Իգոր Վերնիկ
Իգոր Վերնիկ ռուս.՝ Игорь Эмильевич Верник | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1984) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, հաղորդավար, պրոդյուսեր, երգիչ, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Emil Vernik? |
Պարգևներ և մրցանակներ | |
vernik.ru | |
Իգոր Էմիլևիչ Վերնիկ (ռուս.՝ Игорь Эмильевич Верник, հոկտեմբերի 11, 1963[1], Մոսկվա, ԽՍՀՄ)[3], թատրոնի և կինոյի ռուս դերասան, հեռուստապրոդյուսեր, հեռուստա- և ռադիոհաղորդավար, երգիչ և կինոկոմպոզիտոր։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2016)[4]։
Биография
Իգոր Վերնիկը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում։
1984 թվականին ավարտել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան (Իվան Տարխանովի կուրս)։
1986 թվականին դարձել է Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասան։
Հեռուստատեսությունում սկսել է աշխատել 1992 թվականին։ Տարբեր տարիների վարել է «Рек-тайм», «Աշխարհի քաղաքների գիշերային կյանքը» (ռուս.՝ «Ночная жизнь городов мира»), «Շաբաթ երեկոն աստղի հետ» (ռուս.՝ «Субботний вечер со звездой»), «Золотая фишка», «Բարի առավոտ» (ռուս.՝ «Доброе утро») և մի շարք այլ հաղորդումներ[5]։ 2000 թվականից մինչև 2001 թվականը վարել է «Յոթերորդ զգայարան» (ռուս․՝ «Седьмое чувство») հաղորդումը ОРТ ալիքով (ներկայում՝ «Առաջին ալիք»)[6]։
Բազմիցս հրավիրվել է ՈՒՀԱ բարձրագույն լիգայի ժյուրի, ինը անգամ եղել է ՈՒՀԱ «Голосящий КиВиН» փառատոնի ժյուրիի անդամ (2000, 2001, 2003, 2005, 2006, 2008, 2010, 2013, 2014)։
Մասնակցել է «Առաջին ալիքի» «Սառցե դարաշրջան» (ռուս․՝ «Ледниковый период») հեռուստահաղորդմանն Ալբենա Դենկովայի հետ։
2000 թվականից մինչև 2009 թվականն ամուսնացած է եղել Մարիա Վերնիկի հետ։ 1999 թվականի նոյեմբերի 30-ին ծնվել է որդին՝ Գրիգորի Վերնիկը[7][8]։
Եկատերինա Կիրիլչևայի հետ վարել է «Бигабум» հեռուստահաղորդումը ТНТ ալիքով։
Յուլյա Կովալչուկի հետ միասին վարել է «Ռոսիա 1» ալիքի «Один в один!» հաղորդման 2-րդ, 3-րդ և 4-րդ եթերաշրջանները։ 2019 թվականի փետրվարից սկսել է վարել հինգերորդ եթերաշրջանն Ալեքսանդր Օլեշկոյի հետ։
«Культура» ալիքով եղբոր հետ միասին վարել է «2Верник2» հաղորդումը։
2012 թվականին որդու հետ վարել է «Школа музыки» հաղորդան առաջին եթերաշրջանը «Ю» ալիքով[9][10]։
Ընտանիք
- Հայրը՝ Էմիլ Վերնիկ (ծնվ.՝ 4 սեպտեմբերի, 1924), Համամիութենական ռադիոյի գրական հեռարձակման ռեժիսոր[11], Ռուսաստանի ժողովրդական արտիստ,
- Մայրը՝ Աննա Պավլովնա Վերնիկ (18 օգոստոսի, 1927 – 10 հունիսի, 2009)[12], կրթությամբ իրավաբան[13], Մոսկվայի Պրոկոֆևի անվան երաժշտական դպրոցի մանկավարժ[14], ամուսնացել են 1957 թվականի մայիսի 2-ին[15],
- Եղբայրը (մոր կողմից)՝ Ռոստիսլավ Միխայլովիչ Դուբինսկի (ծնվ.՝ 15 հուլիսի, 1954), դերասան, արտ-մենեջեր, կոնֆերանսիե, միջոցառումների կազմակերպիչ[14][15][16][17],
