Ժասմեն Մսրյան
Ժասմեն Մսրյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1932 |
Ծննդավայր | Վլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 21, 2008 (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժասմեն Իվանի Մսրյան (հունիսի 3, 1932, Վլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 2008, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի քույրն է։
Կենսագրություն
Ժասմեն Մսրյանը ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ՝ Վլադիկավկազ), դերասանի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ալավերդու ռուսական դպրոցում։ 1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Արմեն Գուլակյանի արվեստանոց)։ Ուսումն ավարտելուց հետո, աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, ապա՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոններում` որպես դերասանուհի։ 1968 թվականից աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում[1][2][3]։
Դերեր թատրոնում
- Կախարդուհի` «Ծուռ հայելիների թագավորությունը»
- Հերդա՝ «Ձյունե թագուհին»
- Տրավեստի՝ «Սուր և սամ»
- Նատո՝ «Քանդած օջախ»
- Մայր՝ «Անուշ»
- Եվփիմե՝ «Սեր և ծիծաղ»
- Ռոզալի՝ «Ֆիլումենա Մարտուրանո»
- Իշխանուհի՝ «Ռիչարդ Երրորդ»
- Արուս՝ «Աշնան արև» (1982, ՀԽՍՀ Պետական մրցանակ)
Ֆիմեր
- «Մարդն Օլիմպոսից», 1974
- «Բաղդասարը բաժանվում է կնոջից», 1976
- «Խոշոր շահում», 1980
- «Ծովափնյա արձակուրդ», 1986
- «Հարսնացուն Ջերմուկից», 1997
Ծանոթագրություններ
- ↑ «Ժասմեն Մսրյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Մսրյանի մասին kino-teatr.ru կայքում(չաշխատող հղում)
- ↑ Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Եր.: Ամարաս, 2011, Հ II/ էջ 136 ISBN 978-99930-1-133-0.