Ժոզե Ալտաֆինի
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ժոզե Ժուան Ալտաֆինի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 24, 1938 (86 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժոզե Ժուան Ալտաֆինի (պորտ.՝ José João Altafini, հուլիսի 24, 1938, Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի և իտալացի ֆուտբոլիստ, ով հանդես է եկել հարձակվողի դիրքում, 1958 թվականին Աշխարհի առաջնության չեմպիոն Բրազիլիայի հավաքականում։ Ավելի ուշ նա հանդես է եկել նաև Իտալիայի թիմի կազմում։
Իտալիայի Սերիա A-ում խփած գոլերի ընդհանուր քանակով զբաղեցնում է երրորդ տեղը[1]։
Բրազիլիայում հանդես է եկել Մացոլա կեղծանունով (իտալ., Mazzola), որը վերցրել է 1940-ական թվականների իտալացի հարձակվող Վալենտինո Մացոլայի պատվին, որն իր «Տորինո» ակումբի հետ զոհվել էր ավիավթարից[1].
Կենսագրություն
Ժոզե Ալտաֆինին ծնվել է Պիրասիկաբա արդյունաբերական քաղաքում` Ջոակինո Ալտաֆինիի ընտանիքում (իտալ.՝ Gioacchino Altafini), ով աշխատում էր ցեմենտի գործարանում, իսկ մայրը՝ Մարիա Մարկեզոնին (իտալ.՝ Maria Marchesoni), տնային տնտեսուհի էր[2][3][4][5][6]։ Նա հինգերորդ և վերջին երեխան էր իտալական ծագում ունեցող այդ ընտանիքում[7]։ Նա ունեցել է երկու եղբայր՝ Լուիջին և Ատիլիոն, ինչպես նաև երկու քույր՝ Մարիա և Աննա Ինեսները[5]։
Ալտաֆինին վաղ տարիքից զբաղվել է ֆուտբոլով, գրեթե միշտ ազատ ժամանակ դրանով էր զբաղվում։ 11 տարեկանում Ժոզեն ընդունվել է տեխնիկական թեքումով ուսումնարան, որտեղ նա պետք է ստանար մեխանիկի մասնագիտություն։ Նույն տարիներին ապագա ֆուտբոլիստը հազիվ է փրկվել խեղդվելուց. Ալթաֆինին շատ էր սիրում զբաղվել լողով, և մի անգամ գրեթե խեղդվում էր և փրկվել է միայն պրոֆեսիոնալ լողով զբաղված չափահասներից մեկի օգնության շնորհիվ, որը վերջին պահին նրան դուրս է հանել ջրից՝ քաշելով մազերից։ Դրանից հետո Ժոզեն գրեթե հրաժարվեց լողով զբաղվելուց և իր ողջ ազատ ժամանակն անցկացրել է տարբեր ֆուտբոլային մարզադաշտերում։ Այնտեղ նրա տաղանդը բացահայտել են «XV նոյեմբեր» տեղական ակումբի սկաուտները, իսկ նա այդ ժամանակ 15 տարեկան էր[7]։
Ակումբային
Ելույթներ ունենալով «XV նոյեմբեր» ակումբում Ալտաֆինին զուգահեռաբար շարունակել է մեխանիկայի իր ուսումնասիրությունները։ Նա ակնկալիքներ ուներ, որ հետագայում աշխատելու է շաքարավազի գործարանում[6], որտեղ արդեն աշխատում էր իր հայրը[7]։
17 տարեկան հասակում, ծննդյան տարեդարձից ընդամենը երեք օր հետո[2], նա տեղափոխվել է «Պալմեյրաս» ակումբ[8]։ Սկզբում Ժոզեն մերժեց այս ակումբի առաջարկը, սակայն երկար մտածելուց հետո համաձայնվեց ակումբի առաջարկին[7]։ Այնտեղ ֆուտբոլիստը մեկ տարի անցկացրեց երիտասարդական թիմի կազմում, որտեղ Արգենտինացի մարզիչ Ալֆրեդո Գոնսալեսը նրան տեղափոխեց կենտրոնական հարձակվողի դիրք[2], այդ դիրքորոշմամբ, ֆուտբոլիստն անցկացրեց իր ամբողջ կարիերան մնալով նույն դիրքում։ Մեկ տարի անց, Խոսեն դարձավ գլխավոր թիմի խաղացող, ապա ընդգրկվեց ակումբի մեկնարկային կազմում[1]։ Մեկ տարի անց, Ժոզեն դարձավ հիմնական կազմի խաղացող, ապա հունիսին 1957 թվականին, նա առաջնությում դարձավ 5 գոլի հեղինակ գրավելով «Սան Պաուլու» ակումբի դարպասը, իսկ 7 օր անց նա կատարեց իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում[3]։ Ֆուտբոլիստը նույնիսկ պայմանագիր է կնքել, ըստ որի, նա կարող էր խաղալ Բրազիլիայում միայն «Պալմիրասի» կազմում[7]։ Այս ակումբում Ալտաֆինին ստացավ իր հայտնի մականունը, որից հետո, նա հանդես է եկել իտալիական - Մացոլա կեղծանունով. բրազիլացի լրագրողները երիտասարդ ֆուտբոլիստի մեջ տեսնում էին 1940-ականների իտալիացի հարձակվող Վալենտինո Մացոլայի խաղի և տեսքի նմանություն[8]։ Ժոզեն երիտասարդ տարիքում լավ էր փող վաստակում, նույնիսկ կարողացավ ապառիկով տուն ձեռք բերել[7]։ 1958 թվականին մասնակցել է «Պալմիրաս» - «Սանտոս» հանդիպմանը (7։ 6), որտեղ նա դարձավ 2 գոլի հեղինակ, հանդիպման ժամանակ 5 մարդ մահացել են իրենց ակումբների համար անհանգստանալու պատճառով[3]։