- Զարմիկ՝ Բորիս Դուբինսկի (ծնվ.՝ 31 դեկտեմբերի, 1985), մարզական մենեջեր[15],
- Եղբայր՝ Վադիմ Էմիլևիչ Վերնիկ (ծնվ.՝ 11 հոկտեմբերի, 1963), լրագրող, թատերագետ, «OK!» ամսագրի գլխավոր խմբագիր 2012 թվականի հունվարի 27-ից։ 1985 թվականին ավարտել է ԳԻՏԻՍ-ի թատերագիտական ֆակուլտետը, աշխատել է որպես «Московский комсомолец» թերթի գրականության ու արվեստի բաժնի թղթակից, «Неделя» շաբաթաթերթի գրականության ու արվեստի բաժնի թաղթակից և լրագրող, 1993 թվականին սկսել է աշխատել ռադիոյում և հեռուստատեսությունում[18], երկար ժամանակ եղել է «Культура» ալիքի «Кто там…» հաղորդման հեղինակ և վարող։ 2019 թվականի նոյեմբերին դարձել է Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ։
Անձնական կյանք
Առաջին կինը (1985-1986)՝ Մարգարիտա, օտար լեզուների ֆակուլտետի շրջանավարտ, արտագաղթել է Իսրայե[19]
- Երկրորդ կինը՝ Մարիա Յարոսլավովնա Վերնիկ[14] (օրիորդական ազգանունը՝ Կազակովա, ծնվ.՝ 7 հունվարի, 1977, ամուսնացած են եղել 1999 թվականից մինչև 2009 թվականը), լրագրող, Hello, Tatler և Harper’s Bazaar ամսագրերի նախկին խմբագիր, կոկոսի ջրի առևտրով զբաղվող «Cocoyoyo» ընկերության սեփականատեր, ավարտել է Մոսկվայի հումանիտար ակադեմիան, 2010 թվականի մայիսին ունեցել է դուստր՝ Վերոնիկան[20][21][22],
- Որդին՝ Գրիգորի Վերնիկ (ծնվ.՝ 30 նոյեմբերի, 1999), հեռուստահաղորդավար, դերասան, ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի ուսանող (Եվգենի Պիսարևի կուրս)[23]։
Քաղաքական գործունեություն
- 2012 փետրվարի 9-ին պաշտոնապես գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձ[24]։
- 2016 հունվարին մասնակցել է ի աջակցություն Ռամզան Քադիրովի անցկացված ֆլեշմոբի[25]։
- 2018 թվականին եղել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի վստահված անձ[26]։
Հասարակական գործունեություն
2008 թվականին հիմնադրված «Արտիստ» արվեստի գործիչների աջակցության բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է։
Ճանաչում և պարգևներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2016)
- Չեչենական հանրապետության վաստակավոր արտիստ (2013)[27]
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1999)[28]
Ֆիլմագրություն
Դերեր կինոյում
- 1986 – Սպիտակ ձին իմ ցավը չէ (ռուս.՝ Белая лошадь — горе не моё)
- 1986 – Յագուար (ռուս.՝ Ягуар) – Կավա, կուրսանտ
- 1990 – Կատաղած ավտոբուսը (ռուս.՝ Взбесившийся автобус) – Իսրայելի ՆԳՆ աշխատակից
- 1990 – Սուտենյորի որս (ռուս.՝ Охота на сутенёра) – Օլեգ Մալով, ոստիկանության ավագ լեյտենանտ
- 1992 – Գորյաչևն ու ուրիշները (ռուս.՝ Горячев и другие) – Վիկտոր
- 1993 – Պառակտում (ռուս.՝ Раскол) – բունդական Լիբեր
- 1994 – Лимита
- 1994 – Վարպետը և Մարգարիտան (ֆիլմ, 1994) (ռուս.՝ Мастер и Маргарита) – Հուդա'
- 1994 – Ցավ պատճառիր ինձ (ռուս.՝ Сделай мне больно) – Դիմա, գործարար, վարձու մարդասպան
