Իդոմենեոս, Կրետեի արքա կամ Իլիա և Իդամանթես, KV 366, (իտալ.՝ Idomeneo, re di Creta ossia Ilia e Idamante), Մոցարտի օպերա-սերիա (ըստ հեղինակի բնորոշման՝ «երաժշտական դրամա», իտալ.՝ dramma per musica) երեք գործողությամբ, իտալերեն լիբրետտո՝ Ջամբատիստա Վարեսկոյի։ Սա Մոցարտի առաջին հասուն օպերան է, աչքի է ընկնում գործիքավորման վարպետությամբ և փայլուն մեղեդայնությամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել 1781 թվականի հունվարի 29-ին Մյունխենում, արժանացել է ջերմ ընդունելության։ Ներկայումս հաճախ բեմադրվում է։