1958 թվականի գարնանը Պալմիրասը մացնակցեց Եվրոպայում կայացած մրցաշարի։ Բրազիլիայի հարձակվողի խաղը հավանության արժանացավ «Հին աշխարհի» շատ թիմերի կողմից։ Առավել մեծ հետաքրքրություն ներկայացրեցին իտալական ակումբները` «Միլանը» և «Ռոման»։ Հռոմեական թիմի հետ պայմանագիրն արդեն պատրաստ էր[2], սակայն Պալմեյրասի ղեկավարությունը նախընտրեց «Ռոնսոնիերին», քանի որ նրանց առաջարկը 130 միլիոն լիր էր (մոտ 500 հազար դոլար կամ 25 միլիոն կրուզեյրո)[1][3] և ավելի ձեռնտու էր[8]։ Այս տրանսֆերը հենց այդ ժամանակ ռեկորդային էր Բրազիլիայում ֆուտբոլի պատմության մեջ[2]։ Ակումբի նախագահը, Ռիցկոլին, սպասում էր, որ բրազիլիացուն կփոխարինի կենտրոնական հարձակվող Գուննար Նանդալյան, ով հեռացավ թիմից[5]։ Ակումբում ֆուտբոլիստը կատարել է իր դեբյուտը 1958 թվականի սեպտեմբերի 6-ին, Իտալիայի գավաթի խաղարկությունում, «Բոլոնիայի» դեմ, որի ժամանակ թիմը պարտվեց 2։ 4 հաշվով[5]։ Իտալիա ժամանելուն պես «Միլանի» ղեկավարությունն Ալտաֆինիից խնդրեց հրաժարվել «Մացոլա» մականունից, որպեսզի չվիրավորեր Վալենտինոյի երկու որդիներին։ Առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ 28 գնդակով[8] թիմի լավագույն ռմբարկու` ընդհանուր հաշվով միայն զիջելով Անտոնիո Անջելիոնոյին։ Հաջորդ տարի խաղացողն առաջնությունում 20 գոլ է խփել, որոնցից չորսը Միլանի «Ինտեր»-ի դեմ խաղում[5]։ Առաջիկա երկու տարիների ընթացքում թիմի առաջատարը 22 գոլ խփեց առաջնությունում։ 1961/1962 մրցաշրջանում նա դարձավ «Սերիա» A-ի երկրորդ մրցանակակիրը։ Նույն մրցաշարում հարձակվողը 4 գոլ է խփել Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղերում[1]։
Այս նույն ժամանակահատվածը բնորոշ էր նրանով, որ նա թիմի գլխավոր մարզիչ Լուիջի Բոնիզկոնիի հետ ուներ կոնֆլիկտ, և կոնֆլիկտն ավարտվեց միայն ակումբի մարզչի հեռանալուց հետո[5]։ 1962/63 մրցաշրջանում բրազիլացին 11 գոլ խփեց առաջնությունում, դրանից հետո դրան հաջորդեց Չեմպիոնների գավաթի խաղարկության լավ ելույթները, որտեղ նա 14 անգամ գրավեց մրցակցի դարպասը, որը ռեկորդային էր և պահպանվեց երկար ժամանակ[9]։ Այս 14 գոլերից հինգն Ալտաֆինին խփեց մեկ հանդիպման ընթացքում ընդդեմ Լյուքսեմբուրգի «Ուոն» ակումբի դեմ կայացած խաղի ժամանակ։ Այդ խաղարկությունում հարձակվողը երկու անգամ խփել է երեքական գոլ, «Միլան» և «Գալաթասարայա» ակումբների դեմ խաղերի ժաման։ Իսկ «Բենֆիկայի» հետ մրցաշարի եզրափակչում Ժոզեն երկու գոլ է խփել, իր թիմին հաղթանակ ապահովելով 2։ 1 հաշվով[10], ըստ լեգենդի, «Միլանի» գլխավոր մարզիչ Ներեո Ռոկկոն ընդմիջման ժամանակ հատկապես զայրացել է Ալտաֆինիի վրա`ասելով, որ նա խաղում է նապաստակի պես, որից հետո նա դուրս եկավ դաշտ և երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը[5]։ Հաջորդ մրցաշրջանում Ալտաֆինին 19 գոլ է խփել, որից միայն 14-ը առաջնությունում։ Այնուամենայնիվ, 1964 թվականի ամռանը նա դիմել է Ռոսսոներների ղեկավարությանը, պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Հրաժարվելուց հետո Ժոզեն նախ հրաժարվեց դաշտ դուրս գալուց, ապա գնաց Բրազիլիա, ասելով՝ «Առանց պայմանագրի, ես չեմ խաղում»[5]։ Ֆուտբոլիստը նույնիսկ անցել է մարզումների «Պալմեյրասի» կազմում, բայց կարոտելով Իտալիան, նա Սուրբ Ծնունդին ընդառաջ ուղարկել է բացիկ Վիանային[5]. Վիանան խաղացողին արգելել է նրա վերադարձը , բայց հետո փոխել է զայրույթը գթասրտությամբ. արդյունքում, 1965 թվականի հունվարին Ալտաֆինին վերադարձել է Իտալիա, որտեղ նրա ակումբը գտնվում է առաջին տեղում և հավակնում էր մրցաշարում հաղթանակ տանել։ Այնուամենայնիվ, «Միլանը», որն ունի 7 միավոր առավելություն մոտակա հակառակորդի նկատմամբ, վատ ելույթներ ունեցավ և երկրորդ տեղը զբաղեցրեց առաջնությունում։ Ակումբի երկրպագուներն ամեն ինչում մեղադրում էին Ալտաֆինին և դրանից հետո հարձակվողը ներկայացվել է տրանսֆերի[1]։ Ընդհանուր առմամբ, «Միլան»- ի կազմում նա մասնակցել է 246 խաղերի և դարձել է 161 գոլի հեղինակ[5]։