- 1995 – На углу, у Патриарших… – Արտյոմ, ավազակախմբի գլխավոր
- 1995 – Գիր ու ղուշ (ռուս.՝ Орёл и решка) – Ֆելիքս, Բարմակով, մեծահարուստ
- 1997 – Բուրատինոյի նորագույն արկածները (ռուս.՝ Новейшие приключения Буратино) – Պինոկկիո
- 1998 – Չեխով և Կ° (ռուս.՝ Чехов и К°) – բժիշկ Ֆիտյուև, Միլկինի ընկերը
- 1998 – 8 ½ $ – Բոբա, Ստեպանի թիկնապահը
- 2001 – Սեր.ru (ռուս.՝ Любовь.ru) – Մաքս, փաստաբան
- 2001 – «Կայսրության» տերը (ռուս.՝ Хозяин «Империи»)
- 2002 – Ընկնել վերև (ռուս.՝ Упасть вверх)
- 2002 – Ջոկեր (ռուս.՝ Джокеръ) – Շպրիխ
- 2002 – Գլխավոր դերեր (ռուս.՝ Главные роли) – պրդյուսեր Մելենցով
- 2002 – Տղամարդու աշխատանք 2 (ռուս.՝ Мужская работа 2) – Ֆեոդորով
- 2002 – Թատերական ակադեմիա (ռուս.՝ Театральная академия)
- 2004 – Դաժանների ժամանակը (ռուս.՝ Время жестоких) – Իգոր Անոխին
- 2004 – На углу, у Патриарших 4 – Արտյոմ
- 2005 – Բալզակյան հասակ, կամ Բոլոր տղամարդիկ․․․ (ռուս.՝ Бальзаковский возраст, или Все мужики сво…) – Պավել
- 2005 – Կյանքը որսի դաշտ է (ռուս.՝ Жизнь — поле для охоты)
- 2005 – Խաբեբաները (ռուս.՝ Мошенники) – Խարչենկո, օրենքով գող
- 2006 – 9 ամիս (ռուս.՝ 9 месяцев) – Վոլոդյա, Մարինայի ամուսինը
- 2006 – Վայրենիները (ռուս.՝ Дикари) – Մուրզյա
- 2006 – Կինոփառատոն (ռուս.՝ Кинофестиваль) – Ռիչարդ Դիրկ
- 2006 – Կապիտանի երեխաները (ռուս.՝ Капитанские дети) – Օլեգ Նեսգովորով
- 2006 – Վախի հոգեվարք (ռուս.՝ Агония страха)
- 2006 – Տապ (ռուս.՝ Жара) – կինոստուդիայի աշխատակից
- 2006 – Վերելակ (ռուս.՝ Лифт) – Գրիգորի, ջութակահար[29]
- 2006 – Ծաղիկներ Ձյունե թագուհու համար (ռուս.՝ Цветы для Снежной королевы) – Սերգեյ Պալեխով
- 2007 – Տղամարդկային ինտուիցիա (ռուս.՝ Мужская интуиция) – Կիրիլ
- 2007 – Բոլորովին աննկատելի (ռուս.՝ Вся такая внезапная) – Ստանիսլավ Բոգատով, խմբագիր
- 2007 – 40 – Իգոր, լրագրող
- 2007 – Երկպառակության վիլլա, կամ Արևի խավարման պարը (ռուս.՝ Вилла раздора, или Танец солнечного затмения)
- 2007 – 12 – արծաթե ակնոցով վկա
- 2007 – Միայնակ Ամանորի գիշերը (ռուս.՝ Один в Новогоднюю ночь)
- 2007 – Կանանց ընկերություն (ռուս.՝ Женская дружба) – Սերգեյ
- 2008 – Սիրո սրտագրություն (ռուս.՝ Кардиограмма любви) – Եվգենի Պրոխանով
- 2008 – Հայրիկի աղջիկները (ռուս.՝ Папины дочки) – կամեո (114 սերիա)
- 2008 – Մեծ տարբերություն (ռուս.՝ Большая разница) – Օլեգ
- 2009 – Հետքեր ավազի վրա (ռուս.՝ Следы на песке)
- 2009 – Ժուրով (ռուս.՝ Журов) – մայոր Մոգիլատով
- 2009 – Սողում է օձը (ռուս.՝ Ползёт змея)
- 2010 – Տղամարդն իմ գլխում (ռուս.՝ Мужчина в моей голове) – Յուրի
- 2010 – Սերը մենակ չի գալիս (ռուս.՝ Любовь приходит не одна) – Օլեգ Բլինով
- 2010 – Սերը մեծ քաղաքում 2 (ռուս.՝ Любовь в большом городе 2) – ատամնաբուժարանի տնօրեն
- 2010 – Բումերանգ անցյալից (ռուս.՝ Бумеранг из прошлого)
