Իա-Իա
Իա-Իա | |
---|---|
![]() Քրիստոֆեր Ռոբինի փափուկ խաղալիքները։ Իա-Իան աջ կողմում է | |
Տեսակ | անիմացիոն կերպար և anthropomorphic donkey? |
Հեղինակ | Ալան Ալեքսանդր Միլն |
Ներկայացված է | Վինի Թուխ, Վինի Թուխը և զբաղված օրը և Գրքեր Վինի Թուխի մասին |
Սեռ | արական |
Բնակության վայր | Հարյուր հեկտարանոց անտառ |
Հրարած տիեզերքից | Վինի Թուխի տիեզերք |
![]() |
Իա-Իա (անգլ.՝ Eeyore), Ալան Միլնի «Վինի Թուխ» (1926) և «Տունը Թուխի անտառեզրին» (1928) գրքերի[1], ինչպես նաև մի շարք մուլտսերիալների ու մուլտֆիլմերի հերոս։ Միշտ տխուր է, հոռետեսական տրամադրությամբ, մոխրագույն ծեր իշուկը նշված գրքերի գլխավոր հերոսի՝ Վինի Թուխի լավագույն ընկերներից մեկն է։
Անվան ծագում
Բնօրինակում իշուկի Eeyore անունը հնչում է որպես Իի-օ, ինչն արտահայտում է ավանակների կողմից արձակվող ձայնը, անգլերեն տարբերակում՝ hee-haw[2]: Թարգմանության մեջ փոխարինվել է համանման տարբերակով՝ Իա։
Խաղալիք
Ինչպես Վինի Թուխի մասին գրքի շատ հերոսներ, այնպես էլ այս հերոսը կապված է նախատիպը փափուկ խաղալիք է, որը Միլնը նվիրել էր որդուն՝ Քրիստոֆեր Ռոբինին, մանկության տարիներին (առաջին ծննդյան օրվան հաջորդած Սուրբ ծնունդին[3]): Իշուկի պարանոցը կոտրվել էր և, ըստ Միլնի, «դա նրան տխուր տեսք էր հաղորդում», ինչը ենթադրաբար ազդել է կերպարի բնավորության վրա[4]։
Բնութագիր
Իա-Իան գրքում միակն է, որ կրում է նեգատիվիզմի և պեսիվիզմի տարրեր՝ միշտ ենթադրելով ամենավատը, խարդախություն սպասելով մյուսներից, գուշակելով վատ եղանակ և հնարավոր վնասվածքների ու մահվան մասին ակնարկներ անելով, ինչը Միլնի մոտ այլ տեղերում բացակայում է. նույնիսկ դրամատիկ այնպիսի դրվագում, ինչպիսին է Ռուի՝ ջուրն ընկնելն ու Բուի տան քանդվելը[5]։ Երբ Դնչիկը Վագրին ու Ռուին, որոնք բարձրացել էին ծառն ու չէին կարող իջնել, փրկելու համար առաջարկում է կենդանի բուրգ կառուցել (Իա-Իան կանգնի ամենաներքևում), իշուկն ասում է. «Եվ եթե Իայի մեջքը հանկարծ կոտրվի, մենք մի կուշտ կծիծաղենք. հա-հա-հա։ Շատ հաճելի զբաղմունք է, խոսք չկա, չափազանց զվարճալի...» (ի տարբերություն մյուս հերոսների՝ Իա-Իան իր մասին խոսում է երրորդ դեմքով[6]):
Կոննոլին նշում է, որ իր նկատմամբ խղճահարություն առաջացնելու ու պեսիվիզմի միջոցով Իա-Իան մանիպուլյացիայի է ենթարկում ընկերներին։ Այսպես, կորցնելով պոչը, Իա-իան նույնիսկ չի փորձում այն փնտրել, և Թուխն ստիպված է լինում ինքը գնա որոնելու[6]։ Նույն նպատակով իշուկն օգտագործում է նաև սարկազմը, օրինակ՝ իր ծննդյան օրը, չորս կողմը ցույց տալով, Թուխին ասում է. «Հապա մի նվերներիս նայիր...», դա Թուխին ստիպում է Իա-Իայի համար տոն կազմակերպել։
Բնօրինակ գրքերից
Իա-Իան հանդիպում է «Վինի Թուխի» 4, 6, 8, 10-րդ գլուխներում և հիշատակվում մնացածներում, իսկ «Տունը Թուխի անտառեզրին» գրքում հանդիպում է բոլոր գլուխներում, բացի 7-րդից։ Ամենուր նա նկարագրվում է որպես մոխրագույն ծեր իշուկ, որը միշտ տխուր է և կյանքից ոչ մի լավ բան չի ակնկալում[7]։
Ապրում է անտառի հարավարևելյան մասում՝ սոճուտում[8]։
Իա-Իան, ի տարբերություն անտառի շատ այլ բնակիչների, կարողանում է գրել և նույնիսկ գրել է բանաստեղծություն՝ «Բանաստեղծություն» (Հրաժեշտ Քրիստոֆեր Ռոբինին)[9]։
Սիրելի ուտելիքը տատասկափուշն է[7]։
Ունի մի անսովոր առանձնահատկություն. նրա պոչը կարող է անցավ առանձնացվել մարմնից և նույնքան հեշտությամբ էլ տեղը «դրվել»[7]։
Մուլտիպլիկացիոն տարբերակներ
Իա-Իան կա Վինի Թուխի մասին դիսնեյյան գրեթե բոլոր մուլտֆիլմերում։
Ծանոթագրություններ
- ↑ Բ. Զախոդերի ռուսական թարգմանության մեջ 2 գրքերը թարգմանվել են որպես մեկ գիրք՝ «Վինի Թուխը և բոլորը-բոլորը» անվանումով
- ↑ some onomatopoeia, separatedbyacommonlanguage.blogspot.com, նոյեմբերի 1, 2008
- ↑ Коннолли, 1994, էջ 77
- ↑ Коннолли, 1994, էջ 78
- ↑ Коннолли, 1994, էջ 88-89
- ↑ 6,0 6,1 Коннолли, 1994, էջ 89
- ↑ 7,0 7,1 7,2 Գլուխ չորրորդ, որտեղ Իա-Իան կորցնում է պոչը, իսկ Թուխը գտնում է
- ↑ Գլուխ տասներորդ, որտեղ Թուխի սոճուտում տուն են կառուցում Իա-Իայի համար
- ↑ Գլուխ տասնութերորդ, որտեղ կախարդված վայրում մենք բաժանվում են Վինի Թուխից և Քրիստոֆեր Ռոբինից
Գրականություն
- Connolly, Paula T. Winnie-The-Pooh and the House at Pooh Corner: Recovering Arcadia. — Twayne Publishers, 1994. — ISBN 0-8057-8810-7
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իա-Իա» հոդվածին։ |
|