Ժաննա Նավառացի (Անգլիայի թագուհի)
Ժաննա Նավառացի իսպ.՝ Juana de Navarra, ֆր.՝ Jeanne de Navarre և անգլ.՝ Joan of Navarre | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1368[1] |
Ծննդավայր | Էվրո[1] |
Մահացել է | հուլիսի 10, 1437 |
Մահվան վայր | Havering-atte-Bower, Havering, Միացյալ Թագավորություն[1] |
Գերեզման | Քենթերբերիի տաճար[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Հենրի IV[2][1] և John V, Duke of Brittany?[3] |
Ծնողներ | հայր՝ Charles II of Navarre?[2][1], մայր՝ Joan of Valois, Queen of Navarre?[2][1] |
Զբաղեցրած պաշտոններ | գահի խնամակալ |
Երեխաներ | John V?[3], Arthur III, Duke of Brittany?[3], Richard, Count of Étampes?[3], Marie of Brittany, Lady of La Guerche?[3], Margaret of Britain?[3], Blanche of Brittany?[3], Jeanne de Bretagne?[3], Q55257628?[3] և Q55257931?[3] |
![]() |
Ժաննա Նավառացի կամ Ջոան (ֆր.՝ Jeanne de Navarre,մոտ 1368[1], Էվրո[1] - հուլիսի 10, 1437, Havering-atte-Bower, Havering, Միացյալ Թագավորություն[1]), Բրետանի դքսուհի՝ դուքս Ջոն IV-ի հետ ամուսնության շնորհիվ, և հետագայում Անգլիայի թագուհի՝ որպես Հենրի IV թագավորի երկրորդ կին: Ջոանը Նավառայի թագավոր Կարլ II-ի և թագուհի Ժաննայի դուստրն էր[4]։ 1399 թվականից մինչև 1403 թվականը՝ իր կրտսեր որդու՝ դուքս Ջոն V-ի անչափահասության ընթացքում նա ծառայել է որպես Բրետանի ռեգենտ (ժամանակավոր տեղակալ)։ Նա նաև ծառայել է որպես Անգլիայի ռեգենտ՝ 1415 թվականին, իր խորթ որդու՝ թագավոր Հենրի V-ի բացակայության ընթացքում[5]։ Չորս տարի անց Հենրի V-ը բանտարկել է նրան և բռնագրավել նրա ունեցվածքն ու կալվածքները։ Ջոանն ազատ է արձակվել 1422 թվականին՝ Հենրիի մահից առաջ։
Բրետանի դքսուհի
1386 թվականի հոկտեմբերի 2-ին Ջոանը ամուսնացավ իր առաջին ամուսնու՝ Բրետանի դուքս Ջոն IV-ի հետ (ավանդական անգլիական աղբյուրներում հայտնի է որպես Ջոն V)[6]։ Նա նրա երրորդ կինն էր և միակը, ումից նա երեխաներ ունեցավ։
Ջոն IV-ը մահացավ 1399 թվականի նոյեմբերի 1-ին, և նրան հաջորդեց նրա և Ջոանի որդին՝ Ջոն V-ը։ Քանի որ նրա որդին դեռ անչափահաս էր, Ջոանը դարձավ նրա խնամակալը և նրա անչափահասության ընթացքում նշանակվեց Բրետանի ժամանակավոր կառավարիչ։ Ոչ շատ անց Անգլիայի թագավոր Հենրի IV-ն առաջարկեց ամուսնանալ նրա հետ։ Ամուսնության առաջարկը արվել էր ըստ փոխադարձ անձնական նախապատվության, այլ ոչ թե դինաստիական ամուսնության նկատառումով։ Համաձայն Բրիտանիկա հանրագիտարանի, Ջոանի և Հենրիի միջև կապվածություն էր զարգացել, երբ վերջինս Անգլիայից իր աքսորի ընթացքում բնակվում էր Բրետանի արքունիքում։ Ջոանը դրական պատասխան տվեց առաջարկին, սակայն նշեց, որ չի կարող այդ քայլին գնալ, մինչև չկարգավորի Բրետանի գործերը և չապահովի դքսության և իր երեխաների անվտանգությունը[5]։
Ջոանը գիտեր, որ հնարավոր չի լինի շարունակել Բրետանի կառավարությունը Անգլիայի թագավորի հետ ամուսնանալուց հետո և որ ոչ էլ կկարողանա իր որդիներին իր հետ տանել Անգլիա։ Ամուսնության համար անհրաժեշտ էր պապական թույլտվություն, որը նա 1402 թվականին ստացավ[5]։ Նա բանակցեց Բուրգունդիայի դքսի հետ՝ նրան դարձնելով իր որդիների խնամակալ և Բրետանի կառավարիչ։ Ի վերջո, նա հանձնեց իր որդիների խնամակալությունը և Բրետանի կառավարչի պաշտոնը Բուրգունդիայի դքսին, ով երդվեց հարգել Բրետանի իրավունքներն ու օրենքները և մեկնեց Անգլիա Ջոանի դուստրերի հետ[5]։