1965 թվականին Ալտաֆինին տրանսֆերը գնել է Նապոլի ակումբը։ Նրա հետ միասին թիմին միացավ և մեկ ճանաչված ֆուտբոլիստ Օմար Սիվորը։ Այս երկու խաղացողների տրանսֆերի համար ակումբը վճարվել է 150 միլիոն արգենտինյան պեսո[11]։ Նապոլի թիմը ձգտում էր բարելավել իր իրավիճակը, և պարզապես բաց թողենել «B» շարքը։ Արդեն առաջին տարում Նապոլին վերադարձել է իտալական բարձրագույն լիգա, և ակումբը նույն տարում դարձել է բրոնզե մեդալակիր։ Ալտաֆինին իր թիմի լավագույն ռմբարկուն էր, խփած 14 գոլով։ Նույն մրցաշրջանում նա օգնեց թիմին նվաճել Ալպյան գավաթը[12]։ Իսկ մեկ տարի անց Ալտաֆինին դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն, 16 գնդակով, իսկ ընդհանուր գոլերի քանակով կիսել 3-4-րդ տեղերը Կուրտոմ Համրինիի հետ միասին. ակումբն առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը։ 1967-1968 մրցաշրջանում Ալտաֆինին արդեն երրորդ անգամ անընդմեջ խփելով ամենաշատ թվով գոլերը ակումբի, օգնեց «Նապոլին» գրավվել պատմության մեջ իր ամենաբարձր հորիզոնականը, գրավվելով 2-րդ հորիզոնականը առաջնությունում[1]։ Այնուհետև Ալտաֆինիի խաղի արդյունավետությունը և«Նապոլիի» խաղը վատթարացել են։ Ակումբի երկու մրցաշրջանների ընթացքում շարունակում էր զբաղեցնել մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականը։ Այնուհետև 1971 թվականին Նեապոլիտացիները զբաղեցրին 3-րդ տեղը, բայց հիմնականում նրանց պաշտպանվածության շնորհիվ։ Դրանից հետո, մեկ տարի անց ակումբը նորից զբաղեցրեց 8-րդ տեղը։ Այս վերջին մրցաշրջանում, Ժոզեն խիստ մրցակցություն է ունեցել թիմի հիմնական կազմում տեղ գտնելու համար, քանի որ ակումբ էին եկել նոր հարձակվողներ `Հարալդ Նիլսենը, Կուրտ Համրին և Անժելո Սորմանին։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Жозе Альтафини - «внебрачный сын» Валентино Маццолы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Memorabilia - Altafini
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Brasileiros no Calcio: José Altafini
- ↑ По другим сведениям Марии Маркезини (իտալ.՝ Maria Marchesini)
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 «Профиль на magliarossonera.it». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 6,0 6,1 Altafini e il film su Pelé: «Io e O Rei, dal Maracanazo al Mondiale»
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Жозе Альтафини, он же - Джузеппе Мацола». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Жозе Альтафини». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Криштиану Роналду установил рекорд по голам за сезон в Лиге чемпионов - Футбол - Sports.ru
- ↑ Champions' Cup 1962-63
- ↑ «Гениальный скандалист». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Cup of the Alps 1966
Արտաքին հղումներ
- Профиль на figc.it Արխիվացված 2018-07-07 Wayback Machine
- Матчи Алтафини в Еврокубках
- Профиль на Brazilian Players and Coaches in Italy
- Профиль на myjuve.it
- José João Altafini — International Appearanches
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Ալտաֆինի» հոդվածին։ |
|