Իմաստության ատամ
Իմաստության ատամ, ատամնաշարի 8-րդ ատամ, երրորդ մեծ աղորիք, սովորաբար ծկթում են 17-25 տարեկանում[1] (երբեմն չեն ծկթում և դառնում են ռետենցված)։ Ոչ լրիվ ծկթած ատամները համարվում են կիսառետենցված։ Իմաստության ատամները սաղմնադրվում են պրենատալ շրջանում, ինչպես և մնացած ատամները։ Նրանց բացակայությունը չի հանդիսանում պաթոլոգիա (ախտաբանություն)։
Ներկայումս երրորդ մոլյարը համարվում է ռուդիմենտ օրգան, որը հավանաբար առաջանում է կոշտ սննդի օգտագործման նվազումից։ Վերջերս նկատվել է այս ատամի սաղմի բացակայության՝ առաջնային ադենտիայի, ատամի սխալ ծկթման՝ դիստոպիայի, ռետենցիայի և ատամի պսակի ու արմատների ոչ ֆիզիոլոգիական ձևով ծկթման դեպքերի թվի աճ։
Ատամների նման անվանումը կապված է ծկթման տարիքի հետ՝ 17-25, այն համարվում հասունության տարիք։
Ծկթման ընթացքում առաջացող բարդությունները կարող են հանգեցնել ատամի պսակի շուրջ բորբոքային պրոցեսների առաջացմանը: Ավելի հաճախ առաջանում է շուրջպսակաբորբ (պերիկորոնիտ)։ Կախված բորբոքային օջախի տեղակայումից և ընթացքից կատարվում են համապատասխան բուժիչ միջոցառումներ։ Եթե բորբոքումը դառնում է քրոնիկական, ապա ատամը հեռացվում է։
Պերիկորոնիտի էթիոլոգիական պատճառներից է բերանի խոռոչի վատ հիգիենան, որի պատճառով ատամի և ատամը արտաքինից մասամբ ծածկող լորձաթաղանթի միջև կուտակվում են սննդի մնացորդները և բարենպաստ պայմաններ են ստեղծվում միկրոօրգանիզմների զարգացման համար։
Պերիկորոնիտից հաճախ առաջանում են այլ պաթոլոգիկ պրոցեսներ՝ ռետրոմոլյար պերիօստիտ, լնդաբորբ (գինգիվիտ), գրանուլացիոն պարօդոնտիտ, կոնտակտային ատամների կարիես։
Երբեմն իմաստության ատամները ծկթում են ոչ նորմալ ֆիզիոլոգիական վիճակով՝ առաջացնելով ատամնաշարի, կծվածքի ախտաբանական վիճակներ։ Վերին մոլյարները հիմնականում տեղաշարժվում են դեպի թշային շրջան, ստորին մոլյարները՝ ենթալեզվային, բերանի հատակի շրջաններ։[1]
Առողջ իմաստության ատամները ցուցված չեն հեռացման, բայց կախված բուժման ցուցումներից կարող են օգտագործվել անշարժ և շարժական պրոթեզավորման համար։
Շատ հազվադեպ հանդիպում են նաև չորորդ մոլյարներ[2]։
Պատկերասրահ
-
3D KT, ստորին ատամնաբնային խողովակի շուրջ տեղակայված ռետենցված իմաստության ատամ
-
Ստորին երրորդ մոլյարի պերիկորոնիտ
-
Իմաստության ատամներից առաջացող բարդություններ՝ A Կիսառետենցված երրորդ մոլյար B Կարիես, պարօդոնտիտ ; C Թարախային գլխանոց, որը մասամբ ծածկում է մոլյարը, լի է սննդի մնացորնդերով և միկրոօրգանիզմներով D Անտագոնիստ ատամի բացալայությամբ պայմանավորված վերին երրորդ մոլյարի ուղղահայաց տեղաշարժ։
-
Ստորին երրորդ աջ ռետենցված մոլյարի ռենտգեն պատկեր
-
Դիստալ տեղակայված ռետենցված ձախ երրորդ մոլյար
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Wisdom Teeth». American Association of Oral and Maxillofacial Surgeons. Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին. Վերցված է 2010-09-28-ին. «This generally occurs between the ages of 14 and 25»
- ↑ С. В. Дробышевский. «Особенности тасманийцев». Антропогенез.РУ. Արխիվացված է օրիգինալից 2018-12-21-ին. Վերցված է 2014-09-17-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմաստության ատամ» հոդվածին։ |
|