Անգլիայի թագուհի

1403 թվականի փետրվարի 7-ին Ջոանը ամուսնացավ Հենրի IV-ի հետ՝ Վինչեսթերի մայր տաճարում։ 26-ին նա կատարեց իր պաշտոնական մուտքը դեպի Լոնդոն, որտեղ թագադրվեց որպես Անգլիայի թագուհի։ Թագուհի Ջոանը նկարագրվում էր որպես գեղեցիկ, շնորհալի և վեհաշուք, բայց միաժամանակ նաև ագահ ու ժլատ, և մեղադրվում էր կաշառք ընդունելու մեջ։ Ըստ հաղորդումների, նա Անգլիայից տպավորված չէր, քանի որ բրետանական նավը հարձակման էր ենթարկվել անգլիական ափերի մոտ, հենց նրա հարսանիքից հետո։ Նա նախընտրում էր իր բրետանական շրջապատի ընկերակցությունը, ինչը այնպիսի վրդովմունք առաջացրեց, որ Խորհրդարանի հրամանով նրա բրետանացի պալատականները աքսորվեցին, արգելք, որին թագավորը չէր կարծում, որ կարող է դիմադրել՝ հաշվի առնելով այդ ժամանակ Խորհրդարանի հետ իր լարված հարաբերությունները[5]։
Ջոանը և Հենրին կենդանի երեխաներ չունեցան, բայց կարծես թե 1403 թվականին Ջոանը ծնել էր մեռելածին զույգեր[8]։ Արձանագրված է, որ Հենրիի առաջին ամուսնությունից ծնված երեխաների հետ նա լավ հարաբերություններ ուներ՝ հաճախ պաշտպանելով ապագա Հենրի V-ին՝ նրա հոր հետ վեճերում։ Նրա դուստրերը վերադարձան Բրետան իրենց ժամանումից երեք տարի անց՝ իրենց եղբոր՝ նրա որդու հրամանով։
Այրի թագուհի
1413 թվականին նրա երկրորդ ամուսինը մահացավ, և նրան հաջորդեց խորթ որդին՝ Հենրի V-ը: Ջոանը շատ լավ հարաբերություններ ուներ Հենրիի հետ, ով նրան թույլ տվեց 1415 թվականին իր Ֆրանսիայում լինելու ընթացքում օգտագործել իր արքայական դղյակները՝ Վինձորը, Ուոլինգֆորդը, Բերքհամսթեդը և Հերթֆորդը[8]։ Սակայն վերադառնալիս նա իր հետ բերեց Ջոանի որդուն՝ Արթուր Բրետանացուն՝ որպես գերի[9]։ Ջոանը անհաջող փորձեր արեց նրան ազատ արձակելու համար[5]։ Սա ակնհայտորեն վնասեց Հենրիի հետ իր հարաբերությունները:

1419 թվականի օգոստոսին նրա անձնական խոստովանահոր՝ Ֆրայեր Ռանդոլֆի ունեցվածքը բռնագրավվեց, չնայած մանրամասն գրված ցուցակը ցույց էր տալիս, որ իրերն իրականում պատկանում էին Ջոանին: Հաջորդ ամիս Ռանդոլֆը ներկայացավ խորհրդարանին և պնդեց, որ Ջոանը «դավադրել և ծրագրել է մեր տիրոջ՝ Թագավորի մահն ու կործանումը՝ ամենաչար և սարսափելի եղանակով, որ երբևէ կարելի է պատկերացնել»[8]։ Նրա մեծ հարստությունը բռնագրավվեց, և նա բանտարկվեց Սասեքսի Փևենսի դղյակում, իսկ այնուհետև՝ Քենթի Լիդս ամրոցում: Նա 1422 թվականին Հենրի V-ի հրամանով ազատ արձակվեց՝ նրա մահից վեց շաբաթ առաջ[10]։
Ազատ արձակվելուց հետո նրա հարստությունը վերադարձվեց նրան, և նա իր կյանքի մնացած մասն անցկացրեց հանգիստ և հարմարավետ՝ իր սեփական արքունիքով՝ Նոթթինհեմի դղյակում, Հենրի V-ի և նրա որդու՝ Հենրի VI-ի թագավորությունում: Նա մահացավ Էսեքսի Հավերինգ-աթ-Բոուերում և թաղվեց Քենթերբերիի տաճարում՝ Հենրի IV-ի կողքին:
Չերիտոնի Ջոն Ֆոքսհոլսը 1433 թվականին նկարագրվում է որպես նրա «գլխավոր գանձապահ»[11]։
Ժառանգներ
Դուքս Ժան V-ի հետ նրա ամուսնությունից ծնվել է 9 երեխա․
- Ջոան Բրետանացի (օգոստոսի 12, 1387, Նանտ – Դեկտեմբերի 7, 1388)։
- Իզաբելլա Բրետանացի (հոկտեմբեր, 1388 – դեկտեմբեր, 1388)։
- Բրետանի դուքս Ժան V (դեկտեմբերի 24, 1389, դը Լա Հերմինե ամրոց, Վանի մոտակայք, Մորբիան – օգոստոսի 29, 1442, դը Լա Թուշ կալվածք, Նանտի մոտակայք)։ 1396 թվականին ամուսնացել է Ժաննա Ֆրանսիացու՝ Ֆրանսիայի Շառլ VI թագավորի և Իզաբելլա Բավարացու դստեր հետ։ ՈՒնեցել է ժառանգներ։
