Ժունիոր Բայանո
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1970[1][2] (54 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆեյրա դի Սանտանա, Իտամարաժու, Բրազիլիա | ||
Հասակ | 192 սանտիմետր | ||
Քաշ | 91 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռայմունդո Ֆերեյրա Ռամոս Ժունիոր (բրազ.-պորտ.՝ Raimundo Ferreira Ramos Júnior մարտի 14, 1970[1][2], Ֆեյրա դի Սանտանա, Իտամարաժու, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Ժունիոր Բայանո (պորտ.՝ Júnior Baiano), բրազիլացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։
Կարիերա
Ժունիոր Բայանոն իր կարիերան սկսել է «Ֆլամենգո» ակումբում։ 1988 թվականի դեկտեմբերի 11-ին նա նորամոտը նշել է «Բանգու»-ի դեմ խաղում։ Հաջորդ մրցաշարջանում նա ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում, որոնցից 1-ը՝ պաշտոնական խաղում[3]։ Նույն տարում պաշտպանը թիմի կազմում նվաճել է Բրազիլիայի գավաթը։ Մեկ տարի անց Ժունիորը կարողացավ տեղ գտնել «Մենգո»-ի մեկնարկային կազմում։ Նրա հետ ակումբը նվաճել է Ռիո դե Ժանեյրոյի գավաթը, Ռիո դե Ժանեյրոյի և Բրազիլիայի առաջնությունները։ 1994 թվականին Բայանոն տեղափոխվել է «Սան Պաուլու», որի հետ նվաճել է ԿՈՆՄԵԲՈԼ-ի գավաթն ու Հարավային Ամերիկայի Ռեկոպան։
1995 թվականին Ժունիոր Բայանոն տեղափոխվել է գերմանական «Վերդեր» ակումբ[4], որտեղ էլ անցկացրել է 32 հանդիպում և խփել 2 գոլ։ Հաջորդ տարում նա վերադարձել է «Ֆլամենգո»։ Այդտեղ նա անցկացրել է 2 մրցաշրջան՝ մասնակցելով 99 հանդիպման և խփելով 11 գոլ[5]։ Այնուհետև պաշտպանը հանդես է եկել «Պալմեյրասե»-ում, որը գնել էր Parmalat կոնցեռնը[6], որի հետ նվաճել է Մերկոսուրի գավաթը, ապա Լիբերտադորեսի գավաթը[7]։ 2000 թվականին նա տեղափոխվել է «Վասկո դա Գամա», որի հետ նվաճել է հաղթել է առաջնությունում, նվաճել Մերկոսուրի և Գուանաբարի գավաթները։
2001 թվականին Ժունիոր Բայանոն տեղափոխվել է չինական «Շանխայ-Շենխուա» ակումբ, բայց կարճ ժամանակավով։ Բրազիացին հաջորդ տարում վերադարձել է հայրենիք և դարձել է «Ինտերնասիոնալ» ակումբի խաղացող։ Այդ ակումբի հետ էլ հաղթել է Ռիու Գրանդի դու Սուլի առաջնությունում։ 2004 թվականին նա երրորդ անգամ դարձել է «Ֆլամենգո» ակումբի խաղացող՝ կրկին ակումբի հետ հաղթանակը տոնելով Գուանաբարայի գավաթի խաղարկությունում և նահանգի առաջնությունում։ Միևնույն ժամանակ նա դատարան էր հրավիրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով ցուցմունք տալու համար[8]։ Այնուհետև նա խաղացել է «Ամերիկա», «Բրազիլենսե», «Վոլտա-Ռեդոնդու»[9] և ամերիկական «Մայամի» ակումբներում, որտեղ էլ 2009 թվականին ավարտել է կարիերան[10]։
Միջազգային կարիերա
Բրազիլիայի հավաքականի կազմում Ժունիորը նորամուտը նշել է 1997 թվականի օգոստոսի 10-ին Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում (2:1)[11]։ Նույն թվականին նա ազգային թիմի հետ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը։ Հաջորդ տարի Բայանոն Բրազիլիայի հետ մեկնել է աշխարհի առաջնության, որտեղ բրազիլացիները հասել են եզրափակիչ՝ պարտվելով Ֆրանսիայի դեմ վճռորոշ խաղում[12]։ Այս խաղը Ժունիորի համար վերջինն էր Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով[13]։
Ձեռքբերումներ
Ակումբային
- Բրազիլիայի գավաթի դափնեկիր (1990)
- Ռիո դե Ժանեյրիոյի գավաթի դափնեկիր (1991)
- Ռիո դե Ժանեյրիո նահանգի չեմպիոն (1991, 2004)
- Բրազիլիայի չեմպիոն (1992, 2000)
- ԿՈՆՄԵԲՈԼ գավաթի դափնեկիր (1994)
- Հարավային Ամերիկայի Ռեկոպի դափնեկիր (1994)
- Կոնֆեդերացիայի գավաթի դափնեկիր (1997)
- Մերկոսուր գավաթի դափնեկիր (1998, 2000)
- Լիբերտադորես գավաթի դափնեկիր (1999)
- Գուանաբարա գավաթի դափնեկիր (2000, 2004)
- Ռիու Գրանդու դու Սուլ նահանգի չեմպիոն (2002)
- Դաշնային շրջանի չեմպիոն (2008)
Անձնական
- Բրազիլիայի արծաթե գնդակի դափնեկիր (1997)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Матчи Жуниора Байано за «Фламенго»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Aos 38 anos, Júnior Baiano foge das polêmicas, encara o último Estadual e marca o adeus». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Профиль во Флапедии
- ↑ «Onde Anda: Júnior Baiano, ex-zagueiro de Sampa, Verdão e Flamengo». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Júnior Baiano: 'Queria ser artilheiro'». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Justiça intima Júnior Baiano a depor em processo de tráfico de drogas
- ↑ Miami FC anuncia contratação de Júnior Baiano
- ↑ Júnior Baiano, ex-Flamengo, vai ser técnico
- ↑ Seleção Brasileira (Brazilian National Team) 1996—1997
- ↑ «1998 FIFA World Cup France ™». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Профиль на terceirotempo.ig.com.br(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
- Ֆոտբոլիստի էջը Ֆւտպեդիա կայքում Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը futebol365.pt կայքում(չաշխատող հղում)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)