Ժդանով

Գյուղ
Ժդանով
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Շրջան Գուգարք
ՀամայնքԱլեքսանդրապոլի գավառ
Այլ անվանումներԺդանովո, Կշլաղ, Ղշլաղ, Ղշախ, Ղշլախ, Ղշլաղ
Բնակչություն75 մարդ (1964)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Ժդանով, գյուղ Հայկական ԽՍՀի Գուգարքի շրջանում, Վանաձոր քաղաքի արևմտյան կողմում, Փամբակ գետի ձած ափին։

Գյուղը թաղված է այգիների մեջ։ Խմելու ջուրը բերվում է 7 կմ հեռավորությունից՝ ջրմուղով։

Բնակչություն

Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Կարսի, Լեռնային Ղարաբաղի գյուղերից և Իջևանի շրջանի Սևքար գյուղից։

Գետիկի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1897 1926 1939 1959
Բնակիչ 220 1473 1815 2370 3022

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, պտղաբուծություն, դաշտավարություն և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունն էր։

Պատմություն

Կիշլաղ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ 1946 թվականի սեպտեմբերին վերանվանվել է Ժդանով։

Տները քաղաքատիպ են, զգալի մասը բազմահարկ։ Գյուղում կար հիվանդանոց, մասնագիտացված խանություն, կենցաղսպասարկման տաղավարներ։

1960-ական թվականներին գյուղը ձուլվել է Կիրովական քաղաքին և դարձել է նրա թաղերից մեկը։

Պատմամշակութային կառույցներ

Ժդանովն ուներ Ս. Օհան անունով անշուք, կիսականգուն եկեղեցի։

Կրթություն

Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան։

Անվանի մարդիկ

Ժդանովում են ծնվել[1].

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 502-503

Արտաքին հղումներ