- 2010 – Ամեն ինչ կարգին է, մայրի՛կ (ռուս.՝ Всё в порядке, мама) – Օլեգ
- 2010 – Իսկ երջանկությունն ինչ-որ տեղ մոտ է (ռուս.՝ А счастье где-то рядом) – Օլեգ
- 2011 – Քիմիկոսը (ռուս.՝ Химик) – առևտրական գնացքում
- 2011 – Бомбила – գործարար Արսենի Բալաբանով
- 2011 – Ժառանգորդուհին (ռուս.՝ Наследница) – Սիդոր Սեմյոնովիչ Պետրով, մեծահարուստ
- 2011 – Դասախոսը (ռուս.՝ Лектор) – Կլաուս Գրոս
- 2011 – Հետ դեպի երջանկությունը, կամ Ով կգտնի Կապույտ թռչունը (ռուս.՝ Назад – к счастью, или Кто найдет Синюю птицу) – Ֆիլիպ Ռեմբո
- 2011 – Խե մարդիկ (ռուս.՝ Люди Хэ) – կամեո
- 2012 – Дальнобойщики 3 – Իվան Ալեքսեևիչ Շուբին, Իվանի նախկին շեֆը (3 սերիա)
- 2012 – Ակամա մայր (ռուս.՝ Мама поневоле) – Իգոր
- 2012 – Սպիտակ գվարդիա (ռուս.՝ Белая гвардия) – ունտեր սպա Շչուր, զրահամեքենայի վարորդ
- 2012 – Սպիտակ արաբ, կամ Ինտիմ պատմություններ իմ հարևանների մասին (ռուս.՝ Белый мавр, или Интимные истории о моих соседях) – Լեոնիդ
- 2012 – Այ քեզ Կառլսոն (ռուս.՝ Тот ещё Карлосон!) – Մանչուկի հայրը
- 2012 – Մայրեր (ռուս.՝ Мамы) – Ալեքսանդր Եվգենևիչ, շատ կարևոր մարդ Մոսկվայից (նովել «Հաղորդավարուհին»)
- 2012 – Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը (ռուս.՝ Одноклассники.ru: НаCLICKай удачу) – բնակարան վաճառող
- 2012 – Միայնակ գայլ (ռուս.՝ Одинокий волк) – անտունների առաջնորդ (Եգոր Կրեստովսկի / Եգոր Պավլով)
- 2012 – Լյուդմիլա (ռուս.՝ Людмила) – ավազակ «Կոմար»
- 2013 – Գործընթաց (ռուս.՝ Процесс) – փաստաբան Վադիմ Յուրևիչ Մախնովսկի
- 2013 – Վերջին Մոհիկյանը (ռուս.՝ Последний из Магикян) – կամեո (3 սերիա)
- 2013 – Կկու (ռուս.՝ Кукушечка) – մայոր
- 2013 – Ուշացած զղջում (ռուս.՝ Позднее раскаяние) – հոգեվերլուծող Մաքսիմ Պերմինով
- 2014 – Չեմպիոնները (ռուս.՝ Чемпионы) – Վիկտոր Իվանովիչ, մարզական պաշտոնյա
- 2014 – Անիրական սեր (ռուս.՝ Нереальная любовь)
- 2014 – Кураж – Ալեքսանդր Սերգեևիչ, կոմպոզիտոր
- 2014 – Ընտանիք ԶԴ (ռուս.՝ Семья 3Д) – Արտյոմ Դեմիդով
- 2014 – Խոհանոց (ռուս.՝ Кухня) – Գերման Միխայլովիչ Լանդ, «Claude Monet»-ի նոր շեֆ-խոհարարը
- 2015 – Ընտրյալը (ռուս.՝ Избранница) – Ալեքսեյ
- 2016 – Ֆիզկուլտուրայի ուսուցիչը (ռուս.՝ Физрук) – «Տարվա ուսուցիչ» մրցույթի եզրափակչի վարող (կամեո)
- 2016 – Գիշերային պահակներ (ռուս.՝ Ночные стражи) – Լեշի
- 2016 – Ամեն ինչ տղամարդկանց մասին (ռուս.՝ Всё о мужчинах) – Էդիկ, զբոսաշրջային ֆիրմայի ղեկավար
- 2016 – Փենսիլվանիա (ռուս.՝ Пенсильвания) – Էդուարդ Կոզլով
- 2016 – Держи удар, детка! – Պավել Գենադևիչ
- 2017 – Տղամարդկանց դաժան աշխարհը (ռուս.՝ Жестокий мир мужчин) – Վորոնով
- 2017 – Առասպելներ (ռուս.՝ Мифы) – շոումեն Իգոր
- 2018 – Բոնուս (ռուս.՝ Бонус) – Բիգ Բրո, ռեփ-ստուդիայի ղեկավար
- 2018 – Առաջին պատահածի հետ (ռուս.՝ За первого встречного) – Հենրիխ Պլատոնովիչ, մեկենաս
