Իկարուգա(ճապ.՝ 斑鳩町Իկարուգա-տյո։), բնակավայր ՃապոնիայիՆարա պրեֆեկտուրայի Իկոմա վարչաշրջանում։ Իկարուգայի տարածքի մակերեսը կազմում է 14,27 կմ²[2], 2014 թվականի օգոստոսի 1-ի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչությունը կազմում է 27 418 մարդ[3], իսկ բնակչության խտությունը՝ 1921,37 մարդ/կմ²։
Իկարուգան հայտնի է իր հնագույն բուդդայական տաճարներով, որոնցից առանձնանում են Հորյու ձին և Հոկկի ձին։ Հորյու ձի տաճարին կից գտնվում է Տյուգու ձի տաճարը։ Հայտնի է նաև արքայազն Շյոտոկուին նվիրած Հորին ձի տաճարը։