Ժյուլ Ռոմեն
Ժյուլ Ռոմեն Jules Romain, Louis Henri Farigoule | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Louis Henri Jean Farigoule[1] |
Ծնվել է | օգոստոսի 26, 1885[2][3][4][…] |
Ծննդավայր | Սեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար[1] |
Վախճանվել է | օգոստոսի 14, 1972[2][3][5][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[6] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Jules Romains |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող և բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց |
Գրական ուղղություններ | ունանիմիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Men of Good Will? և Knock? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[7], Ligue internationale des combattants de la paix?, ՊԵՆ ակումբ, Ֆրանսիական ՊԵՆ ակումբ և Abbaye de Créteil?[8] |
Պարգևներ | |
Ամուսին | Gabrielle Romains?[10] և Lise Romains?[11] |
![]() | |
![]() |
Ժյուլ Ռոմեն (ֆր.՝ Jules Romains, ի ծնե՝ Լուի Անրի Ժան Ֆարիգուլ [Louis Henri Jean Farigoule], օգոստոսի 26, 1885[2][3][4][…], Սեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար[1] - օգոստոսի 14, 1972[2][3][5][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[6]), ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1946)։
Ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը (1906)։ Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ («Մարդկանց հոգին», 1904, «Միաբան կյանքը», 1908, ժողովածուներ)։ Եղել է ունանիմիզմ հոսանքի ղեկավարը, «ունանիմիստական զգացումներն ու պոեզիան» (1905) մանիֆեստի հեղինակը։
20-ական թվականներին ստեղծել է գրոտեսկային ֆարսեր («Կնոք կամ բժշկության հաղթանակը», 1923, բեմականացվել է 1924 թվականին, կինովեպ «Դոնոգոոնկա», 1920, բեմականացվել է 1930 թվականին, «Պարոն Լը Տրուադեկը անառակության ճանկերում», 1923)։
30-ական թվականներին Ռոմենի քաղաքական հայացքներում կատարվում է տեղաշարժ դեպի աջակողմյան քաղաքական թև։
Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ֆրանսիայի ճակատագրի, ժողովրդավարության մասին Ռոմենի հոդվածներն ու ճառերը (1939—1960) ամփոփված են «Ազատության բարձունքներն ու ներքևները» (1960) գրքում։ Հետագայում հրատարակվել են նրա «Բանականությունը պահպանելու համար», հ․ 1—3 (1960—1967) փիլիսոփայական էսսեների և «Համակրություններ ու հանդիպումներ» (1970) հուշերի ժողովածուները։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ծննդական
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 մահվան վկայական — P. 7.
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/abbaye-de-creteil
- ↑ Les "douze meilleurs romans français du demi-siècle" (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1950. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://gw.geneanet.org/nmmhome?lang=fr&iz=4495&p=gabrielle&n=gaffe
- ↑ https://gw.geneanet.org/nmmhome?lang=fr&iz=4495&p=lise&n=dreyfus
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Ռոմեն» հոդվածին։ |
|