- 2019 – Բզեզներ (ռուս.՝ Жуки) – Վլադիմիր Մարչենկո (ներդրող)
- 2019 – Ավելի՛ խորը (ռուս.՝ Глубже!) – խորհրդական մշակույթի հարցերով
- 2020 – Ցոյ (ռուս.՝ Цой) — Յուրի Ռայզեն, Վիկտոր Ցոյի պրոդյուսերը
- 2020 – Комета Галлея – Գրիշա
- 2020 — Беезумие — Իգոր
- 2020 – Խաղ հանուն փրկության (ռուս.՝ Игра на выживание) – կամեո
- 2020 – Խելացնոր (ռուս.՝ Псих) – Արտյոմ
- 2021 – Մեծահարուստի կինը (ռուս.՝ Жена Олигарха) – Իգոր
- 2022 – Վոլանդ (ռուս.՝ Воланд) – Ժորժ Բենգալսկի
Հեռուստաներկայացում
Մուլտֆիլմերի հնչյունավորում
- 1990 – Ինչո՞ւ հավերը չեն կտցում փողերը (ռուս.՝ Почему куры денег не клюют?)
- 1992—1994 – Կապիտան Պրոնին (ռուս.՝ Капитан Пронин) – կապիտան Պրոնին
- 1992 – Մառախուղ Լոնդոնից (ռուս.՝ Туман из Лондона) – Մառախուղ Լոնդոնից
- 1992 – Պիպա գորտը (ռուս.՝ Лягушка Пипа (мультфильм)) – որսորդ
- 2015 – Սավվա։ Մարտիկի սիրտը (ռուս.՝ Савва. Сердце воина) – Շանտագար
Կրկնօրինակում
- 2018 – Սուպերընտանիքը 2 (ռուս.՝ Суперсемейка 2) – Լյուցիուս Բեստ / Ֆրեոն
Հեռուստատեսություն
- 1992-1996 – «Рек-тайм» (РТР), հաղորդավար
- 1993-1994 – «Проще простого» (МТК), հաղորդավար
- 1993-1997 – «Ночная жизнь городов мира» (1-й канал Останкино, РТР), հաղորդավար
- 1994-2013 – КВН. Высшая лига (Первый канал), ժյուրիի անդամ
- 1996-1997 – «Субботний вечер со звездой» (РТР), հաղորդավար
- 1999 – «Век № 20. Наша версия» (ТВ-6), կադրից դուրս ձայն
- 2000—2001 – «Седьмое чувство» (ОРТ), պրոդյուսեր, հաղորդավար
- 2001—2002 – «Золотая фишка» (ТВЦ), հաղորդավար[30]
- 2002—2004 – «Доброе утро» (ОРТ / Первый канал), հաղորդավար[31][32]
- 2005 – «Для тебя» (НТВ), հաղորդավար[33]
- 2007 – «Ретромания» (РЕН ТВ), հաղորդավար[34][35]
- 2010—2011 – «Տրամադրություն» (ռուս.՝ «Настроение», ТВЦ), հաղորդավար
- 2011 – «Бигабум» (ТНТ), հաղորդավար
- 2012—2013 – «Երաժշտության դպրոց» (ռուս.՝ «Школа музыки», Ю, Муз-ТВ), հաղորդավար
- 2013 – «Хочу V ВИА Гру» (НТВ), ժյուրիի անդամ
- 2014—2016, 2019[36] – «Один в один» (Ռոսիա 1), հաղորդավար
- 2014 – «Хочу к Меладзе» (НТВ), հաղորդավար
- 2016—2017 – «Субботний вечер» (Ռոսիա 1), հաղորդավար («պրոդյուսերի» դերը)
- 2017 թվականից – «2 Верник 2» (Россия-К), հաղորդավար[37]
- 2018—2019 – «Слава Богу, ты пришёл!» (СТС), հաղորդավար
Նկարահանվել է նաև հեռոիստատեսային գովազդում[38]։
Ռադիո
- 1998-1999 — «Կապիտոնի դուստրը» մոնոռադիոներկայացում, բեմադրող, հնչյունավորում
- 2006 թվականից — «Театральная среда братьев Верников» (Կուլտուրա), հաղորդավար
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://publication.pravo.gov.ru/document/0001202412200052?index=20
- ↑ «Биография Игоря Верника». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 2013 թ․ հոկտեմբերի 11.
- ↑ Указ Президента Российской Федерации от 31 марта 2016 года № 142 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Актер и телеведущий Игорь Верник: "Теперь я не герой-любовник, а буддист"». Комсомольская правда. 2007 թ․ մարտի 8.
- ↑ «СЕДЬМОЕ ЧУВСТВО СВЕТА». Новая газета. 2000 թ․ օգոստոսի 3.
- ↑ «Верник помирился с бывшей женой за месяц до родов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Верник Игорь Эмильевич на globalmsk.ru
- ↑ «13-летний сын Игоря Верника стал телеведущим». Экспресс-газета. 2012 թ․ հոկտեմբերի 29.
- ↑ «Сын Игоря Верника: "От меня требуют не позорить папу"». Собеседник. 2013 թ․ փետրվարի 20.
- ↑ «Заслуженный артист России Игорь Верник: «Мы с Гошей Куценко музыкой занялись — в группе поем. Собираемся даже диск выпустить»». Факты и комментарии. 2006 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ Верник Анна Павловна, Москва, Востряковское — еврейские кладбища | Иудаизм и евреи на Толдот.ру
- ↑ Верник Игорь Эмильевич
- ↑ 14,0 14,1 14,2 «Фотопроект Екатерины Рождественской «Родня» — Иволга». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 Игорь Верник: «Компромат храню у брата» — 7Дней.ру
- ↑ Ростислав Дубинский (Ростислав Михайлович Дубинский) — Актер: спектакли, биография, фото /// Афиша-Персоны
- ↑ Игорь и Вадим Верники и их старший брат Ростислав Дубинский по-настоящему дружны.
- ↑ У журнала «OK!» сменился главный редактор // Lenta.ru
- ↑ Жена Игоря Верника, фото! — Мужья и жены звезд
- ↑ «Ругать детей — не за что»: интервью с Марией Верник — Персоны — Дочки ‒ матери
- ↑ Бывшая жена Игоря Верника родила дочку
- ↑ «Женщина в деле: Мария Верник». People Talk.
- ↑ «Новое поколение: сын Игоря Верника Григорий об отношениях с родителями, желании стать актером и лени». People Talk.
- ↑ «Постановление ЦИК РФ № 98/784-6, 9 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Игорь Верник поддержал Рамзана Кадырова | Информационное агентство «Грозный-Информ»
- ↑ Владимир Варфоломеев (2018 թ․ օգոստոսի 26). «Но есть и новички». Эхо Москвы.
- ↑ «В Грозном наградили победителей VIII Международного конкурса журналистов «Золотое перо»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Награждён указом президента России № 502 от 18 апреля 1999 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Феномен Ольги Родионовой
- ↑ «Новости». Собеседник. 2001 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «ПЕРВЫЙ НА ПЕРВОМ». Огонёк. 2003 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Игорь Верник уволился из «Доброго утра»». Комсомольская правда. 2004 թ․ մարտի 24.
- ↑ «Собчак поцапалась с Верником на съемках. Наш корреспондент побывала на съемках ток-шоу НТВ «Для тебя»». Комсомольская правда. 2005 թ․ օգոստոսի 15.
- ↑ «РЕН ТВ: Игорь Верник ностальгирует по 80-ым». Век. 2007 թ․ հունվարի 12.
- ↑ «Верник болен "Ретроманией"». Лениздат.ру. 2007 թ․ հունվարի 24.
- ↑ «Дорогие мои парики. В эфир возвращается шоу «Один в один», участники которого копируют знаменитых артистов». Կոմսոմոլսկայա պրավդա. 2019 թ․ փետրվարի 1.
- ↑ «Владимир Кара-Мурза-ст.: Что хорошего осталось на ТВ в 2018 году». Собеседник. 2018 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018-12-30-ին. Վերցված է 2021-10-27-ին.
- ↑ «Геримакс Энерджи - эффект, которого не ждали». Sostav.ru. 2008 թ․ նոյեմբերի 11.
Արտաքին հղումներ
- Игорь Верник в программе «Встречи на Моховой» («Петербург — Пятый канал», 31 января 2009 года)
- Интервью Игоря Верника журналу Sex and the City
- Интервью Игоря Верника mignews.com Արխիվացված 2021-02-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Վերնիկ» հոդվածին։ |
|