- Մարի Բրետանացի (փետրվարի 18, 1391, Նանտ – դեկտեմբերի 18, 1446), Լա Գերշի տիկին, 1398 թվականի հունիսի 26-ին Վանի դը Լա Հերմինե ամրոցում ամուսնացել է Ժան I Ալանսոնացու՝ Ալանսոնի և Պերշի կոմսի (հետագայում Ալանսոնի դուքս) հետ։
- Մարգարետ Բրետանացի (1392 – ապրիլի 13, 1428), Գիյաքի տիկին, 1407 թվականի հունիսի 26-ին ամուսնացել է Ռոհանի դերկոմս և Պորոետի կոմս Ալեն IX-ի հետ, ով մահացել է 1462 թվականին։
- Արթուր III, Բրետանի դուքս (օգոստոսի 24, 1393, դո Սուսինիու ամրոց – դեկտեմբերի 26, 1458, Նանտ). Առաջին անգամ ամուսնացել է 1423 թվականին Մարգարետ Բուրգունդիացու հետ, ով մահացել է 1442 թվականին; երկրոդ անգամ 1442 թվականին՝ Ջոան Ալբրեացու հետ, ով մահացել է 1444 թվականին; և երրորդ անգամ 1445 թվականին՝ Քաթրին Լյուքսեմբուրգցու հետ։ Չի ունեցել ժառանգներ։
- Ժիլ Բրետանացի (1394 – հուլիսի 19, 1412, Կոն-Կուր-սյուր-Լուար), Շոնտոսի և Ինգրանդի լորդ։
- Ռիշար Բրետանացի (1395 – հունիսի 2, 1438, դը Կլիսսոն ամրոց), Բենոնի, d'Étamp-ի և Մանտի կոմս, ամուսնացել է 1423 թվականի օգոստոսի 29-ին, Լուար և Շերի Բլուա դղյակում, Օռլեանի դուքս Լյուդովիկոս Վալուայի դստեր՝ Վերտուսի կոմսուհի Մարգարիտա Օռլեանցու հետ։ ՈՒներ ժառանգներ։
- Բլանկա Բրետանացի (1397 – մինչև 1419), ամուսնացել է Նանտում՝ 1407 թվականի հունիսի 26-ին՝ դը կոմս Ժան IV դը Արմանյակի հետ։
Անգլիայի Հենրի IV թագավորի հետ ամուսնությունը տվեց 2 նորածինների, ովքեր չապրեցին:
- Մեռելածին երկվորյակներ (1403)
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kindred Britain
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
- ↑ Leese, Thelma Anna (2007). Blood Royal: Issue of the Kings and Queens of Medieval England, 1066–1399. Heritage Books Inc. էջ 219.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Strickland, Agnes. Lives of the Queens of England From The Norman Conquest. — L.: Bell and Daldy, 1864. — Т. I (I/VI). — pp. 455–496.
- ↑ Jones, Michael (1988). The Creation of Brittany. London: Hambledon Press. էջ 123. ISBN 090762880X.
- ↑ Boutell, Charles (1863). A Manual of Heraldry, Historical and Popular. London: Winsor & Newton. էջեր 276.
- ↑ 8,0 8,1 8,2 Hollman, Gemma. Royal Witches: From Joan of Navarre to Elizabeth Woodville. The History Press, 2019.
- ↑ Strickland, 1872, էջ 488
- ↑ Jones, Michael (29 May 2014). «Joan [Joan of Navarre] (1368–1437)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/14824. (Subscription or UK public library membership required.)
- ↑ Plea Rolls of the Court of Common Pleas; National Archives; year: 1433; image seen at: http://aalt.law.uh.edu/AALT1/H6/CP40no689/aCP40no689fronts/IMG_0459.htm ; entry with "Hertf" in the margin, and William Bridde as plaintiff, (in Latin)
Գրականություն
- Strickland, Agnes (1872). Lives of the Queens of England From The Norman Conquest. Vol. I. Bell & Daldy.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժաննա Նավառացի (Անգլիայի թագուհի) կատեգորիայում։ |
- Profile from English Heritage
- Ceremonial de la Coronación, Unción y Exequias de los Reyes de Inglaterra in Historia Medieval del Reyno de Navarra
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Նավառացի (Անգլիայի թագուհի)» հոդվածին։ |
|