Իզեր (դեպարտամենտ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իզեր (այլ կիրառումներ)
Իզեր (ֆրանսերեն՝ Isère), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևելքում։
- Իզեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 38։
Պատմություն
Իզերը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թվականի մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Բնակչությունը մեկ միլիոն 178.7 հազար մարդ է։
Աշխարհագրական տվյալներ
Գտնվում է Ռոն-Ալպ երկրամասում։ Սահմանակից է Ռոն, Էն, Սավոյ, Վերին Ալպեր, Դրոմ, Արդեշ և Լուար դեպարտամենտներին
- Տարածքը 7 431 քառ.կմ է, ունի 58 կանտոն 533 համայնք։
Զբոսաշրջություն
Իզերն առանձնանում է դահուկային մարզաձևի համար ստեղծված պայմաններով։ Այստեղ են գտնվում 1968 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մրցասպարեզները։
 |  |  |
Գրենոբլ քաղաքը Իզերի վարչական կենտրոնն է։
| Գրան-Շարտրյոզ կաթոլիկական վանքի տեսքը։
| Քեյրաս հովիտը։
|
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|