Ժիլինա ՖԱ

Ժիլինա
Ամբողջական անուն MŠK Žilina a.s.
Մականուն(ներ) Šošoni (Շոշոններ)
Žlto-Zelení (Դեղին-կանաչներ)
Հիմնադրում հունիսի 20, 1908
Երկիր  Սլովակիա
Մարզադաշտ Պոդ Դուբնյոմ մարզադաշտ
Տարողունակություն 11,258
Տեր Ժոզեֆ Անտոշիկ
Նախագահ Ժոզեֆ Անտոշիկ
Մարզիչ Ադրիան Գուլա
Կայք
Լիգա Ֆորտունա Լիգա
2022-23 6-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ժիլինա, սլովակական ֆուտբոլային ակումբ Ժիլինա քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1908 թվականին և ներկայումս հանդես է գալիս Ֆորտունա Լիգայում՝ Սլովակիայի բարձրագույն դիվիզիոնում։

Ժիլինան համարվում է Սլովակիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը։ 1993 թվականին առաջնության ստեղծումից հետո թիմը 7 անգամ հաղթել է Սլովակիայի առաջնությունը։ Բացի դրանից այն 2 անգամ հաղթել է Սլովակիայի գավաթը և 4 անգամ՝ Սլովակիայի սուպերգավաթը։

2020 թվականի մարտի 30-ին պաշտոնապես հայտարարվել է, որ ակումբնսկսել է ինքնալուծարման իրավաբանական գործընթաց COVID-19 համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով, որոնք հնարավոր չի եղել լուծել ֆուտբոլիստների հետ պայմանագրերի վերանայման և նրանց աշխատավարձի կրճատման միջոցով, որովհետև նրանք մերժել են այդ առաջարկը[1][2][3]։

Նվաճումներ

Ազգային

Չեխոսլովակիա

  • Զվազովե Մայստրովստվա Սլովենսկա (Սլոկակիայի առաջնություն) (1925–33)
    • Հաղթող (2). 1928, 1929
  • Չեխոսլովակիայի գավաթ (1961–93)
    • Երկրորդ տեղ (1). 1961
  • 1.SNL (1-ին Սլովակական Ազգային Ֆուտբոլային Առաջնություն) (1969–93)
    • Հաղթող (1). 1981–82

Սլովակիա

  • Սլովակիայի առաջնություն (1993–ներկա)
    • Հաղթող (7). 2001–02, 2002–03, 2003–04, 2006–07, 2009–10, 2011–12, 2016–17
    • Երկրորդ տեղ (4). 2004–05, 2007–08, 2008–09, 2014–15
  • Սլովակիայի գավաթ (1961–ներկա)
    • Հաղթող (2). 1961, 2011–12
    • Երկրորդ տեղ (6). 1977, 1980, 1986, 1990, 2011, 2013
  • Սլովակիայի սուպերգավաթ (1993–ներկա)
    • Հաղթող (4). 2003, 2004, 2007, 2010

Միջազգային

  • ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ
    • Քառորդ եզրափակիչ (1). 1961-62
  • Միտրոպայի գավաթ
    • Երկրորդ տեղ (2). 1974, 1983

Ծանոթագրություններ

  1. «MŠK Žilina, a.s. v likvidácii od 1. apríla 2020» (սլովակերեն)։ Официальный сайт ФК «Жилина»։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-31-ին։ Վերցված է 2020-04-01 
  2. «Семикратный чемпион Словакии «Жилина» приступает к самоликвидации. Игроки отказались от понижения зарплат» (ռուսերեն)։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2020-04-01 
  3. Игорь Игнатов։ «Первая жертва: коронавирус обанкротил легендарный клуб» (ռուսերեն)։ «Газета.Ru»։ Վերցված է 2020-04-01 

Արտաքին հղումներ