Ժորդի Մբուլա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Jordi Mboula Queralt | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Գրանոլյերս, Վալլես Օրիենտալ | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 71 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 22 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2009 |
![]() | ||
2009-2010 |
![]() | ||
2010-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017 |
![]() | 3 | (0) |
2017-ներկա |
![]() | 9 | (1) |
2018-ներկա |
![]() | 5 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 |
![]() | 9 | (5) |
2015-2016 |
![]() | 16 | (4) |
2016-ներկա |
![]() | 14 | (6) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժորդի Մբուլա (իսպ.՝ Jordi Mboula, մարտի 16, 1999[1], Գրանոլյերս, Վալլես Օրիենտալ), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
Բարսելոնա
Մբուլան Բարսելոնայի ակադեմիայի սան է[3]։ 2017 թվականի փետրվարի 22-ին[4] նա գեղեցիկ անհատական գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[5][6], ինչից հետո այս գոլը առաջադրվեց ՖԻՖԱ Պուշկաշի մրցանակի համար[7][8]։ Իր դեբյուտը Բարսելոնա B-ի կազմում Մբուլան նշեց մարտի 4-ին՝ Ատլետիկո Լևանտեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[9]։
Մոնակո
2017 թվականի հուլիսի 21-ին Մբուլան 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[10][11][12]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի ապրիլի 28-ին՝ փոխարինելով Ռոնի Լոպեշին Ամյենի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 19-ին՝ Տրուայի դեմ խաղում[15]։ Օգոստոսի 4-ին Մբուլան խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, սակայն Մոնակոն պարտվեց 4-0 հաշվով[16][17]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում իսպանացին անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Նանտի դեմ խաղում[18]։
Միջազգային կարիերա
Մբուլան ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 6 խաղերում[19]։ Իսպանիան հասավ մրցաշարի եզրափակիչ[20], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պորտուգալիային[21][22]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[23]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բարսելոնա B | 2016–17 | Սեգունդա Դիվիզիոն B | 3 | 0 | — | 3 | 0 | |||||
Մոնակո | 2017–18 | Լիգա 1 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 |
2018–19 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 6 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 9 | 1 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Spain - Jordi Mboula - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Jordi Mboula: What you need to know about Monaco's new wonderkid - Planet Football». Planet Football (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «FC Barcelona UEFA U19 - Borussia Dortmund UEFA U19, Feb 22, 2017 - UEFA Youth League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Barcelona youngster scores Messi-esque wonder goal against Dortmund». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Bristow, Thomas (2017 թ․ փետրվարի 23). «Barca wonderkid Jordi Mboula scores stunning solo goal Messi would be proud of». mirror. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Puskas Award 2017: Nominees, videos & voting for the goal of the year | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «The Best: Boateng and Mboula are candidates for the Puskas award - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «FC Barcelona B - Atlético Levante UD, Mar 4, 2017 - Segunda División B - Grupo III - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ UEFA.com. «Youth League wonderkid Mboula signs for Monaco». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Monaco sign Jordi Mboula from Barcelona». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Monaco complete signing of wonderkid Jordi Mboula from Barcelona». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «AS Monaco - SC Amiens, Apr 28, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2017/2018 - 35ème journée - AS Monaco / Amiens SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «ES Troyes AC - AS Monaco, May 19, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «PSG 4-0 Monaco: Neymar makes his return». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «FC Nantes - AS Monaco, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ UEFA.com. «Under-17 - Portugal prevail on penalties against Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Portugal U17 - Spain U17, May 21, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ UEFA.com. «Under-17 - Portugal-Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Jordi Mboula». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
- Մբուլայի պաշտոնական Տվիտերի էջը
- Մբուլայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մբուլան transfermarkt-ում
- Մբուլան soccerbase.com-ում
- Մբուլան WhoScored.com կայքում
- Մբուլան Մոնակայի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-07-25 Wayback Machine
- Մբուլան Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-05-29 Wayback Machine
- Մբուլան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|