոբինեն մատերիալիստական դեիզմի հետևորդ էր։ Ընդունել է օբյեկտիվ աշխարհի գոյությունը։ Մատերիան և շարժումը, ըստ նրա, անոչնչանալի են, մատերիական սուբստանցը անվերջ է տարածության և ժամանակի մեջ։ Բնության բազմազանությունը բացատրել է իրերի պատճառական կապով պայմանավորված համընդհանուր միասնության ու ներդաշնակության սկզբունքով։ Ռոբինեն տարբերել է երեք տեսակի ճանաչողություն՝ զգայություն, կշռադատություն և ինտուիցիա, դրանց համապատասխան՝ երեք տեսակի հավաստիություն՝ զգայական, ակնառու և ինտուիտիվ։
Ըստ նրա, զգայությունները իմացության (այդ թվում տեսական մտածողության) աղբյուր են։ Ռոբինեի գաղափարները հավաքել է օբյեկտների պատճեններ, քննադատել Պլատոնի իդեալիզմը։ Ռոբինեն հիլոզոիզմի կողմնակից էր․ զգայության և մտածողության ընդունակություն էր վերագրում մատերիայի բոլոր ձևերին։
Աշխատություններ
- De la nature, 1761
- Considérations philosophiques de la gradation naturelle, 1768
- Les vertus, réflexions morales en vers, 1814
- Parallèle de la condition et des facultès de l'homme, avec celles des autres animeaux, trad. de l'anglais, 1769
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ազգություն
- ↑ Новая философская энциклопедия - Новой философской энциклопедии
- ↑ Կենսագրություն, կրթություն
- ↑ Գործունեության ոլորտ
Գրականություն
- Луппол И․ К․, Историко-философские этюды, М․—Л․, 1935, с․ 136—65; Ситковский Е․, Философия Ж․ Б․Робинэ, М․, 1936․
Արտաքին հղումներ
- Կենսագրություն
- Գաղափարական ակունքներ Արխիվացված 2016-04-02 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռոբինե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |