Իդինա Մենզել
Իդինա Կիմ Մենզել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 30, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրթություն | Սիոսեթ ավագ դպրոց, Թիշչ արվեստի դպրոց (1992) և Circle in the Square Theatre School? |
Երկեր | Բոհեմ, Wicked? և Սառցե սիրտը |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի |
Ամուսին | Աարոն Լոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | idinamenzel.com |
![]() |
Իդինա Կիմ Մենզել (անգլ.՝ Idina Kim Menzel, մայիսի 30, 1971[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։
Հայտնի է դարձել ելույթ ունենալով Broadway թատրոնի բեմում։ Խաղացել է թատերական գլխավոր դերերից մեկում (1996) և էկրանային (2005) ռոք-մյուզիքլում։ Հիմնականում խաղացել է մյուզիքլներում։
Կենսագրություն
Իդինա Կիմ Մենզելը ծնվել է 1971 թվականի մայիսի 30-ին հրեական ընտանիքում, Նյու-Յորքում։ Նրա նախնիները Ամերիկա եկել են Հյուսիսային Եվրոպայից և Ռուսաստանից։ Նա փոքր հասակից երազել է դառնալ երգչուհի։ 8 տարեկանում աչքի էր ընկնում վոկալով։ Իր երաժշտական կարիերան Իդինան սկսել է Նյու-Յորքի համալսարանում (որտեղ ստացել է բակալավրի կոչում, դրամատիկական արվեստ բաժնում)։ 1995 թվականին նա խաղացել է Ջոնաթան Լարսոնի «Բոհեմ» մյուզիքլում։ 1996 թվականին նրա խաղացած դերը այդ մյուզիքլում արժանացել է «Թոնի» մրցանակաբաշխության անվանակարգում, որպես «լավագույն կնոջ դերը (երկրորդական պլանում) մյուզիքլում»
2003 թվականին Մենզելը Էլֆաբի ձայնային դերն է կատարել Սթիվեն Շվարցի մյուզիքլում, որը կոչվում էր «Wicked»։ Իդինան խաղացել է բազմաթիվ ֆիլմերում։
1998 թվականին Ռեյ Չարլզը Իդինային հրավիրել է «Գենան և ընկերները» ալբոմի թողարկմանը։ Դրանից հետո Իդինան թողարկել է երեք սոլո ստուդիական և մեկ համերգային ալբոմներ։
Անձնական կյանքը
2003 թվականի հունվարի 11-ին Իդինան ամուսնացել է դերասան Թեյ Դիգսի հետ[4][5][6], որի հետ նա ապրում է միասին 2013 թվականի դեկտեմբերից։ Նրանք ունեն որդի՝ Ուոքեր Նաթանիել Դիգզը, որը ծնվել է 2009 թվականին։
2017 թվականի սեպտեմբերին Իդինան ամուսնացել է դերասան Աարոն Լորի հետ[7], որի հետ նա հանդիպում էր երկու տարի նախքան հարսանիքը[8]։ 2015 թվականի օգոստոսին զույգը տուն է գնել Էնսինոյում (Լոս Անջելես)[9]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Newsday — Melville, USA: Altice USA, 1940. — ISSN 0278-5587; 2643-9417
- ↑ «Hitched: Idina Menzel and Taye Diggs». Variety. 2003 թ․ հունվարի 30. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Nudd, Tim (2013 թ․ դեկտեմբերի 11). «Taye Diggs & Idina Menzel Split». People. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Idina Menzel and Taye Diggs finally finalise their divorce - Daily Mail Online». Mail Online.
- ↑ Idina Menzel Marries Rent Costar Aaron Lohr
- ↑ «Idina Menzel ditches brunette hair for blonde makeover». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Trulia. «Inside Idina Menzel and Aaron Lohr's Encino Mansion». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
Աղբյուրներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդինա Մենզել» հոդվածին։ |
|