Ժերոմ Կոջիա

Ժերոմ Կոջիա
Jérôme Coggia
Ծնվել էփետրվարի 18, 1849(1849-02-18)
Այաչչո
Մահացել էհունվարի 15, 1919(1919-01-15) (69 տարեկան)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Մարսելի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Պարգևներ
 Jérôme-Eugène Coggia Վիքիպահեստում

Ժերոմ Էժեն Կոջիա (ֆր.՝ Jérôme Eugène Coggia, (փետրվարի 18, 1849(1849-02-18), Այաչչո - հունվարի 15, 1919(1919-01-15))), ֆրանսիացի (կորսիկացի) աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Աշխատել է Մարսելի աստղադիտարանում։ 1968 թվականից 1899 թթ. ընկած ժամանակահատվածում նա հայտնաբերել է ընդհանուր առմամբ 5 աստերոիդ[1]։ Նա հայտնաբերել է նաև մի քանի գիսաստղ, այդ թվում նաև երկար պարբերությամբ գիսաստղ C/1874 H1, ինչպես նաև կարճ պարբերությամբ Կրոմելինի գիսաստղը (27P/Crommelin) և Ստեֆան - Օտերմանի գիսաստղը, որը Կոջիան սկզբից սխալմամբ միգամածություն էր անվանել։

1916 թ. նա պարգևատրվեց Փարիզյան գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակով։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերոմ Կոջիա» հոդվածին։