Ժոզեֆինա Տոպալի
Ժոզեֆինա Տոպալի ալբ․՝ Jozefina Çoba Topalli | ||
| ||
---|---|---|
3 սեպտեմբերի, 2005 - 10 սեպտեմբերի, 2013 | ||
Նախորդող | Սերվետ Պելումբի | |
Հաջորդող | Իլիր Մետա | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն | |
Կրթություն՝ | Շկոդերի Լուիջի Գուրակուչիի անվան համալսարան և Տիրանայի համալսարան | |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս | |
Ազգություն | ալբանացի | |
Ծննդյան օր | նոյեմբերի 26, 1963 (61 տարեկան) | |
Ծննդավայր | Շկոդեր, Ալբանիա | |
Քաղաքացիություն | Ալբանիա | |
Ինքնագիր | ||
Ժոզեֆինա Չոբա Տոպալի (ալբ․՝ Jozefina Çoba Topalli, նոյեմբերի 26, 1963, Շկոդեր, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ, եղել է Ալբանիայի Ազգային ժողովի խոսնակ 2005 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 10-ը։ Ալբանիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդի տեղակալ։
Կենսագրություն
Ժոզեֆինա Տոպալին ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 26-ին Շկոդերում։ Լ. Գուրակուչիի անվան համալսարանում սովորել է մաթեմատիկա և իրավունք, ապա Պադուի համալսարանում ավարտել է ասպիրանտուրա միջազգային հարաբերությունների գծով։ 2010 թվականին Ժոզեֆինա Տոպալին պաշտպանել է ատենախոսություն «Ազգային խորհրդարանի դերը երկրի եվրաինտեգրացման գործընթացում» թեմայով և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան Տիրանայի համալսարանում։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին։
Դպրոցն ավարտելուց հետո Ժոզեֆինա Տոպալին աշխատանքի է ընդունվել Շկոդերի Եգիպտացորենի ուսումնասիրության ինստիտուտում, ապա աշխատել է տեղի առևտրաարդյունաբերական պալատում։ 1995-1996 թվականներին դասավանդել է Շկոդերի Լ. Գուրակուչիի անվան համալսարանում։ 1990-ական թվականներին միացել է Ալբանիայի դեմոկրատական կուսակցությանը, իսկ 2000 թվականին դարձել կուսակցության առաջնորդի տեղակալ։
1996 թվականի ընտրություններում Ժոզեֆինա Տոպալին առաջին անգամ ստացել է խորհրդարանի պատգամավորի մանդատ, աշխատել է Իրավական ու սահմանադրական հարցերի հանձնաժողովում։ 2005 թվականի սեպտեմբերին ընտրվել է խորհրդարանի նախագահ․ դա դարձել է կնոջ կողմից երբևէ զբաղեցված ամենաբարձր պաշտոնն Ալբանիայում։
2009 թվականի ընտրություններից հետո Ժոզեֆինա Տոպալին վերընտրվել է խորհրդարանի նախագահ։
2010 թվականին արժանացել է Միջերկրածովյան մրցանակի ի նպաստ աշխարհի կատարած իր աշխատանքի համար։
2012 թվականին Ժոզեֆինա Տոպալին ակտիվ մասնակցություն է ունեցել Ալբանիայի անկախության հռչակման հարյուրամյակին և տոտալիտար ռեժիմի՝ ալբանացի մտավորականների նկատմամբ հաշվեհարդարի 61-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը[1][2]։
Ժոզեֆինա Տոպալին ամուսնացած է, ունի երկու երեխա (որդի և դուստր)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- NATO Parliamentary Assembly Արխիվացված 2014-10-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆինա Տոպալի» հոդվածին։ |
|