Ժերեմի Դոկու
Ժերեմի Դոկու հոլ.՝ Jérémy Doku | |||
---|---|---|---|
![]() | |||
Ազգությունը | Afro-Belgians? | ||
Քաղաքացիությունը | ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 2002[1][2] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա | ||
Հասակ | 173 սանտիմետր[3] | ||
Դիրք | հարձակվող | ||
Ժերեմի Բաֆուր Դոկու (հոլ.՝ Jérémy Baffour Doku,մայիսի 27, 2002[1][2], Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի» ակումբի և Բելգիայի հավաքականի վինգեր: 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2018/19 մրցաշրջանում «Անդերլեխտում» ակումբում, որտեղ մի քանի մրցաշրջանում 5 գոլ է խփել առաջնության 34 խաղում: 2020 թվականին տեղափոխվել է Լիգա 1-ի «Ռեն» ակումբ, որտեղ անցկացրել է 75 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ, իսկ 2023 թվականի օգոստոսին 65 միլիոն եվրոյի դիմաց պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ: 2020 թվականին հրավիրվել է Բելգիայի հավաքական, որտեղ հանդես է եկել Երիտասարդական բոլոր մակարդակներում՝ սկսած պատանեկան (մինչև 15 տարեկան) և ներկայացրել է իր երկիրը Եվրո-2020-ում և 2022 թվականի աշխարհի առաջնությունում։
Ակումբային կարիերա
Դոկուն «Անդերլեխտ» ակումբի սան է։ 2018 թվականի նոյեմբերի 25-ին «Սենտ-Տրյուդենի» դեմ խաղում 16 տարեկանում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին «Օստենդեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Անդերլեխտի» կազմում[5]։ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ֆրանսիական «Ռենը» հայտարարել է տրանսֆերի մասին՝ կնքելով հնգամյա պայմանագիր[6]։ Հոկտեմբերի 16-ին «Դիժոնի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում[7]։ 2021 թվականի մարտի 20-ին «Մեցի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ռենի» կազմում[8]։ 2023 թվականի օգոստոսի 24-ին 60 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»[9]։ Սեպտեմբերի 2-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում[10]։ Սեպտեմբերի 16-ին «Վեստ Հեմի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Մանչեսթեր Սիթիի» կազմում[11]։ Հոկտեմբերի 4-ին գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ չեմպիոնների լիգայի խաղում դարձել է գոլի հեղինակ[12]։ Տարվա վերջում ֆուտբոլիստն օգնել է թիմին հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում[13]։
Կարիերա հավաքականում
2018 թվականին Բելգիայի պատանեկան հավաքականի կազմում Դոկուն Անգլիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում խաղացել է Իռլանդիայի[14], Դանիայի[15] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[16]։ Դանիացիների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։ 2019 թվականին Իռլանդիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Իռլանդիայի[17], Չեխիայի[18], Հունաստանի[19], Նիդերլանդների[20] և Հունգարիայի թիմերի դեմ խաղերին[21]։ 2020 թվականի սեպտեմբերի 5-ին Դանիայի հավաքականի դեմ ազգերի լիգայի խաղում նորամուտն է նշել Բելգիայի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Յուրի Տիլեմանսին[22]։ Սեպտեմբերի 8-ին Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում[23]։ 2021 թվականին մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Մրցաշարում հանդես է եկել Ֆինլանդիայի[24] և Իտալիայի թիմերի դեմ խաղերում։ 2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Բելգիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[25]։ Մրցաշարում խաղացել է Խորվաթիայի հավաքականի դեմ խաղերին[26]։
Գոլեր Բելգիայի հավաքականի կազմում
№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1 | 8 սեպտեմբերի 2020 | Քինգ Բոդուենի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա | ![]() | 5:1 | 5:1 | Ազգերի լիգա 2020/2021 |
2 | 30 մարտի 2021 | Դեն Դրեյֆ, Լյովեն, Բելգիա | ![]() | 4:0 | 8:0 | Աշխարհի առաջնություն 2022 որակավորում |
Ձեռքբերումներ
«Մանչեսթեր Սիթի»[27]
- Անգլիայի չեմպիոն՝ 2023/24
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ https://www.premierleague.com/players/54156/J%C3%A9r%C3%A9my-Doku/overview
- ↑ «Сент-Трюйден VS. Андерлехт 4:2» (անգլերեն). soccerway.com. 2018-11-25. Արխիվացված է օրիգինալից 2021-12-21-ին. Վերցված է 2018-12-04-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Остенде VS. Андерлехт 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019-12-01. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «Jérémy Doku est Rouge et Noir !». staderennais.com (ֆրանսերեն). 2020-10-05. Արխիվացված օրիգինալից 2021-12-24-ին. Վերցված է 2023-08-21-ին.
- ↑ «Дижон VS. Ренн 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020-10-16. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «Дижон VS. Ренн 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021-03-20. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ Жереми Доку переходит из «Ренна» в «Манчестер Сити» | Transfermarkt
- ↑ «Манчестер Сити VS. Фулхэм 5:1» (անգլերեն). soccerway.com. 2023-09-02. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «Вест Хэм Юнайтед VS. Манчестер Сити 1:3» (անգլերեն). soccerway.com. 2023-09-16. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «РБ Лейпциг VS. Манчестер Сити 1:3» (անգլերեն). soccerway.com. 2023-10-04. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «City win FIFA Club World Cup to secure unique achievement». Արխիվացված օրիգինալից 2023-12-25-ին. Վերցված է 2024-02-17-ին.
- ↑ «Ирландия (до 17) VS. Бельгия (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018-05-05. Արխիվացված է օրիգինալից 2019-08-25-ին. Վերցված է 2018-12-04-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Бельгия (до 17) VS. Дания (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-05-11. Արխիվացված է օրիգինալից 2020-10-07-ին. Վերցված է 2018-12-04-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Италия (до 17) VS. Бельгия (до 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-05-17.
- ↑ «Бельгия (до 17) VS. Ирландия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-05-09. Արխիվացված է օրիգինալից 2019-09-13-ին. Վերցված է 2019-11-10-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Чехия (до 17) VS. Бельгия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-05-03.
- ↑ «Бельгия (до 17) VS. Греция (до 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019-05-06. Արխիվացված է օրիգինալից 2020-09-14-ին. Վերցված է 2019-11-10-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Бельгия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019-05-12. Արխիվացված է օրիգինալից 2019-12-21-ին. Վերցված է 2019-11-10-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Венгрия (до 17) VS. Бельгия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-05-16. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2019-11-10-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Дания VS. Бельгия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020-09-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «Бельгия VS. Исландия 5:1» (անգլերեն). soccerway.com. 2020-09-08. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «Финляния VS. Бельгия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-06-21. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-11-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-15-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Хорватия VS. Бельгия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2022-12-01. Արխիվացված օրիգինալից 2024-03-09-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «Jeremy Doku». Manchester City (անգլերեն).
Արտաքին հղումներ
- Профиль футболиста на официальном сайте королевской бельгийской футбольной ассоциации(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերեմի Դոկու» հոդվածին։ |
|